Jump to content

Մոնցա (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:27, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Հայկ Սիմոնյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
'
Երկիր  Իտալիա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Մոնցա», իտալական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից, որը հանդես է գալիս A Սերիայում։ Հիմնադրվել է 1912 թվականին։ Տնային հանդիպումները անցկացնում է 18 568 տեղանոց «Բրիանտեո» մարզադաշտում։

Պատմություն

Առաջին տարիներ (1912—1927)

«Մոնցայի» խաղացողները 1912 թվականին

«Մոնցա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1912 թվականի սեպտեմբերի 1-ին[1] Cappello Vecchio տրատորիայում[2]՝ Մոնցայի երկու հավաքականների՝ Պրո Իտալիայի և Պրո Մոնցայի հավաքականների միավորման արդյունքում[3]։ Ակումբի կառավարման շտաբը սկզբում տեղակայված է եղել քաղաքի Հռոմեական հրապարակի սրճարաններից մեկում[1]։ Կազմակերպության համազգեստը գոյության սկզբում եղել է կապտա-սպիտակ[3]։ Թիմն առաջին խաղն անցկացրել է միլանյան ակումբներից մեկի դեմ, իսկ դեբյուտային հաղթանակին ֆուտբոլիստները հասել են 1912 թվականի սեպտեմբերի 20-ին, հաղթելով Իտալական «Յուվենտուս» ակումբին[4]։ 1913 թվականի սկզբին ակումբը նվաճել է առաջին գավաթը (Կոլլիի գավաթը) ՝ եզրափակչում հաղթելով «Սարոննեին» 3:2 հաշվով[5]։

1913 թվականի նոյեմբերին Մոնցան և տեղական Յուվենտուսը միավորվել են[6]․ ակումբը կոչվել է Associazione Calcio Monza[7]։ 1913-1914 թվականների մրցաշրջանում «Մոնցան» մասնակցել է Երրորդ կատեգորիայի մրցաշարին (իտալ.՝ Terza Ctaegoria), որն այն ժամանակ երրորդն էր Իտալիայի լիգայի մակարդակում: 1914 թվականի հունվարի 4-ին թիմը առաջին խաղն անցկացրել է այնտեղ՝ իր դաշտում զիջելով «Ֆանֆուլին»[8][9]։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը հանդես է եկել «Պրոմոցիոն» լիգայում (իտալ.՝ Promozione) (երկրորդ մակարդակ)[10] և իր խմբում զբաղեցրել է վերջին տեղը[11]։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո իտալական թիմերը կորցրել են ծառայության կանչված բազմաթիվ խաղացողների, սակայն «Մոնցան» կարողացել է շարունակել մարզումային գործընթացը թիմում մնացած երիտասարդ խաղացողների շնորհիվ[12]։

1915-1918 թվականներին ռազմական գործողությունների պատճառով պաշտոնական մրցաշարեր չեն անցկացվել[13]։ 1919 թվականին մրցումները վերսկսվել են, և «Մոնցան» մասնակցել է 1919-1920 թվականների Պրոմոզիոնին։ Հաղթելով[14], ակումբը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 1։2 հաշվով զիջել է «Տրևիլզին»[15]։ Սակայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ թիմը տեղափոխվել է բարձրագույն դիվիզիոն, որն այն ժամանակ կոչվում էր Պրիմա Կատեգորիա[15][16]։ 1919 թվականին «Մոնցան» հանդիպել է Չեխոսլովակիայի զինծառայողների հավաքականին[17],խաղն ավարտվել է ոչ-ոքի(1։1)[18]։

Բարձրագույն լիգայում իր դեբյուտային մրցաշրջանում «Մոնցան» ենթախմբում ընկել է «Միլանի», «Կրեմոնեզեի» և «Պրո Պատրիայի» հետ։ Առաջին խաղում ակումբը 1:4 հաշվով պարտվել է «Միլանին», միակ գոլը խփել է Ֆրանչեսկո Մանդելլին[19]։ Հետագա տուրերում խաղացողները նույնպես չկարողացան միավորներ վաստակել և, համապատասխանաբար, քառյակում զբաղեցրել են վերջին տեղը[20]։ 1921-22 մրցաշրջանում «Մոնցան» զբաղեցրել է խմբի երկրորդ հորիզոնականը[21]։ Դրան հաջորդել է լիգայի համակարգի վերակառուցումը, և ակումբը տեղափոխվել է Երկրորդ դիվիզիոն[22]։ 1925-26 մրցաշրջանում «Մոնցան» դուրս է եկել երրորդ լիգա, բայց արդեն մեկ տարի անց վերադարձել է նախկին դիրքին[23]։

Գույների փոփոխություն և մուտք Սերիա B (1927—1953)

1932 թվականից կարմիր-սպիտակ համազգեստը դարձել է հիմնականը ակումբի համար

1930 թվականին Ֆուտբոլի ֆեդերացիան փոխել է Առաջին դիվիզիոնի կարգավիճակը, որտեղ այն ժամանակ խաղում էր «Մոնցան»՝ դարձնելով այն երրորդ ամենաբարձր մակարդակի մրցաշարը։ 1935 թվականին, հերթական բարեփոխումից հետո, մրցույթը հայտնի է դարձել որպես Սերիա C[24]: 1932-33 մրցաշրջանի նախօրեին «Մոնցան» ներկայացրել է իր կարմիր-սպիտակ մարզաշապիկը: Այս գույները ավանդական են դարձել ակումբի համար[25]: Այդ կապակցությամբ թիմին տրվել է «Բյանկորոսի» մականունը. (իտալ.՝ i biancorossi), որը թարգմանաբար նշանակում է սպիտակ-կարմիր[25]։ 1933-1934 մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է աղյուսակի առաջին տեղը և իրավունք է ստացել պայքարել B Սերիայի մինի մրցաշարում բարձրանալու համար, սակայն հաջողության չի հասել դրանում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը[26]։ 939-40 մրցաշրջանում «Մոնցան» հասել է Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Սերիա A-ի «Ջենոային»։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Սերիա C-ի թիմը դուրս է եկել խաղարկության այս փուլ[27][28][29]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Իտալիայի ֆուտբոլային կյանքը մի քանի տարով դադարել է[30]։ Մրցաշարերի վերսկսումից հետո «Մոնցան» շարունակել է հանդես գալ Սերիա C-ում: 1946-47 մրցաշրջանում «բյանկորոսին» առաջխաղացման իրավունքի համար զբաղեցրել է երրորդ տեղը մինի մրցաշարում։ 1950-51 մրցաշրջանի նախօրեին թիմը, որին մարզում էր այն ժամանակվա օլիմպիական չեմպիոն Աննիբալե Ֆրոսին, հզորացել է ուժեղ ֆուտբոլիստներով[31]։ Հունիսի 4-ին Սերիա C-ի նախավերջին խաղում «Օմեգայի» դեմ խաղում «Մոնցան» Կառլո Կոլոմբետիի 11 մետրանոցի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով և դուրս է եկել Սերիա B[32][33]։

Բ սերիայի առաջին խաղում «Մոնցա»-«Սիրակուզա» խաղն ավարտվել է ոչ-ոքի (1:1)[34]։ Թիմը հազիվ խուսափել է անկումից, միայն մրցաշրջանի վերջին խաղում հաջորդ օրը ապահովել է իր տեղը առաջնությունում՝ 2։1 ​​հաշվով հաղթելով «Պիոմբինոյին»[24]։ Չնայած այդ արդյունքին, հաջորդ մրցաշրջանում «Բյանկորոսին» անսպասելիորեն զբաղեցրել են աղյուսակի չորրորդ հորիզոնականը, ընդամենը երեք միավորով հետ մնալով երկրորդ տեղից, որը աստիճանակարգում ուղղակի բարձրացման իրավունք էր տալիս[35]։

«Մոնցա-Սիմենտալ» (1955-1967)

1955 թվականի հուլիսին «Մոնցան» միավորվել է Առաջին դիվիզիոնի (վեցերորդ մակարդակ) «Սիմենտալ» ակումբի հետ, որը պատկանում էր սննդամթերքի արտադրության նույնանուն ընկերությանը, և իր անվանումը փոխել է «Մոնցա-Սիմենտալ»: Ակումբի նախագահ է դարձել «Սիմենտալ» ընկերության սեփականատեր Կլաուդիո Սադան[36]։ Միավորումը նպաստել է տրանսֆերային շուկայում ավելի ակտիվ աշխատանքին[37]։ 1955 թվականի հոկտեմբերի 8-ին «Սպիտակ-կարմիրները» հանդիպումը «Վերոնայի» դեմ ցուցադրվել է իտալական հեռուստատեսությամբ, խաղն առաջինն էր Իտալիայում, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ[38]։ Միաձուլումից հետո առաջին մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է աղյուսակի երրորդ հորիզոնականը[39]։ Հետագա տարիներին թիմը կամ լավ արդյունքներ է ցույց տվել (չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար 1958 և 1961 թվականներին), կամ անկեղծորեն ձախողվել է (16-րդ և 15-րդ տեղերը 1960 և 1964 թվականներին): 1964 թվականի հուլիսի 14-ին «Սիմենտալ» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է նախագծի հովանավորումը, և ակումբին վերադարձվել է «Մոնցա» անվանումը[40]։

Չնայած այն հանգամանքին, որ «Մոնցայի» ֆինանսական ցուցանիշները կայուն լավ մակարդակի վրա էին[Ն 1], ներդրողները հետաքրքրություն չեն ցուցաբերել ակումբ գնելու հարցում։ Սադան ստիպված է եղել մնալ նախագահի աթոռին[42]։ 1964-65 մրցաշրջանում թիմը դժվարությամբ խուսափել է դուրս գալուց[43], բայց 1966 թվականին այնուամենայնիվ դուրս է եկել Սերիա C: Մոնցան 15 տարի անընդմեջ հանդես է եկել երկրորդ դասում[44][45]։ Այնուամենայնիվ, արդեն մեկ տարի անց «Սպիտակ-կարմիրները» կարողացել են վերադառնալ[46]։

Պայքար Սերիա A մտնելու համար (1969-1980)

Կիսապրոֆեսիոնալների միջև Իտալիայի գավաթը, որը 1974 թվականին նվաճել է «Մոնցան»

Սերիա B վերադառնալուց երեք տարի անց՝ 1969-70 մրցաշրջանում, Մոնցան բարձրագույն լիգա հասնելու լավ հնարավորություն է ունեցել։ Մարզիչ Լուիջի Ռադիչեի գլխավորությամբ հավաքականը գտնվում էր աղյուսակի վերին մասում: Նախավերջին տուրում թիմն առաջխաղացման և պայքարը շարունակելու համար պետք է հաղթեր առաջին տեղը զբաղեցնող Վարեզեին[47] ։ 1970 թվականի հունիսի 7-ին կայացած խաղում «Բյանկորոսսիները» երկրորդ րոպեին արագորեն գերազանցություն է ձեռք բերել Ռոբերտո Կարեմիի գոլի շնորհիվ[48], սակայն հետո բաց է թողել երկու գնդակ և կորցրել է Սերիա A դուրս գալու հնարավորությունը[48]։

1972 թվականի կեսերին ակումբի նախագահ է դարձել Ջովանի Կապելետտին[49], իսկ նրա գալուց հետո առաջին իսկ մրցաշրջանում «Մոնցան» իջել է Սերիա C[50]: Թիմն ավելի հաջող է հանդես եկել կիսապրոֆեսիոնալ գավաթի խաղարկությունում՝ հաղթելով այն 1974 և 1975 թվականներին, իսկ եզրափակիչում պարտվելով 1976 թվականին[51]։ 1975-76 մրցաշրջանում «Մոնցան» հինգ տուրով մինչև առաջնության ավարտը ապահովել է իր ելքը Սերիա B[52]։ 1976 թվականի հունիսի 19-ին «Բյանկորոսիները» նվաճել են Անգլո-Իտալիայի գավաթը՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ուիմբլդոնին», գոլի հեղինակ է դարձել Ֆրանչեսկո Կասագրանդեն[53]։

1970-ականների վերջին «Մոնցան» մի քանի անգամ մոտեցել է սերիա A դուրս գալուն[54]։ 1976-77 մրցաշրջանում ակումբը բաց է թողել այս հնարավորությունը՝ վերջին տուրում 81-րդ րոպեին ինքնագոլի պատճառով 1։2 հաշվով զիջելով «Մոդենային»[55]։ Հաջորդ խաղարկությունում իրավիճակը կրկնվել է․ «Բյանկորոսսիները» նախավերջին խաղում կորցրել են դուրս գալու հնարավորությունը[56][57]։ 1978-79 մրցաշրջանի վերջում «Մոնցան» վաստակել է նույնքան միավոր, որքան «Պեսկարան»[58], իսկ լրացուցիչ խաղում 0:2 հաշվով պարտվել է մրցակցին[59]։ 1979-80 մրցաշրջանը վերջինն էր Կապելետիի համար: «Մոնցան» վերջին չորս տուրերի ընթացքում զբաղեցրել է երրորդ տեղը, որը իրավունք էր տալիս անցնել A Սերիա, բայց «Չեզենայից» և «Բրեշիայից» կրած պարտությունը «սպիտակ-կարմիրներին» նետել է հինգերորդ հորիզոնականը[60]։

Վալենտինո Ջամբելլիի նախագահություն (1980-1999)

«Բրիանտեո» մարզադաշտ, 1988 թվականից «Մոնցայի» տնային մարզադաշտը

«Մոնցայի» հաջորդ նախագահը դարձել է Վալենտինո Ջամբելին[61]։ 1980-81 մրցաշրջանում ակումբը Սերիա B-ից դուրս է եկել Սերիա C1։ Հատկանշական է, որ B Սերիայի այդ խաղարկությանը մասնակցել են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լացիոն» և «Միլանը», որոնք կոռուպցիոն սկանդալից հետո հեռացվել են Սերիայից[62][63][61][64]։ «Մոնցան» հերթական անգամ կարողացել է անմիջապես վերադառնալ կարգավիճակով երկրորդ լիգա[65][66]՝ հաջողությամբ անցկացնելով 1981-82 մրցաշրջանը և հանդես է եկել այնտեղ մինչև 1986 թվականի դուրս գալը[67]։

1986-87 C1 Սերիայի ընթացքում երիտասարդ Ալեսանդրո Կոստակուրտան, Ֆրանչեսկո Անտոնիոլին և Պիերլուիջի Կազիրագին, ովքեր հետագայում դարձել են Իտալիայի հավաքականի խաղացողներ, իրենց նորամուտն են նշել «բյանկորոսներիների» կազմում[54]։ 1987-88 մրցաշրջանում Մոնցան նվաճել է ելքը Սերիա B[68], ինչպես նաև երրորդ անգամ Իտալիայի Սերիա C գավաթի խաղարկությունում[Ն 2]՝ եզրափակիչում հաղթելով «Պալերմոյին» ընդհանուր 2:1 հաշվով[70]։ Հունիսի 11-ի եզրափակիչի երկրորդ հանդիպումը վերջինն էր ակումբի համար Գինո Ալֆոնսո Սադո մարզադաշտում: 1988 թվականի օգոստոսից Մոնցան սկսել է խաղեր անցկացնել նոր «Բրիանտեո» մարզադաշտում[71]։ Առաջին խաղը այս ասպարեզում հավաքել է ավելի քան 10 հազար հանդիսատես, որում Իտալիայի գավաթի շրջանակներում «Բյանկորոսսիները» հաղթել են «Ռոմային»՝ A Սերիայի հավաքականին, 2:1 հաշվով: «Մոնցայի» կազմում գոլերը խփել են Կոստակուրտան և Կարմելո Մանկուսոն[72]։

1988-89 մրցաշրջանում Մոնցան գոլերի տարբերությամբ խուսափել է անկումից[73], բայց հաջորդ տարի ակումբը պարտվել է «Մեսինային» և հեռացել է[74][75]։ 1991 թվականի հունիսի 13-ին բյանկորոսին նվաճել է C Սերիայի Իտալիայի ռեկորդային չորրորդ գավաթը՝ եզրափակիչում հանդիպելով «Պալերմոյի» հետ[76]։ 1992 թվականին Մոնցան վերադարձել է Սերիա B[77][78], բայց երկու մրցաշրջան անց կրկին հայտնվել է Սերիա C1[79]։

1997 թվականի մարտին Ջամբելին պայմանագիր է կնքել «Միլանի» ղեկավարության հետ, ըստ որի՝ «Մոնցան» դառնում է «ռոսոներիների» ընկերակից ակումբը[80]։ Սա առաջին նման նախադեպն էր Իտալիայում[81]։ 1997 թվականի հունիսին «Բյանկորոսիները» հաղթել են «Կարպիին» 3։2 հաշվով՝ առաջխաղացման փլեյ-օֆֆի եզրափակիչում։ Թիմը մարզում էր Լուիջի Ռադիչեն, մենթոր, ով արդեն 30 տարի առաջ «Մոնցային» հասցրել էր երկրորդ լիգա[82]։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ շատ խաղացողներ հեռացել են «Մոնցայից» և նրանց փոխարինել են «Միլանի» ակադեմիայի անդամներով[83]։ Թիմն առաջնությունն ավարտել է աղյուսակի վերջին հորիզոնականում՝ նվազագույն հաշվով խուսափելով անկումից[84]։

Անկայունության տարիներ(1999-2018)

1999 թվականի ապրիլին՝ 19 տարի պաշտոնավարելուց հետո[81], Ջամբելին հրաժարական է տվել ակումբի նախագահի պաշտոնից՝ երկրպագուների կողմից քննադատության ենթարկվելով «Միլանի» և անձամբ Ադրիանո Գալիանիի հետ շատ սերտ համագործակցության համար[85]։ Ջամբելիի հեռանալուց հետո «Մոնցան» դադարել է աշխատել «ռոսոներիների» հետ[81]։ Սկսվել է անկայունության հինգամյա շրջան, որի ընթացքում «Մոնցան» երկու անգամ փոխել է իր սեփականատիրոջը: 2001 թվականին թիմը դուրս է եկել C1 Սերիա[86], իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում դուրս է եկել C2 Սերիա (չորրորդ մակարդակ)[87][88]։ 2003 թվականի դեկտեմբերի 31-ին Մոնցա կոմունան դադարեցրել է ջրի և գազի մատակարարումը «Բրիանտեո» մարզադաշտին, քանի որ ակումբը չէր կարողանում վճարել հաշիվները[89]։ Այդ պատճառով «Մոնցան» ստիպված է եղել մի քանի հանդիպում անցկացնել մոտակա «Սեստո Սան Ջովաննիում»[88]։

2004 թվականի մարտի 18-ին Մոնցան սնանկ է ճանաչվել[90]։ ույն թվականի հունիսի 3-ին ակումբը գնեց Ատալանտայի փոխնախագահ Ջան Բատիստա Բեգինին[91] և վերանվանվեց A․C․ Monza Brianza 1912[92]։ C2 Սերիայի խաղարկության արդյունքներով թիմը կարողացել է դուրս գալ C1 Սերիա[93]։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Մոնցան մոտ էր Սերիա B վերադառնալուն, բայց երկու անգամ էլ է պարտվել փլեյ-օֆֆի եզրափակիչում[94]։

2009 թվականի հուլիսի 13-ին Բեգնինին վաճառել է ակումբը PaSport հոլդինգին, որը ղեկավարում էր Կլարենս Զեեդորֆը[95]։ Սակայն արդեն 2013 թվականին «Մոնցայի» C1 Սերիայից դուրս գալուց հետո ակումբի սեփականատերը դարձավ Էնթոնի Արմսթրոնգ Էմերին[96]։ Չնայած ֆինանսական վիճակը բարելավելու խոստումներին, նոր սեփականատերը չի կարողացել կատարել խոստումները, և 2014 թվականի դեկտեմբերի 12-ին Դենիս Բինգեմը ձեռք բերեց «Մոնցան» 1 եվրոյի խորհրդանշական գումարի դիմաց[97]։ Նոր նախագահից երկրպագուները պահանջել են անմիջապես փակել բոլոր պարտքերը ֆուտբոլիստների և անձնակազմի առջև[98]։

2015 թվականի մարտին ակումբի հերթական վաճառքից հետո[99] «Մոնցան» կարողացել է խուսափել անկումից՝ փլեյ-օֆֆում հաղթելով «Պորդենոնեին»[100]։ Սակայն մայիսի 27-ին ակումբը սնանկ է ճանաչվել[101]։ Հուլիսի 2-ին Նիկոլա[102] Կոլոմբոն ձեռք է բերել «Մոնցան»[103], կոլեկտիվը հայտավորել է սերիա Դ-ին մասնակցելու համար[97]։ 2015-16 մրցաշրջանում թիմը տեղ է զբաղեցրել աղյուսակի միջնամասում, իսկ 2017 թվականին Մարկո Զաֆարոնիի գլխավորությամբ կարողացել է դուրս գալ Սերիա C[104]։

Բերլուսկոնիի ժամանակաշրջան։ Ելք Սերիա A (2018-ն․ժ.)

«Մոնցայի» ֆուտբոլիստները տոնում են 2022 թվականին A սերիա դուրս գալը

2018 թվականի սեպտեմբերի 28-ին «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած Fininvest-ը հայտարարեց Մոնցան ձեռք բերելու մասին։ Տնօրենների նոր խորհրդում, ի թիվս այլոց, ընդգրկվել է «ռոսոներիների» նախկին գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին, ում հետ կարմիր-սևերը հսկայական հաջողությունների են հասել[105][106]։ Forbes-ի գնահատմամբ, Բերլուսկոնին դարձել է Իտալիայի ամենահարուստ ակումբի սեփականատերը և իններորդը ամբողջ աշխարհի սեփականատերերի շարքում: Նրա կարողությունը գնահատվում է 7,6 միլիարդ դոլար[107]։ Ակումբի մարզիչը դարձել է Քրիստիան Բրոկին[108]։

Առաջին մրցաշրջանում թիմը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը C Սերիայում[109] և դուրս է եկել C Սերիայի Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ զիջել է «Վիտերբեզին»[110]: 2019 թվականի հուլիսի 1-ին ակումբին է վերադարձվել պատմական անվանումը (A.C. Monza)[111]։ Բ Սերիա դուրս գալու համար թիմը համալրվել է փորձառու ֆուտբոլիստներով, ովքեր ունեցել են Սերիա Ա-ում խաղալու փորձ[112]։ 2020 թվականի մարտին «բյանկորոսիները» զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 16 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականից[113]։ Այդ ժամանակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրեց բոլոր մրցումները կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ հունիսի 8-ին ֆուտբոլային իշխանությունները «Մոնցային» պաշտոնապես հայտարարեցին չեմպիոն: 19 տարի անց ակումբը իրավունք է ստացել հանդես գալ Սերիա B-ում[114]։

Բուքմեյքերների կանխատեսումներով «Մոնցան» Սերիա B-ի ֆավորիտն էր [115]։ Մրցաշրջանի առաջին կեսը ակումբը ավարտել է երկրորդ հորիզոնականում, իսկ մրցաշարի արդյունքներով ևս մեկ դիրքով իջել է ներքև[116]։ Կիսաեզրափակչում բյանկորոսիները զիջել են «Չիտատադելին» երկու խաղով (2:3)[117]։ Բրոկին հեռացվել է աշխատանքից, իսկ թիմի մարզիչ է դարձել Ջովանի Ստրոպան[118]: Մոնցան սահմանել է ազգային հակառեկորդ. անց է կացրել 40 մրցաշրջան Սերիա B-ում և այդպես էլ չի հասել Սերիա A[119]։

2021-22 մրցաշրջանի վերջին խաղում «Մոնցան» պարտվել է «Պերուջային» և կորցրել է սերիա A ուղղակիորեն մտնելու հնարավորությունը[120]: Առաջխաղացման համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում թիմը հաղթել է «Բրեշիային»[121]։ Եզրափակչում ակումբ հանդիպել է «Պիզայի» հետ։ Առաջին խաղում «Մոնցան» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ պատասխան խաղում մրցակիցներն ավելի ուժեղ էին (3:2)[122]։ Լրացուցիչ ժամանակում «բյանկորոսիները» երկու գոլ են խփել և իրավունք են ստացել հանդես գալ Իտալիայի բարձրագույն լիգայում[123]։ Հարձակվող Քրիստիան Գյուտկյերը կարևոր դեր է խաղացել «Մոնցայի» հաջողության մեջ՝ խփելով 5 գոլ փլեյ-օֆֆում[124]։

2022 թվականի օգոստոսի 13-ին Մոնցան իր առաջին հանդիպումն է անցկացրեց A Սերիայում՝ պարտվելով «Տորինոյին» (1:2)։ Բարձրագույն լիգայում «սպիտակ-կարմիրների» դեբյուտային գոլը խփել է Դանի Մոտան[125]։ Ակումբը վատ է մեկնարկել և իր առաջին միավորները վաստակել է միայն վեցերորդ տուրում՝ ոչ-ոքի խաղալով «Սամպդորիայի» հետ[126]։ Անհաջող արդյունքների պատճառով Ստրոպը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա տեղը զբաղեցրել է Ռաֆաելե Պալադինոն[127]։ Սեպտեմբերի 18-ին «Մոնցան» առաջին անգամ հաղթել է Սերիա A-ում կայացած խաղում։ Նրա մրցակիցը թուրինյան Յուվենտուսն էր, հանդիպումը ավարտվեց 1:0 հաշվով։ Միակ գոլը խփել է Գյուտքյերը[128]։

«Մոնցայի» փառքի սրահ

Ակումբի Փառքի սրահում ընդգրկված խաղացողների, մարզիչների և պաշտոնյաների ցուցակը[Ն 3] ներկայացված է պաշտոնական կայքում[129]:

  • {{{2}}} Ֆրանչեսկո Անտոնիոլի (1986—1988)
  • {{{2}}} Էվարիստո Բեկկալոսսի (1985—1986)
  • {{{2}}} Արիեդա Բրայդա[Ն 4] (1975—1977)
  • {{{2}}} Մարկո Բրանկա (2000—2001)
  • {{{2}}} Ռուբեն Բուրիանի (1974—1977)
  • {{{2}}} Պիերլուիջի Կազիրագի [Ն 5] (1985—1989)
  • {{{2}}} Լուչանո Կաստելլինի (1965—1970)
  • {{{2}}} Ալեսսանդրո Կոստակուրտա (1986—1987)
  • {{{2}}} Վալտեր Դե Վեկկի (1975—1978)
  • {{{2}}} Լուիջի դի Բյաջո (1989—1992)
  • Ֆրանսիա Պատրիս Էվրա (1999—2000)
  • {{{2}}} Մաուրիցիո Հանց (1988—1989)
  • Բելգիա Ժան-Ֆրանսուա Ժիլլե (1999—2000)
  • {{{2}}} Նիլս Լիդհոլմ [Ն 6] (1968—1969)
  • {{{2}}} Դանիելե Մասսարո (1978—1981)
  • {{{2}}} Պաոլո Մոնելլի (1978—1981)
  • {{{2}}} էմիլիանո Մոնդոնիկո (1970—1971)
  • {{{2}}} Ջուլիո Նուչարի (1988—1989)
  • {{{2}}} Դավդիե Պինատո (1983—1988)
  • {{{2}}} Ֆելիչե Պուլուչի (1977—1978)
  • {{{2}}} Լուիջի Ռադիչե [Ն 6] (1969—1970)
  • {{{2}}} Անսելմո Ռոբբյատի (1987—1993, 2004—2005)
  • {{{2}}} Ֆուլվիո Սաինի[Ն 5] (1980—1998)
  • {{{2}}} Կլաուդիո Սալա (1965—1967)
  • {{{2}}} Պատրիցիո Սալա[Ն 5] (1973—1975)
  • {{{2}}} Ստրոպա Ջովանի[Ն 7] (1987—1989)
  • {{{2}}} Ջուլիանո Տերանեո (1974—1977)
  • {{{2}}} Մարկո Ձաֆարոնի[Ն 7] (2004—2008)

Գլխավոր Մարզիչների ցուցակ

Ստորև ներկայացված են «Մոնցան» գլխավորած բոլոր մարզիչների ցանկը (մինչև 1990 թվական)[130][131][132]:

  • Տեխնիկական կոմիտե (1912—1927)
  • 1861 Չեզարե Լովատի (1928—1929)
  • 1861 Էտտորե Ռեյնաուդի (1929—1930)
  • Տեխնիկական կոմիտե (1930—1935)
  • 1861 Լեոպոլդո Կոնտի (1935—1936)
  • 1861 Սիլվիո Շտրիցել (1936—1937)
  • 1861 Անջելո Ալբերտոնի(1937—1938)
  • 1861 Լեոպոլդո Կոնտի (1938—1939)
  • 1861 Ալեսսանդրո Սկարիոնի(1939—1940)
  • 1861 Անջելո Պիֆֆարերիո (1940—1942)
  • 1861 Մարիո Անտոնիոլի (1942—1943)
  • {{{2}}} Անջելո Պիֆֆարերիո (1945—1947)
  • {{{2}}} Լուիջի Բոնիցցոնի (1947—1948)
  • {{{2}}} Օրեստե Բարալե (1948—1949)
  • {{{2}}} Աննիբալե Ֆրոսսի (1949—1953)
  • {{{2}}} Ֆիորավանտե Բալդի(1953—1954)
  • {{{2}}} Կառլո Ալբերտո Կուարիո (1954—1955)
  • {{{2}}} Պետրո Ռավա (1955—1956)
  • {{{2}}} Էրալդո Մոնձելիո (1956)
  • {{{2}}} Բրունո Արկարի (1956—1958)
  • {{{2}}} Պետրո Ռավա (1958—1959)
  • {{{2}}} Մանիլո Չիպոլլա (1959)
  • {{{2}}} Ատտիլո Կոսսովել (1959—1960)
  • {{{2}}} Ուգո Լամաննա (1960—1964)
  • {{{2}}} Վիտտորիո Մալաջոլի (1964—1965)
  • {{{2}}} Վինչենցո Ռիգամոնտի (1965—1966)
  • {{{2}}} Բրունո Դացցի (1966)
  • {{{2}}} Լուիջի Ռադիչե (1966—1968)
  • {{{2}}} Բրունո Դացցի (1968)
  • {{{2}}} Նիլս Լիդհոլմ (1968—1969)
  • {{{2}}} Լուիջի Ռադիչե (1969—1971)
  • {{{2}}} Ֆրանկո Վիվանտի (1971—1973)
  • {{{2}}} Ջինո Պիվատելլի (1973)
  • {{{2}}} Մարիո Դավիդ (1973—1975)
  • {{{2}}} Ալֆրեդո Մանյի (1975—1980)
  • {{{2}}} Սերջիո Կարպանեզի (1980)
  • {{{2}}} Լամբերտո Ջորջիս (1980—1981)
  • {{{2}}} Ֆրանկո Ֆոնտանա (1981—1982)
  • {{{2}}} Գիդո Մացցետտի (1982—1983)
  • {{{2}}} Ալֆրեդո Նանյի (1983—1986)
  • {{{2}}} Պաոլո Կարոզի (1986)
  • {{{2}}} Անտոնիո Պիսանատ (1986—1987)
  • {{{2}}} Պիեռլուիջի Ֆրոսիո (1987—1990)

Ձեռքբերումներ

«Մոնցայի» խաղացողները տոնում են Սերիա Բ-ի փլեյ-օֆֆի հաղթանակը 2022 թվականին

Լիգա

  • Սերիա C (Երրորդ մակարդակ)
    • Հաղթող (4)․ 1950-51 (Խումբ A), 1966-67 (Խումբ A), 1975-76 (Խումբ A), 2019-20 (Խումբ A)
  • Երկրորդ Դիվիզիոն (Երրորդ մակարդակ)
    • Հաղթող․ 1926-27
  • Սերիա D (Չորրորդ մակարդակ)
    • Հաղթող․ 2016-17 (Խումբ B)

Գավաթ

  • Իտալիայի Սերիա C-ի գավաթ[Ն 2]
    • Հաղթող (4; ռեկորդ): 1973-74[Ն 8], 1974-75[Ն 8], 1987-88, 1990-91
  • Սերիա D-ի սկուդետտո
    • Հաղթող․ 2016-17

Միջազգային

  • Անգլո-Իտալական գավաթ
    • Հաղթող․ 1976

Այլ ձեռքբերումներ

  • Սերիա B (երկրորդ մակարդակ)
    • Փլեյ-օֆֆի հաղթող․ 2021-22
  • Իտալիայի Սերիա C-ի գավաթ[Ն 2]
    • Ֆինալիստ (4)․ 1975-76, 1995-96, 2013-14, 2018-19
  • Անգլո-Իտալական գավաթ
    • Ֆինալիստ․ 1975

Համազգեստ

Տան դաշտ

2018/19
2019/20
2020/21
2021/22
2022/23
2023/24

Մրցակցի դաշտ

2018/19
2019/20
2020/21
2021/22
2022/23
2023/24

Պահեստային

2018/19
2019/20
2020/21
2021/22
2022/23
2023/24

Աղբյուրներ․[133],[134]

Գրականություն

  • Camesasca, Enrico (July–August 1962). «Sulla "corte" in camicia azzurra nasceva 50 anni fa il calcio monzese». La città di Monza (իտալերեն). Վերցված է 19 January 2022-ին.
  • Rocca, Lino; Vegetti, Giorgio (1977). Bianco su rosso: la storia del calcio monza [White on red: the history of Calcio Monza] (իտալերեն). Monza: Officina Grafica Brasca.
  • Bonati, Mario; Radaelli, Roberto (1992). 100 anni di sport a Monza [100 years of sport in Monza] (իտալերեն). Monza: Tipografica Sociale. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  • Dutto, Massimo; Vegetti, Giorgio (1992). 80 anni di Monza [80 years of Monza] (իտալերեն). Monza: Grafica Sipiel.
  • AC Monza: 110 anni di calcio [AC Monza: 110 years of football] (իտալերեն) (Illustrated ed.). Mondadori Electa. 2022. ISBN 9788891835987.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Sport: Foot-Ball». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 26 September 1912. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-04-17-ին. Վերցված է 14 January 2022-ին. «Si è costituita a Monza, dal primo settembre, una nuova società per l'incremento del gioco del calcio, sotto il nome di Monza F.B.C. La nuova società ha fissato la sua sede presso il Caffè-passticceria Roma, sulla piazza omonima.»
  2. «Trentanni di attività dell'Associazione Calcio Monza». Il Popolo di Monza (իտալերեն). 6 May 1943. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «Fu nel lontano 1912, di questi giorni, che nella saletta terrena della Trattoria Cappello Vecchio, si diedero convegno i... plenipotenziari della Juventus F.B.C. [e] del Monza F.B.C. per concordare la fusione delle due associazioni e stendere l'atto di nascita della nuova Società.»
  3. 3,0 3,1 Camesasca, 1962, էջ 15
  4. Rocca, Vegetti, 1977, էջ 22
  5. Rocca, Vegetti, 1977, էջ 23
  6. «Il Monza tornerà a chiamarsi AC Monza. Ecco anche il nuovo logo». MBNews (իտալերեն). 2019-06-27. Արխիվացված օրիգինալից 2019-10-01-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  7. «Sport». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 13 November 1913. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2022-01-16-ին. Վերցված է 16 January 2022-ին. «L'Associazione Calcio Monza risultante dalla fusione del Monza F.B.C. con la Juventus F.B.C. [...]»
  8. «Associazione Calcio». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 1 January 1914. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «Domenica p.v. per l'anzidetta I squadra, si apre un periodo di operosità, iniziandosi i campionati di III categoria ai quali l'A.C.M. è regolarmente iscritta. Il primo match avrà luogo contro la "Fanfulla di Lodi".»
  9. «Associazione Calcio». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 5 February 1914. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «La prima squadra del "Fanfulla di Lodi" aveva la ragione dei Monzesi 3 a 1.»
  10. «Associazione Calcio». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 19 November 1914. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «Domenica 8 corr. si sono inziate le partite per il campionato di promozione.»
  11. Rocca, Vegetti, 1977, էջ XXIV
  12. «Associazione Calcio Monza». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 21 October 1915. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «L'Associazione Calcio Monza – che ha visto le sue file non indifferentemente assot[t]igliate per la mobilitazione, – non ha cessato però la sua attività sportiva. Rimpiazzati i vuoti con ottimi giovanili elementi [...]»
  13. Sbetti, Nicola (2020-03-23). «Quando il calcio si fermò per la prima volta». l'Ultimo Uomo (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020-03-29-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  14. «Campionato Italiano di Promozione. A.C. Monza batte Vigor 1 a 0». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 5 February 1920. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 16 January 2022-ին. «Con questa vittoria la squadra cittadina vince il proprio girone ed entra in finale.»
  15. 15,0 15,1 Rocca, Vegetti, 1977, էջ 27
  16. «Divertimenti e Sport». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 14 October 1920. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 16 January 2022-ին. «L'Associazione Calcio Monza, promossa ai campionati di I Categoria [...]»
  17. Bonati, Radaelli, 1992, էջ 81
  18. Camesasca, 1962, էջ 16
  19. «Milano F.B.C. b.tte A.C. Monza 4–1». Corriere di Monza e della Brianza (իտալերեն). 31 October 1920. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 16 January 2022-ին. «Il goal del Monza fu seguito dalla mezz'ala sinistra Mandelli.»
  20. «Le classifiche». Corriere della Sera (իտալերեն). 6 December 1920. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 16 January 2022-ին. «Gruppo lombardo: Girone B. Milan punti 11 – Pro Patria p. 8 – U.S. Cremonese p. 5 – Monza p. 0.»
  21. «L'A.C. Monza conquista il secondo posto in classifica dopo il risultato pari con l'Enotria». Corriere di Monza e della Brianza (իտալերեն). 24 November 1921. էջ 3. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  22. «Il campionato 1922–1923 della 1ª Divisione B». La Cronaca Sportiva (իտալերեն). 7 July 1922. էջեր 2–3. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  23. Camesasca, 1962, էջ 19
  24. 24,0 24,1 Rocca, Vegetti, 1977
  25. 25,0 25,1 «La prima uscita dell'A.C. Monza sotto i nuovi colori». Il Popolo di Monza (իտալերեն). 7 September 1932. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 16 January 2022-ին. «La notizia che l'A.C. Monza ha abbandonata la pur gloriosa maglia bianco celeste per vestirne una bianco rossa, avrà stupito coloro che non sono al corrente con la scoperta del compianto prof. cav. Giuseppe Riva, che annullando quella precedente del prof. Ezio Riboldi, stabiliva per la "Bandiera communis Modoetie" i colori bianco rossi.»
  26. Rocca, Vegetti, 1977, էջ 38
  27. «Il Capolavoro dell'A.C. Monza. Genova – Monza 2–1». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 27 April 1939. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2022-01-16-ին. Վերցված է 14 January 2022-ին.
  28. Abbink, Dinant. «Coppa Italia 1938/39». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2003-06-26-ին. Վերցված է 2019-04-16-ին.
  29. Rocca, Vegetti, 1977, էջ 41
  30. Rocca, Vegetti, 1977, էջ 13
  31. Rocca, Vegetti, 1977, էջ 49
  32. Fossati (14 June 1951). «Con la vittoria sull'Omegna (1–0) il Monza è stato promosso alla Serie B». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2022-01-14-ին. Վերցված է 14 January 2022-ին. «[...], ma il minimo di vantaggio acquisito prima, al 38', col rigore di Colombetti [...]»
  33. Rocca, Vegetti, 1977, էջ 52
  34. Rocca, Vegetti, 1977, էջ 55
  35. Rocca, Vegetti, 1977, էջ 56
  36. «È nata l'A.C. Simmenthal-Monza». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 28 July 1955. էջ 8. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «Il campionato 1955–56 sarà disputato sotto la denominazione "Associazione Calcio Simmenthal-Monza". Presidente della società l'industriale Claudio Sada proprietario della ditta abbinata, il quale durerà in carica un anno.»
  37. Rocca, Vegetti, 1977, էջ 59
  38. Dutto, Vegetti, 1992, էջ 254
  39. Rocca, Vegetti, 1977, էջ 60
  40. «Auguri all'A.C. Monza». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 16 July 1964. էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 14 January 2022-ին. «Dopo nove anni di abbinamento sportivo-industriale è giunto il momento di cessare questo connubio [...] La Simmenthal-Monza A.S. lascia alla ricostituenda A.C. Monza l'eredità gloriosa di due lustri di attività.»
  41. Rocca, Vegetti, 1977, էջ 72
  42. Rocca, Vegetti, 1977, էջ 73
  43. Rocca, Vegetti, 1977, էջ 78
  44. Fossati, Giovanni (16 June 1966). «Per non retrocedere il Monza deve battere il Mantova!». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  45. Fossati, Giovanni (23 June 1966). «Per il Monza inizia ora la nuova e rischiosa avventura della "C"». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «Infatti il Monza non è riuscito a vincere a Mantova pur disputando la sua migliore partita di questi ultimi due mesi.»
  46. Fossati, Giovanni (8 June 1967). «Superpromozione per il Monza–Super». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 9. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «Marcatore: Maggioni al 32' del primo tempo.»
  47. Fossati, Giovanni (4 June 1970). «Il Monza a Varese per la resa dei conti». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «Solo l'exploit di un successo contro la squadra di Liedholm potrebbe ancora spianare la strada della Serie A ai biancorossi»
  48. 48,0 48,1 Fossati, Giovanni (20 June 1970). «Caduta a Varese l'ultima illusione del Monza». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 15 January 2022-ին. «[...] la palla perveniva a Caremi il cui tiro alla Mortensen batteva imparabilmente Carmignani. Al sesto minuto di gioco [...] Lanzetti falliva il facilissimo gol.»
  49. Mauri, Enzo (2016-02-24). «Giovanni Cappelletti, ricordo del grande Pres biancorosso». BrianzaPiù (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020-08-03-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  50. Fossati, Giovanni (21 June 1972). «L'ingloriosa retrocessione del Monza». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  51. Di Maggio, Roberto; Kramarsic, Igor; Davide, Rota. «Italy – Coppa Italia di Serie C». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2003-07-14-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  52. «Per i biancorossi è già serie B». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 6 May 1976. էջ 11. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «A cinque giornate dal termine del campionato, la squadra di Magni ha definitivamente stroncato la concorrenza con un vantaggio record salito a 13 punti.»
  53. «Per il Monza anche una coppa da oltre Manica». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 24 June 1976. էջ 11. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  54. 54,0 54,1 Palmieri, Lorenzo (2015-03-18). «Monza, cento anni senza Serie A e lo spettro di un altro fallimento». Contrataque (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2017-06-03-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  55. Montrasio, Pierantonio (23 June 1977). «L'incredibile esclusione del Monza dalla serie A». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 January 2022-ին. «A nove minuti dal termine il gol che condanna il Monza: [...] una deviazione di piede di Michelazzi spiazza nettamente Terraneo che nulla può per evitare la marcatura.» {{cite news}}: Unknown parameter |lt= ignored (օգնություն)
  56. Montrasio, Pierantonio (8 June 1978). «Il Monza può solamente sperare negli spareggi». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 12. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  57. Fossati, Giovanni (15 June 1978). «Monza: primo dei non eletti». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 12. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  58. Fossati, Giovanni (21 June 1979). «Il Monza si gioca a Pistoia la serie A». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  59. Fossati, Giovanni (5 July 1979). «Un Monza complessato battuto nello spareggio». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 10. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին. «Col meritato successo del Pescara, il sogno della promozione in serie A è svanito per la terza volta.»
  60. Livraghi, Giuseppe (2020-09-16). «Quel "Turbo Monza" di fine anni Settanta (quarta parte)». Tutto Monza (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին. Վերցված է 23 May 2022-ին.
  61. 61,0 61,1 Dutto, Vegetti, 1992, էջ 180
  62. Dutto, Vegetti, 1992, էջ 192
  63. Vernazza, Sebastiano (2020-03-23). «Totonero, Milan–Lazio 1980, la partita dello scandalo». La Gazzetta dello Sport (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020-03-24-ին. Վերցված է 5 August 2022-ին.
  64. Mariani, Maurizio. «Italy Championship 1980/81». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2003-04-02-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  65. Mariani, Maurizio. «Italy Championship 1981/82». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2003-06-26-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  66. Dutto, Vegetti, 1992, էջ 186
  67. Concari, Silvano (5 June 1986). «L'incontro col Pescara è stato ancora esiziale ai biancorossi». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 21. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին. «Sette anni or sono gli abruzzesi negarono la promozione al Monza, ora ne hanno decretato la matematica retrocessione.»
  68. Bonati, Mario (9 June 1988). «Il Monza torna tra i cadetti del calcio nazionale». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 13. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  69. «Finale Coppa Italia Südtirol–Padova, Numeri Statistiche Curiosità». Calcio Padova (իտալերեն). 6 April 2022. Արխիվացված օրիգինալից 2022-07-06-ին. Վերցված է 27 July 2022-ին. «Dal 1981 [la Coppa Italia Semiprofessionisti] mutò nel nome attuale [Coppa Italia Serie C] intervallandolo per alcuni anni in Coppa Italia di Lega Pro.»
  70. Concari, Silvano (16 June 1988). «I biancorossi brindano in Coppa alla risalita in "B"». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 11. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  71. Dutto, Vegetti, 1992, էջ 222
  72. Concari, Silvano (1 September 1988). «"Brianteo" indimenticabile battesimo. Casiraghi e Mancuso affossano la Roma». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  73. Concari, Silvano (22 June 1989). «Monza, cala il sipario». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 25. Արխիվացված է օրիգինալից 2022-01-18-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  74. Dutto, Vegetti, 1992, էջ 234
  75. «Artesani: "quei maledetti spareggi"». Monza-News (իտալերեն). 2011-06-08. Արխիվացված օրիգինալից 17 January 2022-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  76. Picone, Enrico (2021-08-21). «Il Palermo e la Coppa Italia di C: 28 anni fa il trionfo dei rosa di Orazi». Stadionews24 (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-29-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  77. Dutto, Vegetti, 1992, էջ 246
  78. Mariani, Maurizio. «Italy Championship 1991/92». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2003-04-03-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  79. Concari, Silvano (12 May 1994). «Biancorossi, eutanasia di una squadra». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). էջ 28. Արխիվացված է օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  80. «Il Milan 2 esce dai box». La Gazzetta dello Sport (իտալերեն). 28 March 1997. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  81. 81,0 81,1 81,2 «S'interrompe il rapporto Milan e Monza. La società brianzola a tre imprenditori». La Gazzetta dello Sport (իտալերեն). 21 April 1999. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  82. «Monza regala il bis a Radice». La Gazzetta dello Sport (իտալերեն). 16 June 1997. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  83. Paolo, Corbetta (1 October 1997). «Il Monza resta all'antica». La Gazzetta dello Sport (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2014-03-03-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  84. Ezio, Fanticini (8 June 1998). «Reggiana scialba, Campolonghi e' il simbolo del Monza felice». La Gazzetta dello Sport (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  85. Artesani, Giulio (2014-12-26). «Bingham, legga qui e capirà perchè a Monza siamo diffidenti e… arrabbiati». Monza-News (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 28 July 2022-ին. Վերցված է 3 May 2022-ին.
  86. «Il Venezia subito in A dopo un anno di penitenza». La Repubblica (իտալերեն). 2001-06-03. Արխիվացված օրիգինալից 2001-06-09-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  87. «Scongiuri a parte il Livorno è in B Monza: fallimento». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2002-04-29. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  88. 88,0 88,1 Crippa, Dario (2020-09-24). «L'ex calciatore Cidimar: "Non mi pagarono, ma Monza merita la A"». Il Giorno (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  89. «Calcio Monza in crisi Tagliati gas e luce allo stadio Brianteo». Corriere della Sera (իտալերեն). 31 December 2003. էջ 55. Արխիվացված է օրիգինալից 2009-06-23-ին. Վերցված է 20 July 2022-ին.
  90. «Il Monza ha fatto crac». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2004-03-19. Արխիվացված օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  91. «Il Monza trova un padrone». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2004-06-04. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  92. «Un abbraccio al nostro ex presidente!». Monza-News (իտալերեն). 2013-09-13. Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  93. «"Chi va dal giudice verrà punito"». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2005-08-17. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  94. «Rimpianti Monza e vittoria inutile». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2006-06-19. Արխիվացված օրիգինալից 15 January 2022-ին. Վերցված է 15 January 2022-ին.
  95. «Presentati presidente e staff Seedorf e Bergomi tra i tecnici». Il Giorno (իտալերեն). 2009-07-13. Արխիվացված օրիգինալից 2022-01-12-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  96. «Il Monza è di Armstrong! Seedorf ha venduto tutto il Monza». Monza-News (իտալերեն). 2013-05-12. Արխիվացված է օրիգինալից 2019-04-16-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  97. 97,0 97,1 «Monza 1912, la serie D è ufficiale! Ecco il comunicato della FIGC». Monza-News (իտալերեն). 2015-08-04. Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  98. «Monza, presidente contestato dai tifosi non paga i giocatori | Nuova Brianza». Nuova Brianza (իտալերեն). 2014-12-17. Արխիվացված օրիգինալից 2015-02-20-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  99. Chiarino, Camillo (2015-03-19). «La nuova Ac Monza si è presentata, Montaquila: "Ricapitalizzato per 1,18 milioni di euro"». MBNews (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2015-07-08-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  100. Chiarino, Camillo (2015-05-31). «Monza–Pordenone 6–3. Biancorossi salvi sul campo. La palla passa in Tribunale». MBNews (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 21 July 2022-ին.
  101. «Calcio, il tribunale ha deciso: il Monza è fallito». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). 2015-05-27. Արխիվացված օրիգինալից 2022-02-02-ին. Վերցված է 2 February 2022-ին.
  102. Chiarino, Camillo (2016-05-09). «Seregno–Monza 1–1. Delpiano a ruota libera in sala stampa». MBNews (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 17 January 2022-ին.
  103. Rossetti, Paolo (2015-07-02). «Il Calcio Monza è di Nicola Colombo: nasce il Monza 1912». Il Cittadino di Monza e Brianza (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2015-07-04-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  104. Chiarino, Camillo (2017-04-24). «Promozione del Monza, tutti i commenti. Elogi per il "pres"». MBNews (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2017-04-25-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  105. «Monza Calcio, Berlusconi è il nuovo proprietario: Fininvest acquisisce il 100% della società. Adriano Galliani sarà l'ad». Il Fatto Quotidiano (իտալերեն). 2018-09-28. Արխիվացված օրիգինալից 2018-09-28-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  106. «Berlusconi–Galliani story: tutte le vittorie insieme al Milan. E ora il Monza». Sky Sport (իտալերեն). 2018-09-09. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 5 May 2022-ին.
  107. «I proprietari di calcio più ricchi in Italia: la classifica di Forbes». Sky Sport (իտալերեն). 2021-04-07. Արխիվացված օրիգինալից 2022-05-05-ին. Վերցված է 5 May 2022-ին.
  108. «Экс-тренер «Милана» Брокки возглавил «Монцу», которую купил Берлускони». Արխիվացված օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2021-02-02-ին.
  109. «Coppa Italia Serie C, che succede se vince il Monza o la Viterbese». Goal (իտալերեն). 2019-05-07. Արխիվացված օրիգինալից 2019-05-07-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  110. «Calcio: il Monza cade al 92', la Viterbese vince la Coppa Italia di serie C». Il Cittadino di Monza (իտալերեն). 2019-05-08. Արխիվացված օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  111. «Dal 1 Luglio 2019 Lotto sarà il nuovo sponsor tecnico del Monza». A.C. Monza (իտալերեն). 2019-04-15. Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին. Վերցված է 12 January 2022-ին.
  112. «Monza scatenato: Berlusconi e Galliani hanno preso 23 giocatori in 7 mesi! E non è finita...». CalcioMercato.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 2022-01-12-ին.
  113. «Promosse Monza, Vicenza e Reggina: la Serie B ritrova tre piazze storiche. Ma Berlusconi già pensa all A...». Il Messaggero (իտալերեն). 2020-06-08. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 6 May 2022-ին.
  114. «Monza in B, la B è in Brianza!». A.C. Monza (իտալերեն). 2020-06-08. Արխիվացված օրիգինալից 20 January 2022-ին. Վերցված է 2020-06-09-ին.
  115. «Serie B, il Monza la squadra da battere nella corsa promozione: le quote dei bookmakers». Today (իտալերեն). 2020-09-16. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 6 May 2022-ին.
  116. «Serie B: la Salernitana vince a Pescara e centra la promozione, Monza ko e costretto ai playoff». Sportmediaset (իտալերեն). 2021-05-10. Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 16 January 2022-ին.
  117. «Monza–Cittadella 2–0: Balotelli e D'Alessandro non bastano, veneti in finale». Sky Sport (իտալերեն). 2021-05-20. Արխիվացված օրիգինալից 2021-05-20-ին. Վերցված է 2021-07-24-ին.
  118. «Welcome back Giovanni Stroppa!». A.C. Monza (անգլերեն). 2021-05-28. Արխիվացված օրիգինալից 2021-06-10-ին. Վերցված է 2021-05-28-ին.
  119. Benson, Ryan (30 May 2022). «Berlusconi-owned Monza promoted to Serie A for first time in 110-year history». Stadium Astro. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 30 May 2022-ին.
  120. Crippa, Dario (3 May 2022). «Monza, l'esercito dei 1.200 verso Perugia: partita decisiva per la serie A». Il Giorno (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 30 May 2022-ին.
  121. «Playoff B, il Monza batte il Brescia 2–1 e va in finale con il Pisa». RaiNews (իտալերեն). 22 May 2022. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 30 May 2022-ին.
  122. Lignelli, Matteo (26 May 2022). «Il Monza vola, ma Berra al 93' fa 2–1. La promozione in A si decide domenica a Pisa». La Gazzetta dello Sport (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-05-30-ին. Վերցված է 30 May 2022-ին.
  123. Steel, Andrew (30 May 2022). «Monza earn promotion to Serie A for first time as Berlusconi-owned club beat Pisa in play-off final». Goal. Արխիվացված օրիգինալից 2022-06-02-ին. Վերցված է 30 May 2022-ին.
  124. «A Gytkjær il Trofeo MVP dei Playoff». Lega Serie B (իտալերեն). 1 June 2022. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 18 September 2022-ին.
  125. Papaccio Napoletano, Andrea (15 August 2022). «Dany Mota nella storia del Monza: è suo il primo gol dei Bagai in Serie A». Monza-News (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 16 August 2022-ին.
  126. «1–1 col Lecce, primo punto Monza». ANSA (իտալերեն). 11 September 2022. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 18 September 2022-ին.
  127. «Comunicato Ufficiale: Palladino Nuovo Allenatore Della Prima Squadra». AC Monza (իտալերեն). 2022-09-13. Արխիվացված օրիգինալից 2022-09-13-ին. Վերցված է 2022-09-13-ին.
  128. «Monza 1–0 Juventus: Hosts claim first ever Serie A victory». BBC Sport. 18 September 2022. Արխիվացված օրիգինալից 2022-09-20-ին. Վերցված է 18 September 2022-ին.
  129. «Hall of Fame Monza». A.C. Monza (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2022-04-17-ին. Վերցված է 2021-05-08-ին.
  130. Rocca, Vegetti, 1977, էջ 182
  131. Dutto, Vegetti, 1992, էջ 60
  132. Mondadori, 2022, էջ 160—161
  133. «AC Monza». www.colours-of-football.com. Արխիվացված օրիգինալից 2023-08-05-ին. Վերցված է 2023-08-05-ին.
  134. «Monza Kit History». Football Kit Archive (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-05-ին. Վերցված է 2023-08-05-ին.


Արտաքին հղումներ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found