Վիլեյանուր Ռամաչանդրան
Վիլեյանուր Ռամաչանդրան անգլ.՝ Vilayanur S. Ramachandran | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1951[1] (73 տարեկան) Թամիլ Նադու, Հնդկաստան |
Բնակության վայր(եր) | Սան Դիեգո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան, մանկավարժ, նյարդաբան, ակադեմիկոս և գրող |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն և նյարդաբանություն |
Անդամակցություն | Փորձարարական հոգեբանների հասարակություն |
Ալմա մատեր | Մադրասի համալսարան (1974) և Թրինիթի քոլեջ (1978) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և բժշկության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
Կայք | cbc.ucsd.edu/ramabio.html |
![]() |
Վիլեյանուր Ռամաչանդրան (անգլ.՝ Vilayanur Subramanian Ramachandran, օգոստոսի 10, 1951[1], Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ նյարդաբան, հոգեբան, բժշկության դոկտոր, փիլիսոփայության դոկտոր, Բարձրագույն նյարդային գործունեության հետազոտական կենտրոնի տնօրեն (Center for Brain and Cognition), Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության և նեյրոֆիզիոլոգիայի պրոֆեսոր, Սալկովի համալսարանի կենսաբանության ադյունկտ-պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Վիլեյանուր Ռամաչանդրանը Մադրասում ավարտել է Ստենլի բժշկական քոլեջը։ 1978 թվականին Քեմբրիջի համալսարանում դոկտորի աստիճան է ստացել[3]։ Ռամաչանդրանը համարվում է հայելային նեյրոնների տեսության կողմնակիցը։ Նա կարծում է, որ նյարդաբանության պատմության վերջին տասնամյակում նրանց բացահայտումը շատ կարևոր է։ Եվ ենթադրում է, որ հայելային նեյրոնների ուսումնասիրությունը կօգնի բացատրել մարդկային հոգեբանության շատ երևույթներ[4]։ Ռամաչանդրանը ենթադրում է նաև, որ հայելային նեյրոնները կարող են դառնալ մարդկային գիտակցության և լեզվի նյարդաբանական հիմքը հասկանալու բանալիներ[5]։
Գիտական ամսագրերում տպագրել է ավելի քան 120 հոդված։ «Ուղեղի ֆանտոմները» հայտնի գրքի հեղինակն է։ 1999 թվականին Նիդերլանդների թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով («Արյոնս Կապպերսի» մեդալ) նեյրոֆիզիոլոգիայի մեջ մեծ ավանդ ունենալու համար։ Ավստրալիայի ազգային համալսարանի ոսկե մեդալով է պարգևատրվել և արժանացել Ամերիկյան նյարդաբանական ակադեմիայի պատվավոր նախագահի կոչում[6]։ «Նյուզվիք» ամսագիրը նրան անվանել է «դարի ակումբի» անդամ՝ 21-րդ դարի հարյուրավոր ամենահայտնի մարդկանցից մեկը[7][8]։
![]() |
Ենթադրվում է, որ խոսքի, նույնականացման և էմպաթիայի հայտնվելուն հաջորդող հայելային նեյրոնների հայտնվելը, մարդու էվոլյուցիայի համար բանալի է հանդիսացել՝ նշանավորելով նրա քաղաքակիրթ կյանքի սկիզբը («մեծ ցատկ դեպի առաջ»՝ ըստ Վիլեյանուր Ռամաչանդրանի)[9]։ | ![]() |
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phantoms in the Brain : Probing the Mysteries of the Human Mind, coauthor Sandra Blakeslee, 1998, ISBN 0-688-17217-2
- The Encyclopedia of the Human Brain (editor-in-chief) ISBN 0-12-227210-2
- The Emerging Mind, 2003, ISBN 1-86197-303-9 (пер. Рождение разума. Загадки нашего сознания.- Олимп-Бизнес, 2006, ISBN 5-9693-0022-5)[10]
- A Brief Tour of Human Consciousness: From Impostor Poodles to Purple Numbers, 2005, ISBN 0-13-187278-8
- The Tell-Tale Brain: A Neuroscientist’s Quest for What Makes Us Human, 2010, ISBN 978-0-393-07782-7 (пер. Мозг рассказывает — М: Карьера Пресс, 2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 OPAC SBN (իտալ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «About V.S. Ramachandran». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ The human mirror neuron system: A link between action observation and social skills(չաշխատող հղում)
- ↑ MIRROR NEURONS and imitation learning as the driving force behind «the great leap forward» in human evolution by V.S. Ramachandran
- ↑ «Honors and Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Century Club». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Newsweek. April 21, 1997. . Retrieved February 16, 2011
- ↑ Косоногов В. Зеркальные нейроны: краткий научный обзор
- ↑ Тезисы по книге «Рождение разума»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլեյանուր Ռամաչանդրան (Vilayanur Ramachandran) քո խելքի մասին (դասախոսություն) Արխիվացված 2014-02-13 Wayback Machine
- Վիլեյանուր Ռամաչանդրան, Լ․ Օբերման Կոտրված հայելիներ՝ աուտիզմի տեսություն // «Գիտության աշխարհում» 2007. № 3
- Վ․ Կոսոնոգով Հայելային նեյրոններ՝ գիտական կարճ ակնարկ / Վ․ Կոսոնոգով։ Դոնի Ռոստով, 2009 թ., էջ 24 ISBN 978-5-91365-091-7.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլեյանուր Ռամաչանդրան» հոդվածին։ |
|