Jump to content

Իգնասի Միկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնասի Միկել
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1992(1992-09-28)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Կայքignasimiquel.com
 Ignasi Miquel Վիքիպահեստում

Իգնասի Միկել Պոնս (իսպ.՝ Ignasi Miquel Pons, սեպտեմբերի 28, 1992(1992-09-28)[1][2], Բարսելոնա), իսպանացի ֆուտբոլիստ, «Գրանադա» ակումբի կենտրոնական պաշտպան: Խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2004 թվականներին Իգնասին սովորել է Բարսելոնայի ակադեմիայում։ 2004 թվականի վերջին տեղափոխվել է Կոռնելյա դե Լյոբրեգատ քաղաքի «Կորնելլա» ակումբի ֆուտբոլային դպրոց։ 15 տարեկանում հանդես է եկել այս ակումբի պահեստային թիմում, որի շնորհիվ 2008 թվականին ստացել է իր առաջին հրավերը` Իսպանիայի հավաքականից (մինչև 16 տարեկան)։ Երիտասարդ ֆուտբոլիստով անմիջապես հետաքրքրվել են այնպիսի «մեծ» ֆուտբոլային ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վալենսիան», սակայն ինքը՝ Միկելը, որոշել է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերը ընթացք է ստացել 16 տարեկան դառնալուց հետո։ «Զինագործների» կազմում` իր առաջին մրցաշրջանում (2009/10 մրցաշրջան) Միկելը պահեստայինների կազմում անցկացրել է 12 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտին Իգնասին ընտրվել է պահեստայինների ավագ։

Իգնասին իր առաջին պաշտոնական հանդիպումը հիմնական կազմում անցկացրել է 2011 թվականի փետրվարի 20-ին։ Այդ օրը «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության արտագնա խաղում խաղաց «Լեյտոն Օրիենտի» հետ: Ֆուտբոլիստն է անցկացրել ամբողջ հանդիպումն, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Մարտի 2-ին կայացած պատասխան խաղին (5:0) մասնակցել է նաև Միկելը:[3]

Սեպտեմբերի 20-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում Իգնասին նշել է իր նորամուտը «Արսենալի» կազմում` Անգլիայի լիգայի գավաթում։ Ֆուտբոլիստն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում, իսկ «զինագործները» ջախջախիչ հաղթանակ են տարել 3։1 հաշվով։[4].

Օգոստոսի 20-ին «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (0:2) Միկելը առաջին հանդիպումն անցկացրեց Արսեն Վենգերի թիմի կազմում` Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա խաղի 16-րդ րոպեին մտավ «Էմիրեյթս» մարզադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Լորան Կոսիելնիին և խաղը խաղաց մինչև վերջ։[5].

Դեկտեմբերի 6-ին Իգնասին նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Դա տեղի է ունեցել խմբային փուլի «Օլիմպիակոս»-«Արսենալ» խաղում (3:1): Միկելը խաղադաշտ է դուրս եկել խաղի 51-րդ րոպեին՝ փոխարինելով Անդրե Սանտուշին[6]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգնասի Միկելը հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (մինչև 16 տարեկան), որի կազմում անցկացրել է 2 հանդիպում։ Հետագայում սկսել է հանդես գալ Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ 2011 թվականին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալներ։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի բոլոր հանդիպումներում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2011թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Арсенал — Лейтон Ориент — 5:0». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  4. «Арсенал — Шрюсбери — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  5. «Арсенал — Ливерпуль — 0:2». Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  6. «Олимпиакос — Арсенал — 3:1». Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2012-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]