Jump to content

Բիլ Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:04, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի Մելիք (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բիլ Մար
Ծննդյան թիվ՝հունվարի 20, 1956(1956-01-20)[1][2] (68 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կատակերգու, հեռուստահաղորդավար, գրող, սցենարիստ, դերասան, լրագրող, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0005175
billmaher.com

Բիլ Մար (անգլ.՝ William Maher; род. հունվարի 20 1956), ամերիկացի կատակերգու, քաղաքական մեկնաբան և հեռուստահաղորդավար։

Հայտնի է իր քաղաքական երգիծանքով և հասարակական-քաղաքական մեկնաբանությամբ։ Նրա ուշադրության առարկան թեմաների լայն շրջանակ է՝ կրոն, քաղաքականություն, տարբեր տեսակի բյուրոկրատիա, քաղաքական կոռեկտություն, զանգվածային լրատվության միջոցներ, հայտնի և ազդեցիկ մարդկանց ագահությունը և այլն: Նա աջակցում է մարիխուանայի և միասեռական միությունների օրինականացմանը, ինչպես նաև PETA կազմակերպության անդամ։ Հայտնի է նրա կրոնի քննադատությամբ, նա «Religulous» վավերագրական ֆիլմի սցենարիստն ու վարողն է։ Նա «The Reason Project» կազմակերպության փորձագետների հանձնաժողովի անդամ է։ Ամերիկացի կատակերգուների «Comedy Central-ի բոլոր ժամանակների 100 լավագույն ստենդափները» վարկանիշում Մարը հայտնվել է 38-րդ հորիզոնականում։

Կենսագրություն

Բիլ Մարը ծնվել է 1956 թվականի հունվարի 20-ին Նյու Յորքում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա մայրը՝ Ջուլիան (ծնվ. Բերման), աշխատում էր որպես բուժքույր, իսկ հայրը՝ Ուիլյամ Մար ավագը, աշխատում էր ռադիոկայանում՝ որպես լուրերի խմբագիր, իսկ ավելի ուշ՝ որպես տնօրեն։ Բիլն իր մանկությունն անցկացրել է Նյու Ջերսի նահանգի Ռիվեր Վեյլ քաղաքում։ Պասկաք Հիլզի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Կոռնելի համալսարան, որտեղ 1978 թվականին ստացել է արվեստի և պատմության բակալավրի կոչում[3]։

Մարը սկսեց իր կարիերան Սթենդ ափ կատակերգությամբ և դերասանական խաղով: 1979 թվականին նա սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքի կատակերգական Catch a Rising Star ակումբում։ Սթիվ Ալենի շնորհիվ 1982 թվականին Մարը սկսեց մասնակցել Ջոն Կարսոնի և Դեյվիդ Լետերմանի հեռուստաշոուներին։ Բացի հումորային իմպրովիզացիաներից, նա նաև նկարահանվել է մի քանի դրվագներում ֆիլմերում և հեռուստատեսությունում, մասնավորապես «Սպանություն, նա գրել է» ամերիկյան հեռուստասերիալում։ Բիլի դեբյուտային ֆիլմը եղել է «Վաշինգտոնի տաքսին» (1983թ.), նա նկարահանվել է նաև «Առնետի տղա» (1986թ.), «Տուն 2. Անիծված բնակավայր» (1987թ.), «Մարդակեր կանայք մահացու Ավոկադոյի ջունգլիներում» (1987թ.) ֆիլմերում։

Մարն իրեն անվանում է ազատատենչ[4]։


Ծանոթագրություններ

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Discogs — 2000.
  3. Larry King. «Interview with Bill Maher» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին. Վերցված է 2010-02-03-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Rutenberg, Jim. (2001-10-08.) «Bill Maher still secure in ABC slot, at least now» Արխիվացված է Հունվար 15, 2008 Wayback Machine-ի միջոցով:. New York Times на nytimes.com. Retrieved on 2007-10-12.

Արտաքին հղումներ