Չեզարե Սիեպի
Չեզարե Սիեպի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1923[1][2][3][…] Միլան, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 5, 2010[5][2][3][…] (87 տարեկան) Ատլանտա[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Cesare Siepi Վիքիպահեստում |
Չեզարե Սիեպի (իտալ.՝ Cesare Siepi, փետրվարի 10, 1923[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - հուլիսի 5, 2010[5][2][3][…], Ատլանտա[4]), իտալացի երգիչ (բաս), որին անվանում են 20-րդ դարի կեսերի իտալացի առաջատար երգիչներից մեկը[6]։
Կենսագրություն
Որոշ ժամանակ սովորել է Միլանի կոնսերվատորիայում, բայց ընդհանուր առմամբ եղել է ինքնուսույց։ Նա իր դեբյուտը կատարել է մադրիգալիստների խմբում, իսկ 1941 թվականին նա առաջին անգամ հայտնվեց փոքր օպերային բեմում՝ որպես Սպարաֆուցիլ (Ռիգոլետտո), բայց հետո քաղաքական նկատառումներով գաղթեց Շվեյցարիա և այնտեղ մնաց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Արդեն 1945 թվականին նա վերսկսեց իր բեմական գործունեությունը, իսկ 1946 թվականին իր դեբյուտը նշեց Լա Սկալայում։
1948 թվականին Բոյտոյի հիշատակին նվիրված ներկայացմանը (դիրիժոր՝ Ա. Տոսկանինի) կատարել է Մեֆիստոֆելի դերը Բոյտոյի համանուն օպերայում։ 1950-1974 թվականներին, կատարելով իր դեբյուտը որպես Ֆիլիպ II (Վերդիի Դոն Կառլոս), նա եղել է Մետրոպոլիտեն օպերայի խմբի անդամ: Երգչի լավագույն դերերից է համարվում Դոն Ջովաննին, որի դերում նա բազմիցս բեմ է դուրս եկել Զալցբուրգի փառատոնում (1953-1956)՝ համագործակցելով Վիլհելմ Ֆուրտվենգլերի և այլ դիրիժորների հետ։ Նա ելույթ է ունեցել Քովենթ Գարդենում 1950 և 1962-1973 թվականներին։ 1959 թվականին և 1980 թվականին հանդես է եկել «Արենա դի Վերոնա» փառատոնում՝ կատարելով Մեֆիստոֆելի և Ռամֆիսի («Աիդա») դերերը։
Վերջին անգամ Լա Սկալայում բեմ է դուրս եկել 1978 թվականին Ֆիեսկոյի (Վերդիի «Սիմոն Բոկանեգրա») դերում։
1962 թվականին Սիեպին ամուսնացել է Մետ պարուհի Լյուելեն Սիբլիի հետ[7], ում հետ ունեցել է երկու երեխա։ Նա մահացել է 87 տարեկանում Ատլանտայում ինսուլտի պատճառով[8]։։ Թաղվել է Նիկոլասի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Օպերա Վիվրա
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #12452091X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/07/06/AR2010070605114.html
- ↑ «Ч. Сьепи на сайте belcanto.ru». Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2010-07-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Источник». Արխիվացված է օրիգինալից 2019-10-25-ին. Վերցված է 2019-10-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Adnkronos». www1.adnkronos.com. Արխիվացված է օրիգինալից 2020-08-10-ին. Վերցված է 2019-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)