Հայելային նեյրոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայելային նեյրոնները նեյրոնների տեսակ են, որոնք արտահայտում են և օրգանիզմի շարժումը և գործողության դիտարկումը մեկ այլ օրգանիզմին նմանակելով: Այսպիսով հայելային նեյրոնները օգնում են նմանակել մեկ այլ օրգանիզմի վարքագիծը և հասկանալ զգացմունքները: Այս նեյրոնները ուղղակիորեն նկատվում են պրիմատների նյարդային համակարգում: Թռչուններն ունեն նմանակող ռեզոնանս և նյարդաբանական տվյալներ, ինչը վկայում է այս կամ այն աստիճանի արտացոլման համակարգի մասին: Մարդու գլխուղեղի հայելային համակարգի ֆունկցիան դարձել է բազմաթիվ հետազոտությունների կիզակետ: Ճանաչողական նյարդաբանները և հոգեբանները համարում են, որ այն ապահովում է ընկալման և նմանակման ֆիզիոլոգիական մեխանիզմը: Նրանք համաձայն են, որ հայելային նեյրոնները կարևոր են հասկանալու համար մյուս մարդկանց գործողությունները և ձեռք բերել նոր հմտություններ նմանակման շնորհիվ:

Makak neonatal imitation.png

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ից 1990 թվականներին Պարմայի համալսարանի նյարդաֆիզիոլոգներ Ջակոմո Ռիզոլատին, Ջուզեպե դի Պալեգրինոն, Լուչիանո Ֆոգասին և Վիտորիո Գալլեսեն մակակա կապկի գլխուղեղում տեղադրեցին էլեկտրոդներ, որպեսզի ուսումնասիրեն ձեռքի և բերանի գործողություննեը կարգավորող նեյրոնները: Փորձի ընթացքում հետազոտողները պետք է հետևեին թե ինչպես է կապիկը փորձում ուտել մրգերը: Նրանք նկատեցին, որ որոշ նեյրոններ ակտիվանում են, երբ կապիկը նայում է մարդու միրգ վերցնելը, այնուհետև կրկնում նույնությամբ գործողությունը: Հետագա փորձեն ապացուցեցին, որ գլխուղեղի ստորին ճակատային և ստորին արտաքին նեյրոնների 10% -ն ունեն ՙՙհայելային՚՚ հատկանիշներ: 2002թ.-ին Քրիստիան Քեյսերսը հապաակեց, որ մարդու և կապկի հայելային համակարգը պատասխանում է նաև ձայնային ազդանշաններին:

Մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ անհնարին է հետազոտել գլխուղեղի մեկուսի նեյրոնները, այդ իսկ պատճառով մեծամասամբ մարդու հայելային նեյրոնների գործառույթները համարվում են անուղղակի։ Գլխուղեղի ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային պատկերը ցույց է տալիս, որ մարդու գլխուղեղի ստորին ճակատային և վերին գագաթային մասերը ակտիվ են, երբ մարդը կատարում է գործողություն և հետևում է մեկի այլ անձի գործողությունը կատարելիս։ Սա ապացուցեց, որ գլխուղեղի այդ մասերը պարունակում են հայելային նեյրոններ և ընդունվեցին որպես մարդու հայելային նյարդային համակարգ։ Հետագա փորձերը ցույց տվեցին, որ նույնիսկ մասնակի շրջաններում, որոնք պարունակում են բազմաթիվ վոքսելներ, մեծացնում են իրենց ակտիվությունը դիտելու և գործողությունների կատարման ժամանակ։

Գլխուղեղի գծագիրը

Նեյրոֆիզիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գլխուղեղի ակտիվությունը, միմիկայի մեկնաբանման և կենսաբանական միջնորդությամբ ընկալման պակասուրդները մատնանշում են պատճառահետևանքային կապ ստորադաս ճակատային կեղևի և վարքագծի միջև: Հայելային նեյրոնները գտնվում են հավելյալ շարժուն շրջաններում և միջին քունքային կեղևում: