Jump to content

Ինքնագիտակցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարիչը և գնորդը (1565). Պիտեր Բրեյգել Ավագի այս գծագրում ենթադրվում է, որ նկարիչը հեղինակի ինքնանկարն է

Ինքնագիտակցում, Ինքնության փիլիսոփայության մեջ սեփական անձի կամ անհատականության փորձն է[1]: Այն չպետք է շփոթել գիտակցության հետ՝ որակական իմաստով: Մինչ գիտակցությունը մարդու մարմնի և շրջակա միջավայրի մասին իրազեկ լինելն է, ինքնագիտակցումը այդ գիտակցության ճանաչումն է[2]: Ինքնագիտակցումն այն է, թե ինչպես է անհատը զգում և հասկանում իր բնավորությունը, զգացմունքները, շարժառիթները և ցանկությունները:

Կենսաբանություն

Հայելային նեյրոններ

Հետազոտողները ուսումնասիրում են, թե ուղեղի որ հատվածն է թույլ տալիս մարդկանց ինքնագիտակ լինել և ինչպես են մարդիկ կենսաբանորեն ծրագրավորված ինքնագիտակ լինելու համար: Վիլեյանուր Ռամաչանդրան ենթադրում է, որ հայելային նեյրոնները կարող են ապահովել մարդու ինքնագիտակցության նյարդաբանական հիմքը[3]: 2009 թվականին Edge Foundation-ի համար գրված էսսեում Ռամաչանդրանը տվել է իր տեսության հետևյալ բացատրությունը. «Այս նեյրոնները ոչ միայն կարող են օգնել այլ մարդկանց վարքագիծը մոդելավորելուն, այլև կարող են շրջվել դեպի «ներս», այսպես ասած, Ձեր սեփական ուղեղի ավելի վաղ պրոցեսների երկրորդ կարգի պատկերացում կամ մետապատկերացում ստեղծելու համար: Սա կարող է լինել ներդաշնակության և ինքնագիտակցման և այլ գիտակցության փոխադարձության հիմքը: Այստեղ ակնհայտորեն հավի կամ ձվի հարց կա, թե որն է առաջինը զարգացել, բայց... Հիմնական բանն այն է, որ երկուսն էլ զարգացել են՝ փոխադարձաբար հարստացնելով միմյանց՝ ստեղծելով «ես»-ի մասին հասուն պատկերացումը, որը բնութագրում է ժամանակակից մարդկանց»[4]:

Մամին

Մարմնի (ինքնա)գիտակցումը կապված է պրոպրիոցեպցիայի (մարմնի տարբեր մասերի տեղադրության զգացողություն)[5] և վիզուալիզացիայի[6] հետ[7]: Առողջապահության և բժշկության մեջ մարմնի գիտակցումը նշանակում է իր ուշադրությունը տարբեր ներքին զգացողությունների վրա ճշգրիտ ուղղելու մարդու կարողություն: Ե՛վ պրոպրիոցեպցիան, և՛ ինտերոցեպցիան թույլ են տալիս անհատներին հասկանալ իրենց մարմնի բազմաթիվ զգացողությունները[8]: Պրոպրիոցեպցիան թույլ է տալիս անհատներին և հիվանդներին կենտրոնանալ իրենց մկանների և հոդերի ընկալիչների, կեցվածքի և հավասարակշռության վրա, մինչդեռ ինտերոցեպցիան ծառայում է ներքին օրգանների զգացողությունները որոշելու համար, ինչպիսիք են սրտի բաբախյունը, շնչառությունը, թոքերի ցավը կամ հագեցվածությունը: Մարմնի չափազանց սուր գիտակցումը, մարմնի ոչ սուր գիտակցումը և մարմնի խեղաթյուրված գիտակցումը ախտանիշներ են, որոնք առկա են մի շարք առողջական խանգարումների և պայմանների դեպքում, ինչպիսիք են գիրությունը, նյարդային անորեքսիան և հոդերի քրոնիկ ցավը[9]: Օրինակ, քաղցից հագեցվածության խեղաթյուրված ընկալումը առկա է նյարդային անորեքսիայով տառապող հիվանդի մոտ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «self-awareness». Merriam-Webster. September 15, 2023.
  2. Jabr, Ferris (2012). «Self-Awareness with a Simple Brain». Scientific American Mind. 23 (5): 28–29. doi:10.1038/scientificamericanmind1112-28.
  3. Oberman, L.; Ramachandran, V.S. (2009). «Reflections on the Mirror Neuron System: Their Evolutionary Functions Beyond Motor Representation». In Pineda, J.A. (ed.). Mirror Neuron Systems: The Role of Mirroring Processes in Social Cognition. Humana Press. էջեր 39–62. ISBN 978-1-934115-34-3.
  4. Ramachandran, V.S. (2009). «Self Awareness: The Last Frontier». Edge. Վերցված է July 26, 2011-ին.
  5. Tuthill JC, Azim E (1 March 2018). «Proprioception». Current Biology. 28 (5): R194–R203. Bibcode:2018CBio...28.R194T. doi:10.1016/j.cub.2018.01.064. PMID 29510103.
  6. «Introduction to the Science and Philosophy of Mental Imagery». web.archive.org. 2008-02-16. Վերցված է 2024-07-08-ին.
  7. de Vignemont, Frédérique (2020-07-08) [2011-08-09]. «Bodily Awareness». Stanford Encyclopedia of Philosophy.
  8. Mehling, Wolf E.; Gopisetty, Viranjini; Daubenmier, Jennifer; Price, Cynthia J.; Hecht, Frederick M.; Stewart, Anita (19 May 2009). «Body Awareness: Construct and Self-Report Measures». PLOS ONE. 4 (5): e5614. Bibcode:2009PLoSO...4.5614M. doi:10.1371/journal.pone.0005614. PMC 2680990. PMID 19440300.
  9. Garfinkel, Paul E.; Moldofsky, Harvey; Garner, David M.; Stancer, Harvey C.; Coscina, Donald V. (1978). «Body Awareness in Anorexia Nervosa: Disturbances in 'Body Image' and 'Satiety'». Psychosomatic Medicine. Ovid Technologies (Wolters Kluwer Health). 40 (6): 487–498. doi:10.1097/00006842-197810000-00004. ISSN 0033-3174. PMID 734025. S2CID 28010263.

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «ինքնագիտակցում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։