Jump to content

Դիանա Սկուլտորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:48, 13 Հուլիսի 2024 տարբերակ, Minaa1616 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դիանա Սկուլտորի
իտալ.՝ Diana Scultori Ghisi
Դիմանկար
Ծնվել է1547[1][2][3][…]
ԾննդավայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
Մահացել էապրիլ 1612[1][4][2][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5]
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտությունփորագրիչ, քանդակագործ, նկարչուհի, արվեստագետ և վիզուալ արտիստ
ԱմուսինFrancesco Capriani?[6]
Ծնողներհայր՝ Giovanni Battista Scultori?[7]
 Diana Scultori Ghisi Վիքիպահեստում

Դիանա Սկուլտորի (իտալ.՝ Diana Scultori Ghisi; հայտնի է նաև որպես Դիանա Գիզի (իտալ.՝ Diana Ghisi)[8] և Դիանա Մանտովանա իտալ.՝ Diana Mantovana (Mantuana), 1547[1][2][3][…], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա - ապրիլ 1612[1][4][2][…], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի նկարչուհի, քաղդակագործ և պղնձի վրա փորագրող։

Կենսագրություն

Դիանա Սկուլտորին ծնվել է 1547 թվականին Մանտուա քաղաքում՝ Իտալիայի Լոմբարդիա մարզի համանուն գավառի կենտրոնում, Մանտուայից փորագրիչ Ջովաննի Բատիստա Սկուլտորիի և նրա կնոջ՝ Օսաննայի ընտանիքում՝ Ակուանեգրայից[9][10]։ Նրա եղբայրը՝ Ադամո Սկուլտորին[en] (մոտավորապես 1530-1585), գնացել է իր հոր ճանափարհով՝ ընտրելով արվեստը որպես իր կյանքիհիմնական ուղղություն[11]։

Դիանա Սկուլտորին իր առաջին գեղարվեստական ​​դասերը վերցրել է հորից և եղբորից[12]։ Նրա առաջին ինքնուրույն աշխատանքները թվագրվում են 1560 թվականին։

Հիսուսի իջեցումը խաչի վրայից

Մոտ 1565 թվականին Մանտուայում նա հանդիպել է քանդակագործ և ճարտարապետ Ֆրանչեսկո Կապրիանի դա Վոլտերային (1535-1594) հետ, ում հետ էլ ամուսնացել է։

1575 թվականին ամուսինները միասին մեկնել են Հռոմ, որտեղ Սկուլտորին դարձել է միակ կինը, որը ստացել է Հռոմի պապի արտոնությունը՝ հրատարակելու իր փորագրությունները Ջուլիո Ռոմանոյի որմնանկարների հիման վրա։ Նա նաև ոգեշնչվել է այնպիսի նկարիչների աշխատանքներից, ինչպիսին են Ջուլիո Կլովիոն, Դանիելե դա Վոլտերան, Ֆեդերիկո Ցուկարին, Ռաֆայելինո դա Ռեջիոն, ինչպես նաև հնագույն քանդակագործությունից՝ «Speculum Romanae Magnificantiae» փորագրության համար։ 1580 թվականին նա դարձել է առաջին կանանցից մեկը, որը դարձել է Պանթեոնում և Սան Ջուզեպպե դի Տերրա Սանտա Compagnia di San Giuseppe di Terra Santa-ի Գեղարվեստի և վիրտուոզ նամակների Հռոմի պապի ակադեմիայի անդամ, ինչը ցույց է տալիս նրա համընդհանուր ճանաչումը որպես տաղանդավոր արվեստագետ: Իր ստեղծագործությունները նա ստորագրել է որպես «Diana Mantuana, civis Vollaterrana»[9]։

Կապրիանին և Սկուլտորին ապրում էին Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմում՝ Վիա դելլա Սկրոֆայի մոտ։ Նրանք ունեցել են որդի՝ Ջովաննի Բատիստա, որը կոչվել է իր պապի անունով և մկրտվել 1577 թվականի սեպտեմբերի 11-ին Սուրբ Ավգուստինի եկեղեցում (Մարսի դաշտում)։

Կապրիանիի մահից հետո՝ 1596 թվականին, Դիանա Սկուլտորին նորից ամուսնացել է․ այս անգամ ճարտարապետ Ջուլիո Փելոսիի (իտալ.՝ Giulio Pelosi) հետ, ում հետ նա ապրել է Վիա դել Կորսոյում[9]։

Դիանա Սկուլտորին եղել է առաջին փորագրողը, որը իր տպագրական թիթեղների վրա օգտագործել է ընկերության անվանումը («DIANA MANTOVANA» կամ «DIANA CIVIS VOLATERRANA» կամ «DIANA INCIDEBAT»)։ Առավել հայտնի են հետևյալ փորագրությունները՝ «Մեղավորը Փրկչի դիմաց», «Քրիստոսը գերեզմանում», «Հորացիոս Կոկլեսը անցնում է Տիբերը»[12]։

Դիանա Սկուլտորին մահացել է 1612 թվականի ապրիլի հենց սկզբին։ Նրա մարմինը ապրիլի հինգին ամփոփել են Սան Լորենցոյի ին Լուչինայի բազիլիկում[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artcyclopedia
  3. 3,0 3,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  4. 4,0 4,1 4,2 Diana ° Mantuana / Scultori
  5. 5,0 5,1 5,2 Allgemeines Künstlerlexikon (գերմ.): Die Bildenden Künstler aller Zeiten und Völker / Hrsg.: A. Beyer, B. Savoy, W. TegethoffE. A. Seemann, K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  6. Union List of Artist Names — 2020.
  7. 7,0 7,1 Уманский А. М. Гизи (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 663—664.
  8. Согласно биографическому словарю treccani.it, ни она, ни её отец никогда не носили фамилию Гизи, ошибочно присвоенную им Джорджо Вазари.
  9. 9,0 9,1 9,2 Կաղապար:DBI
  10. В «ЭСБЕ», в статье «Гизи» Уманского А. М., годом рождения назван «1536 г.», а годом смерти 1558 год; впоследствии эта ошибка была широко растиражирована по Рунету
  11. Allgemeines Künstlerlexikon
  12. 12,0 12,1 Уманский А. М. (1890–1907). «Гизи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Paola Bellini. L’opera incisa di Adamo e Diana Scultori. Vicenza 1991.

Գրականություն

Уманский А. М. (1890–1907). «Гизи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ