Դիանա Սկուլտորի
Դիանա Սկուլտորի իտալ.՝ Diana Scultori Ghisi | |
|---|---|
| Ծնվել է | 1547[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մանտովա, Duchy of Mantua |
| Վախճանվել է | ապրիլ 1612[1][4][2][…] |
| Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5] |
| Մասնագիտություն | փորագրիչ, քանդակագործ, նկարչուհի, արվեստագետ և վիզուալ արտիստ |
| Ուսուցիչ | Giovanni Battista Scultori?[6] և Ռոմանո Ջուլիո |
| Հայր | Giovanni Battista Scultori?[6] |
| Ամուսին | Francesco Capriani?[7] |
Դիանա Սկուլտորի (իտալ.՝ Diana Scultori Ghisi, հայտնի է նաև որպես Դիանա Գիզի (իտալ.՝ Diana Ghisi)[8] և Դիանա Մանտովանա իտալ.՝ Diana Mantovana (Mantuana), 1547[1][2][3][…], Մանտովա, Duchy of Mantua - ապրիլ 1612[1][4][2][…], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի նկարչուհի, քանդակագործ և պղնձի վրա փորագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիանա Սկուլտորին ծնվել է 1547 թվականին Մանտովա քաղաքում՝ Իտալիայի Լոմբարդիա մարզի համանուն գավառի կենտրոնում, Մանտուայից փորագրիչ Ջովաննի Բատիստա Սկուլտորիի և նրա կնոջ՝ Օսաննայի ընտանիքում՝ Ակուանեգրայից[9][10]։ Նրա եղբայրը՝ Ադամո Սկուլտորին (մոտավորապես 1530-1585), գնացել է իր հոր ճանափարհով՝ ընտրելով արվեստը որպես իր կյանքի հիմնական ուղղություն[11]։
Դիանա Սկուլտորին իր առաջին գեղարվեստական դասերը ստացել է հորից և եղբորից[12]։ Նրա առաջին ինքնուրույն աշխատանքները թվագրվում են 1560 թվականին։

Մոտ 1565 թվականին Մանտուայում նա հանդիպել է քանդակագործ և ճարտարապետ Ֆրանչեսկո Կապրիանի դա Վոլտերային (1535-1594) հետ, ում հետ էլ ամուսնացել է։
1575 թվականին ամուսինները միասին մեկնել են Հռոմ, որտեղ Սկուլտորին դարձել է միակ կինը, որը ստացել է Հռոմի պապի արտոնությունը՝ հրատարակելու իր փորագրությունները Ջուլիո Ռոմանոյի որմնանկարների հիման վրա։ Նա նաև ոգեշնչվել է այնպիսի նկարիչների աշխատանքներից, ինչպիսին են Ջուլիո Կլովիոն, Դանիելե դա Վոլտերան, Ֆեդերիկո Ցուկարին, Ռաֆայելինո դա Ռեջիոն, ինչպես նաև հնագույն քանդակագործությունից՝ «Speculum Romanae Magnificantiae» փորագրության համար։ 1580 թվականին նա դարձել է առաջին կանանցից մեկը, որը դարձել է Պանթեոնում և Սան Ջուզեպպե դի Տերրա Սանտա Compagnia di San Giuseppe di Terra Santa-ի Գեղարվեստի և վիրտուոզ նամակների Հռոմի պապի ակադեմիայի անդամ, ինչը ցույց է տալիս նրա համընդհանուր ճանաչումը որպես տաղանդավոր արվեստագետ: Իր ստեղծագործությունները նա ստորագրել է որպես «Diana Mantuana, civis Vollaterrana»[9]։
Կապրիանին և Սկուլտորին ապրում էին Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմում՝ Վիա դելլա Սկրոֆայի մոտ։ Նրանք ունեցել են որդի՝ Ջովաննի Բատիստա, որը կոչվել է իր պապի անունով և մկրտվել 1577 թվականի սեպտեմբերի 11-ին Սուրբ Ավգուստինի եկեղեցում (Մարսի դաշտում)։
Կապրիանիի մահից հետո՝ 1596 թվականին, Դիանա Սկուլտորին նորից ամուսնացել է․ այս անգամ ճարտարապետ Ջուլիո Փելոսիի (իտալ.՝ Giulio Pelosi) հետ, ում հետ նա ապրել է Վիա դել Կորսոյում[9]։
Դիանա Սկուլտորին եղել է առաջին փորագրողը, որը իր տպագրական թիթեղների վրա օգտագործել է ընկերության անվանումը («DIANA MANTOVANA» կամ «DIANA CIVIS VOLATERRANA» կամ «DIANA INCIDEBAT»)։ Առավել հայտնի են հետևյալ փորագրությունները՝ «Մեղավորը Փրկչի դիմաց», «Քրիստոսը գերեզմանում», «Հորացիոս Կոկլեսը անցնում է Տիբերը»[12]։
Դիանա Սկուլտորին մահացել է 1612 թվականի ապրիլի սկզբին։ Նրա մարմինը ապրիլի հինգին ամփոփել են Սան Լորենցոյի ին Լուչինայի բազիլիկում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artcyclopedia
- ↑ 3,0 3,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 4,0 4,1 4,2 Diana ° Mantuana / Scultori
- ↑ 5,0 5,1 5,2 Allgemeines Künstlerlexikon (գերմ.): Die Bildenden Künstler aller Zeiten und Völker / Hrsg.: A. Beyer, B. Savoy, W. Tegethoff — E. A. Seemann, K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
- ↑ 6,0 6,1 Уманский А. М. Гизи (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 663—664.
- ↑ Union List of Artist Names — 2020.
- ↑ Согласно биографическому словарю treccani.it, ни она, ни её отец никогда не носили фамилию Гизи, ошибочно присвоенную им Джорджо Вазари.
- ↑ 9,0 9,1 9,2 Կաղապար:DBI
- ↑ В «ЭСБЕ», в статье «Гизи» Уманского А. М., годом рождения назван «1536 г.», а годом смерти 1558 год; впоследствии эта ошибка была широко растиражирована по Рунету
- ↑ Allgemeines Künstlerlexikon
- ↑ 12,0 12,1 Уманский А. М. (1890–1907). «Гизи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Paola Bellini. L’opera incisa di Adamo e Diana Scultori. Vicenza 1991.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уманский А. М. (1890–1907). «Гизи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - SCULTORI, Diana
- Allgemeines Künstlerlexikon[de]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1547 ծնունդներ
- Մանտովա քաղաքում ծնվածներ
- 1612 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Իտալացի փորագրիչներ
- Վերածննդի նկարիչներ
- 16-րդ դարի իտալացի արվեստագետներ
- Իտալացի նկարչուհիներ
- 16-րդ դարի իտալացի նկարիչներ
- 17-րդ դարի իտալացի արվեստագետներ
- Քանդակագործներ այբբենական կարգով