Դանիելե դա Վոլտերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիելե դա Վոլտերա
իտալ.՝ Daniele da Volterra
Ծնվել է1509[1][2]
ԾննդավայրՎոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[2]
Վախճանվել էապրիլի 5, 1566
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[2]
ՔաղաքացիությունԻտալիա[3]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Թեմաներգեղանկարչություն[4] և քանդակագործություն[4]
Ուշագրավ աշխատանքներDavid and Goliath (recto)?, David and Goliath (verso)? և David and Goliath?
Ներշնչվել էՍոդոմա[5] և Միքելանջելո
 Daniele da Volterra Վիքիպահեստում

Դանիելե դա Վոլտերա[6] (իտալ.՝ Daniele da Volterra, իրական անունը՝ Daniele Ricciarelli, 1509[1][2], Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[2] - ապրիլի 5, 1566, Հռոմ, Պապական մարզ[2]), իտալացի նկարիչ և քանդակագործ։

Ենթադրվում է, որ Դանիելե դա Վոլտերան սովորել է Սոդոմի մոտ։ Ավելի ուշ նա աշխատել է Միքելանջելոյի հետ Հռոմում, շնորհիվ նրա հովանավարության Վոլտերան Վատիկանում դարձել է Միքելանջելոյի իրավահաջորդը և խնամակալը։ Միքելանջելոն օգնել է նրան իր խորհուրդներով, և հավանաբար նա Վոլտերային տրամադրել է իր էքսիզները, օրինակ՝ Դանիելե դա Վոլտերայի «Խաչից իջեցնելը» գլուխգործոց կտավի համար, որը գտնվւմ է Հռոմի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում։

Դա Վոլտերայի մյուս հայտնի նկարներն են՝ «Արդարություն», «Նորածինների կոտորածը» կտավները, որը գտնվում են Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում։ Լուվրում գտնվում է Դանիել դա Վոլտերայի երկկողմանի պատկերը նույն թեմայով՝ «Դավիթը կտրում է Գողիաթի գլուխը», պատկերված մեծ թերթաքանդակի վրա։ Երկու կողմերում էլ պատկերված են տեսարանները առանձնանում են ընդամենը մեկ վայրկյանով, ինչպես կինոնկարում երկու առանձին կադր։

Դանիելե դա Վոլտերան կորցրել է իր պաշտոնը Հռոմի պապ Հուլիոս III-ի օրոք, իրեն նվիրել է քանդակագործությանը և հետագայում տեղափոխվել է Ֆլորենցիա, ապա կրկին վերադարձել է Հռոմ, որտեղ Պիոս IV պապի հրամանով «ծածկել է Միքելանջելոյի «Վերջին դատաստան»-ի «տգեղ մերկությունը», որի համար նա ստացել է Braghettone («երեսփոխան») հեգնական մականունը։

Դա Վոլտերայի քանդակագործական աշխատանքներից Կլեոպատրայի արձանը պահպանվել է Հռոմի Վատիկանի առաքելական պալատի շատրվանի մոտ։ Ֆրանսիայից դա Վոլտերան պատվեր է ստացել Հենրի II-ի ձիավոր արձանի համար, բայց միայն ձին է կարողացել պատրաստել նրա համար, քանի որ Փարիզի Պալե-Ռոյալում հետագայում բազմել է Լյուդովիկոս XIII-ը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Daniele da Volterra[Oxford, England]: OUP, 2002.
  3. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34337
  4. 4,0 4,1 Czech National Authority Database
  5. RKDartists (նիդերլ.)
  6. Даниеле да Вольтерра // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 281. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.