Ֆրանչեսկո Անտոնիոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Անտոնիոլի
իտալ.՝ Francesco Antonioli
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Մոնցա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Իտալիա Մոնցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986—1988 Իտալիա Մոնցա 23 (−13)
1988—1994 Իտալիա Միլան 13 (-10)
1990  Իտալիա Չեզենա 0 (0)
1990—1991  Իտալիա Մոդենա 30 (−22)
1993—1994  Իտալիա Պիզա 26 (−20)
1994—1995 Իտալիա Ռեջանա 30 (−48)
1995—1999 Իտալիա Բոլոնյա 102 (−106)
1999—2003 Իտալիա Ռոմա 102 (−102)
2003—2006 Իտալիա Սամպդորիա 104 (−111)
2006—2009 Իտալիա Բոլոնյա 119 (−127)
2009—2012 Իտալիա Չեզենա 106 (−121)
Ազգային հավաքական
1989—1992 Իտալիա Իտալիա (մինչև 21) 23 (−8)
1992 Իտալիա Իտալիա (օլիմպ․) 4 (−5)
2000 Իտալիա Իտալիա 0 (0)
Մարզչական կարիերա
2013— Իտալիա Չեզենա մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանչեսկո Անտոնիոլի (իտալ.՝ Francesco Antonioli, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Մոնցա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ։ Իտալիայի մինչև 21 տարեկանների և Իտալիայի օլիմպիական հավաքականների նախկին դարպասապահ։

Ֆրանչեսկո Անտոնիոլին 1992 թվականին ընդգրկված է եղել նաև Իտալիայի օլիմպիական հավաքականի կազմում, մասնակցել է վեց հանդիպումների՝ բաց չթողնելով և ոչ մի գնդակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչեսկո Անտոնիոլին  «Մոնցա» ակումբի սան է։ Ակումբի կազմում նորամուտը կատարել է 1986 թվականին «Յուվենտուսի» դեմ խաղում[3]։ «Մոնցայի» հիմնական կազմում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Միլան»։ Առաջին մրցաշրջաններում ակումբը դարպասապահին վարձավճարով ուղարկել է այլ թիմեր՝ նախ «Չեզենա», հետո «Մոդենա»։ Այնուհետև նա երկու մրցաշրջան անցկացրել է «Միլանում», որտեղ 1992-ի ապրիլի 18-ին նշել է նորամուտը Սերիա Ա-ում՝ մասնակցելով «Ինտերի» դեմ խաղին[4]։ Շուտով Անտոնիոլին կորցրել է իր տեղը «Միլանի» կազմում՝ մրցակցությունում պարտվելով Սեբաստյանո Ռոսիին և ստիպված է եղել փնտրել նոր թիմ։

Անտոնիոլին վարձավճարով հանդես է եկել «Պիզայում», որի հետ անցել է Սերիա C1: Այնուհետև նա խաղացել է Սերիայի Ա-ում «Ռեջինայի» և «Բոլոնյայի» կազմում, որտեղ հանդես է եկել 4 մրցաշրջան: 1999 թվականի ամռանը Անտոնիոլին տեղափոխվել է «Ռոմա»[5], որի հետ 2001 թվականին հաղթել է Իտալիայի առաջնությունում։ 2003 թվականի ամռանը Անտոնիոլին, դառնալով ազատ գործակալ, տեղափոխվել է «Սամպդորիա»[6][7], որտեղից 2006 թվականի հունիսին վերադարձել է «Բոլոնյա»՝ կնքելով երկամյա պայմանագիր։ «Բոլոնյայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջաններում Անտոնիոլին ոչ մի խաղ բաց չի թողել՝ արդյունքում ակումբին օգնելով անցնել Սերիա Ա, ինչից հետո նա ակումբի հետ պայմանագիր է կնքել ևս մեկ մրցաշրջանի համար։

2009 թվականի հուլիսի 7-ին Անտոնիոլին երկամյա պայմանագիր է կնքել «Չեզենայի» հետ, որտեղ էլ հետագայում ավարտել է կարիերան[8]։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին անցկացրել է իր 600-րդ հանդիպումը Իտալիայի առաջնություններում[9]։ 2011 թվականի հունիսի 5-ին Ֆրանչեսկոն երկարաձգել է ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով[10]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան

  • Իտալիայի չեմպիոն (2) – 1992, 1993
  • Իտալիայի սուպերգավաթակիր – 1992
  • Եվրոպական չեմպիոնների գավաթակիր (2) – 1989, 1990
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր – 1989
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող – 1989

Ռոմա

  • Իտալիայի չեմպիոն – 2001
  • Իտալիայի սուպերգավաթակիր – 2001

Բոլոնյա

  • ՈՒԵՖԱ-ի Ինտերտոտո գավաթ – 1998

Իտալիայի ազգային հավաքական

  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր – 2000

Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր – 1992

Կառավարական պարգևներ

  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան (հուլիսի 12, 2000 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. «Antonioli e quella gara con la Juve» (Italian)։ Sport Mediaset։ 10 March 2011։ Վերցված է 2016 թ․ հունվարի 27 
  4. «Francesco Antonioli» (Italian)։ magliarossonera.it։ Վերցված է 2016 թ․ հունվարի 27 
  5. «BILANCIO D’ESERCIZIO E CONSOLIDATO DI GRUPPO AL 30 GIUGNO 2000»։ AS Roma (Italian)։ Borsa Italiana Archive։ 28 June 2001։ Արխիվացված է օրիգինալից 2 April 2015-ին։ Վերցված է 24 March 2015 
  6. «Antonioli signs for Sampdoria»։ UEFA.com։ 15 July 2003։ Վերցված է 2008 թ․ ապրիլի 3 
  7. «Il Mercato al 16 luglio 2003» (Italian)։ AS Roma։ 16 July 2003։ Վերցված է 2015 թ․ մարտի 24 
  8. Francesco Antonioli nuovo portiere del Cesena Archived 2009-07-10 at the Wayback Machine.
  9. Вратарь Антониоли провёл 600-й матч в Серии А(չաշխատող հղում)
  10. 41-летний вратарь Антониоли продлил контракт с «Чезеной»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]