Լուիջի դի Բյաջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի դի Բյաջո
իտալերեն՝ Luigi Di Biagio
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1971(1971-06-03)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լուիջի դի Բյաջո (իտալերեն՝ Luigi Di Biagio, հունիսի 3, 1971(1971-06-03)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղասենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջի դի Բյաջոն կարիերան սկսել է «Լացիո» ակումբում, որտեղ նորամուտը նշել է 1988 թվականին, իսկ հաջորդ մրցաշրջանում Դի Բյաջոն տեղափոխվել է Սերիա В «Մոնցա» ֆուտբոլային ակումբ, ապա ակումբի հետ դուրս է մղվել Սերիա С1։ «Մոնցայում» Դի Բյաջոն հանդես է եկել բոլոր դիրքերում, ներառյալ նույնիսկ կենտրոնական հարձակվողի դիրքը։ 1992 թվականին Դի Բյաջոն տեղափոխվել է «Ֆոջա» ակումբ, որտեղ նրան հրավիրել էր տաղանդավոր մարզիչ Զդենեկ Զեմանը։ Հենց Զեմանն էլ Դի Բյաջոյի համար խաղադաշտում գտել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքը, որտեղ Դի Բյաջոն հանդես է եկել մինչև կարիերայի ավարտը։

1995 թվականին Դի Բյաջոն հեռացել է «Ռոմա», այդ տեղափոխությունն այն բանով էր զարմանալի, որ Լուիջին «Ռոմայի» գլխավոր հակառակորդ «Լացիոյի» սանն ու երկրպագուն էր։ Իտալական ակումբում Դի Բյաջոն անցկացրել է 5 մրցաշրջան և տեղափոխվել «Ինտեր»՝ ակումբի կազմում անցկացնելով 88 հանդիպում՝ խփելով 13 գոլ։ 2003 թվականին Դի Բյաջոն տեղափոխվել է «Բրեշիա», որտեղ խաղացել է Սերիա В–ում։ 2006 թվականին Դի Բյաջոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Բրեշիայի» հետ և հոկտեմբերին տեղափոխվել «Ասկոլի» ֆուտբոլային ակումբ, սակայն ակումբի հետ գործող պայմանագրի պատճառով նա կարողացել է «Ասկոլիում» հանդես գալ միայն 2007 թվականին հունվարից, այդ պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել պահպանել մարզավիճակը «Պոլիսպորտիվա Լա Ստորտա Ռոմա» սիրողական ակումբում, որտեղ մարզիչը նրա ընկեր Ալեսանդրո Ռոմանոն էր։ «Ասկոլիի» կազմում Դի Բյաջոն անցկացրել է ընդամենը 5 հանդիպում և խփել է 2 գոլ՝ հասցնելով ստանալ դեղին և կարմիր քարտ, որից հետո ավարտել է մարզական կարիերան։

Իտալիայի հավաքականի կազմում Դի Բյաջոն նորամուտը նշել է 1998 թվականի հունվարի 28-ին՝ Սլովակիայի հավաքականի հետ խաղում։ Ընդամենը ազգային թիմում Լուիջին անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Նա մասնակցել է երկու ֆուտբոլի Աշխարհի առաջնության և մեկ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության։ «Սկուադրա Ադզուրայի» կազմում իր վերջին խաղը Դի Բյաջոն անցկացրել է 2002 թվականին նոյեմբերին։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան՝ Դի Բյաջոն սկսել է մարզիչի կարիերան՝ 2008 թվականին հունվարին գլխավորելով «Լա Ստորտա Ռոմայի» երիտասարդական կազմը։ 2008 թվականի հուլիսի 3-ին նա ստացել է առաջին կարգի մարզչի ժամանակավոր թույլտվություն։ 2011 թվականին հուլիսի 25-ին նշանակվել է Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ[2][3]։ 2013 թվականի հուլիսի 2-ին նշանակվել է Իտալիայի մինչև 21 տարեկաների երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ[4]։ Այդ պաշտոնում փոխարինել է Դևիս Մանջուին[5]։

2018 թվականի փետրվարի 5-ին Դի Բյաջոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար[6]։

2020 թվականին փետրվարի 10-ին նշանակվել է «ՍՊԱԼ» ակումբի գլխավոր մարզիչ, որը Իտալիայի առաջնության 23-րդ տուրից հետո 15 միավորով վերջին 20-րդ տեղում է։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը[7]։

2020 թվականի մարտի 8-ին Լուիջին իր առաջին հաղթանակն է տարել նոր թիմում՝ արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության մատնելով «Պարմա»-ին՝ COVID-19 համաճարակի պատճառով տեղափոխված A Սերիայի 26-րդ տուրի 2019/20 մրցաշրջանում։

2020 թվականի օգոստոսի 3-ին «Ֆիորենտինա» հետ վերջին՝ 38-րդ տուրի խաղում կրած պարտությունից հետո հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին[8]։ Ֆուտբոլի Իտալիայի 2019-2020 թվականներին մրցաշրջանի առաջնության արդյունքներով «ՍՊԱԼ»–ը դուրս է եկել Սերիա В[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ՝ 2000 թվականի հուլիսի 12[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Novità per le giovanili a Di Biagio l’Under 20, confermati Evani e Zoratto» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 25.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 26 July 2011 
  3. «Italia: Di Biagio tecnico dell'Under 20» (իտալերեն)։ ANSA։ 25.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 26 July 2011 
  4. «Di Biagio: "Orgoglioso di questa scelta, una grande opportunità"» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 2013-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին։ Վերցված է 2013-07-02 
  5. «Mangia lascia: "Grazie alla Figc, esperienza unica". Al suo posto Di Biagio» (իտալերեն)։ Federazione Italiana Giuoco Calcio։ 20132-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին։ Վերցված է 2013-07-02 
  6. «Sarà Di Biagio a guidare gli Azzurri contro Argentina e Inghilterra»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-05-ին։ Վերցված է 2021-05-26 
  7. «Luigi Di Biagio nuovo responsabile della prima squadra SPAL» (իտալերեն)։ Sito ufficiale della SPAL։ 10.02.2020։ Արխիվացված է օրիգինալից 17 February 2020-ին։ Վերցված է 10 February 2020 
  8. «Ди Бьяджо объявил об уходе с поста главного тренера СПАЛа»։ sport24 (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-03 
  9. «СПАЛ вылетел из Серии А»։ sport24 (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-03 
  10. Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]