Jump to content

Գոլերի տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1885 թվականի մրցաշարային աղյուսակում «գոլերի հարաբերակցությունը» չափանիշի օգտագործման օրինակ

Գոլերի տարբերություն (գնդակների, տափօղակների կամ միավորների տարբերություն), վիճակագրական ցուցանիշ, որն օգտագործվում է ֆուտբոլում և խաղային այլ մարզաձևերում՝ հավասար միավորներ ունեցող թիմերը դասակարգելու նպատակով: Կախված սպորտից և մրցաշարից, կարող է կիրառվել գոլերի, խփած և բաց թողած գոլերի (ֆուտբոլում), տափօղակների (հոկեյում) կամ միավորների (ռեգբիում և բասկետբոլում) տարբերությունը։

Գոլերի (միավորների) տարբերությունը սահմանվում է որպես հանման արդյունք՝ բոլոր խաղերում խփված գոլերը (կամ վաստակած միավորները) հանած բոլոր խաղերում բաց թողած գոլերը (կամ միավորները): Գոլերի տարբերության ցուցանիշն առաջին անգամ օգտագործվել է ֆուտբոլում 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում[1]։ Շուտով այս ցուցանիշը սկսեց օգտագործվել Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլային առաջնություններում։ Այսպես, Անգլիայի ֆուտբոլային լիգան այդ համակարգը ներդրել է 1976/77 մրցաշրջանում[1]։ Հետագայում այս չափանիշը տարածվեց շատ այլ մրցաշարերի վրա և մինչ օրս օգտագործվում է որպես կամ առաջին չափանիշ միավորների քանակից հետո, կամ երկրորդ՝ միավորների քանակից և թիմերի միջև անհատական հանդիպումների արդյունքներից հետո[2]։

Անգլիական ֆուտբոլում գոլերի տարբերության ցուցանիշը 1976 թվականին փոխարինել է «գոլերի հարաբերակցության» ցուցանիշին (Goal average, Goal ratio)։ Ըստ էության, դա նշանակում էր, որ թիմի խփած և բաց թողած գնդակները բաժանելու փոխարեն սկսեց օգտագործվել հանում։ Գնդակների տարբերությամբ համակարգի ներդրման նպատակն էր ավելացնել խփած գոլերի քանակը և բարձրացնել խաղերի դիտարժանությունը[1][3]։ Ներկայումս սպորտաձևերի մեծ մասում օգտագործվում է հենց տարբերությունը, այլ ոչ թե գոլերի հարաբերակցությունը: Այնուամենայնիվ, ավստրալական ֆուտբոլում դեռ օգտագործվում է միավորների հարաբերակցությունը, որտեղ այն կոչվում է «տոկոս» (percentage): Այն հաշվարկվում է որպես վաստակած միավորները բաց թողած միավորների վրա բաժանելու արդյունք, որին հաջորդում է 100-ով բազմապատկելը[4]։

Եթե երկու կամ ավելի թիմեր ունեն հավասար միավորներ և հավասար գոլերի տարբերություն, ապա կիրառվում են լրացուցիչ չափանիշներ, սովորաբար առաջինը խփված գոլերի քանակն է[5][6][7]։

«Գոլերի տարբերություն» և «գոլերի հարաբերակցություն»

Տարբեր հաշվողական համակարգերի կիրառումը հանգեցնում է տարբեր արդյունքների: Օրինակ վերցնենք երեք թիմ՝

 
Թիմ A 3:0 Թիմ B A
   

 
Թիմ B 6:0 Թիմ C B
   

 
Թիմ A 0:1 Թիմ C A
   

«Գոլերի հարաբերակցությունը» չափանիշն օգտագործելիս A թիմը կհաղթի՝

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳR Մ Որակավորում
1 Թիմ A 2 1 0 1 3 1 3,000 3
2 Թիմ B 2 1 0 1 6 3 2,000 3
3 Թիմ C 2 1 0 1 1 6 0,167 3
Աղբյուր՝ -

«Գոլերի տարբերություն» չափանիշն օգտագործելիս կհաղթի B թիմը՝

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1 Թիմ B 2 1 0 1 6 3 +3 3
2 Թիմ A 2 1 0 1 3 1 +2 3
3 Թիմ C 2 1 0 1 1 6 −5 3
Աղբյուր՝ -

Առաջին չափանիշը օգտագործվել է դեռևս 19-րդ դարում և փոխարինվել է գոլերի տարբերությամբ 1970-ականներին՝ նպատակ ունենալով թիմերին դրդել ավելի շատ գոլեր խփել: Օրինակ, եթե թիմը խփել է 70 գոլ և բաց է թողել 40-ը, ապա նրա գոլի հարաբերակցության ցուցանիշը (1,750) ցածր կլինի, քան մյուս թիմը, որը խփել է 69 գոլ և բաց է թողել 39-ը (1,769): 70 գոլ խփած և 40 գոլ բաց թողած թիմի համար նոր բաց թողած գոլը կնվազեցնի գոլերի հարաբերակցության ցուցանիշը 0,043-ով (մինչև 1,707), մինչդեռ նոր խփած գոլը կավելացնի այդ ցուցանիշը միայն 0,025-ով (մինչև 1,775): Սա նպաստում է պաշտպանողական մարտավարության գերակայությանը հարձակվողի նկատմամբ՝ խփած գոլից օգուտն ավելի ցածր է, քան բաց թողած գոլից ստացված ռիսկը:

«Գոլերի հարաբերակցության» չափանիշի մեկ այլ խնդիր է այն իրավիճակի հնարավորությունը, երբ թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել (դա եղել է, օրինակ, Անգլիայի հավաքականի հետ 1966 թվականի աշխարհի առաջնության 1-ին խմբում)՝ այս դեպքում արժեքը չի կարող որոշվել (բաժանումը զրոյի):

Չեմպիոնական տիտղոսներ, որոնք նվաճվել են գոլերի տարբերությամբ

Անգլիա

1989, «Արսենալ» և «Լիվերպուլ»

«Արսենալը» և «Լիվերպուլը» 1988/89 մրցաշրջանում ունեցել են հավասար միավորներ և նույնիսկ նույն տարբերությունը խփած և բաց թողած գոլերի միջև: «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց։ Այս չափանիշը հաշվի է առնվել մրցաշրջանի վերջին խաղից հետո, որում «զինագործները» 2:0 հաշվով հաղթել են «Լիվերպուլին»՝ միավորներով հավասարվելով մերիսայդյան ակումբին և նվաճելով չեմպիոնական տիտղոսը ավելի շատ գոլերի պատճառով: Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության հին համակարգն օգտագործելիս չեմպիոն կդառնար «Լիվերպուլը»[8][9]։

2012, «Մանչեսթեր Սիթի» և «Մանչեսթեր Յունայթեդ»

Պրեմիեր լիգայի 2011/12 մրցաշրջանի չեմպիոնը կողմնորոշվել է միայն վերջին տուրում։ Վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել էին հավասար միավորներ, սակայն «Սիթին» ուներ խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերությունը: Մրցաշրջանի վերջին խաղում «Սիթին» տանը հյուրընկալել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին», իսկ «Յունայթեդը» արտագնա խաղում մրցում էր «Սանդերլենդի» դեմ: Հիմնական ժամանակի ավարտին «Սիթին» պարտվում էր, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում խփեց երկու գնդակ (ավելացված երկրորդ և հինգերորդ րոպեներին) և նվաճեց չեմպիոնական տիտղոսը գնդակների տարբերությամբ[10][11]։

Հունգարիա

2014, «Դեբրեցեն» և «Դյոր»

Հունգարիայի 2013/14 մրցաշրջանի առաջնության վերջին տուրից առաջ «Դեբրեցենը» երեք միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդող «Գյորից»: Չնայած այն հանգամանքին, որ «Դեբրեցենը» պարտվել է իր վերջին խաղում 0:2 հաշվով, իսկ «Դյերը» հաղթել է իր 5:0 հաշվով, այնուամենայնիվ չեմպիոնական տիտղոսը նվաճել է «Դեբրեցենը» (գոլերի տարբերությունը +33 է «Դյերի» +26-ի համեմատ)[12]։

Շոտլանդիա

1986, «Սելտիկ» և «Հարթ օֆ Միդլոտյան»

1985/86 մրցաշրջանում «Հարթ օֆ Միդլոտյան» վերջին տուրում 2:0 հաշվով պարտվեց «Դանդիին», ինչի պատճառով չեմպիոնական տիտղոսը զիջեց «Սելտիկին» խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ: Եթե կիրառվեր խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշը, ապա Շոտլանդիայի չեմպիոն կդառնար «Հարթսը»[13]։

2003, «Ռեյնջերս» և «Սելտիկ»

Շոտլանդիայի 2002/03 մրցաշրջանի Պրեմիեր լիգայում «Ռեյնջերսը» հավասար միավորներ վաստակեց «Սելտիկի» հետ (97), բայց նվաճեց չեմպիոնական տիտղոսը գնդակների տարբերությամբ, ընդ որում նվազագույն առավելությամբ (+73 «Ռեյնջերսից» և +72 «Սելտիկից»)[14]։

Չեմպիոնական տիտղոսներ, որոնք նվաճվել են գոլերի հարաբերակցությամբ

Անգլիա

1924, «Հադերսֆիլդ Թաուն» և «Քարդիֆ Սիթի»

1923/24 մրցաշրջանում հավասար միավորներ (57) վաստակել են երկու թիմեր՝ անգլիական «Հադերսֆիլդ Թաունը» և ուելսյան «Կարդիֆ Սիթին»։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշով չեմպիոն է ճանաչվել «Հադերսֆիլդը» (1.818՝ «Քարդիֆի» 1.794-ի համեմատ): Եթե հաշվարկն իրականացվեր ժամանակակից կանոններով, ապա պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն կդառնար Ուելսի ակումբը (երկու թիմերի խփած և բաց թողած գոլերի տարբերությունը նույնն էր՝ +27, բայց «Քարդիֆ Սիթին» խփեց 61 գոլ՝ «Հադերսֆիլդ Թաունի» 60 գոլի համեմատ)[15]։

1950, «Պորտսմութ» և «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»

1949/50 մրցաշրջանում «Պորտսմութը» հավասար միավորներ վաստակեց «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» հետ (53), սակայն զգալիորեն առաջ անցավ մրցակցից խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ՝ նվաճելով իր պատմության երկրորդ չեմպիոնական տիտղոսը:

1953, «Արսենալ» և «Պրեստոն Նորթ Էնդ»

1952/53 մրցաշրջանում «Արսենալը» և «Պրեստոն Նորթ էնդը» վաստակել են 54-ական միավոր, սակայն «զինագործները» նվաճել են չեմպիոնական տիտղոսը խփած և բաց թողած գոլերի լավագույն հարաբերակցությամբ:

1965, «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լիդս Յունայթեդ»

1964/65 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիդս Յունայթեդը» վաստակել են 61-ական միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի հարաբերակցության չափանիշով «Մանչեսթեր Յունայթեդը» զգալի առավելությամբ առաջ է անցել «Լիդսից» (2,282 ընդդեմ 1,596) և նվաճել չեմպիոնական տիտղոսը:

Շոտլանդիա

1953, «Ռեյնջերս» և «Հիբերնիան»

1952/53 մրցաշրջանից հետո «Ռեյնջերսն» ու «Հիբերնյանն» ավարտեցին հավասար հաշվով (43): Չեմպիոնական տիտղոսը բաժին է հասել «Ռեյնջերսին» (գոլերի հարաբերակցությունը 2.0511՝ «Հիբերնիանի» 1.824-ի համեմատ)։ Ժամանակակից համակարգ օգտագործելիս գոլերի տարբերությամբ չեմպիոն կդառնար «Հիբերնյանը» (+42 գնդակ «Ռեյնջերսի» +41-ի համեմատ)[16]։

1965, «Կիլմարնոկ» և «Հարթ օֆ Միդլոտյան»

1964/65 մրցաշրջանի վերջին տուրից առաջ «Հարթ օֆ Միդլոտյան»-ը երկու միավորով առաջ է անցել մոտակա հետապնդողից՝ «Կիլմարնոկ»-ից։ Այդ պահին հաղթանակի համար դեռ երկու միավոր էր շնորհվում, և վերջին տուրում «Հարթսը» մրցեց «Կիլմարնոկի» հետ: «Կիլմարնոկին» անհրաժեշտ էր 2:0 հաշվով հաղթանակ՝ գոլերի հարաբերակցությամբ առաջնությունում հաղթելու համար: «Հարթսը» նույնիսկ պարտություն կրեց 0:1 կամ 1:2 հաշվով, սակայն «Կիլմարնոկը» հաղթեց 2:0 հաշվով և դարձավ չեմպիոն (գոլերի հարաբերակցությունը 1,879 «Կիլմարնոկի» և 1,837 «Հարթ օֆ Միդլոտյանի» նկատմամբ): Եթե կիրառվեր գոլերի տարբերության ժամանակակից համակարգը, չեմպիոն կդառնար «Հարթ օֆ Միդլոտյան»-ը[13]։

Հարավսլավիա

1951, «Ցրվենա Զվեզդա» և «Դինամո Զագրեբ»

1951 թվականի Հարավսլավիայի առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» և «Դինամո Զագրեբը» վաստակեցին հավասար միավորներ (35), սակայն չեմպիոնական տիտղոսը բաժին հասավ բելգրադյան ակումբին, որն ուներ խփած և բաց թողած գոլերի լավագույն հարաբերակցությունը (2,381 ընդդեմ 2,368)[17]։

1958, «Սպլիտ» և «Բուդուչնոստ»

1957/58 մրցաշրջանում խորվաթական «Սպլիտը» և Չեռնոգորիայի «Բուդուչնոստ Պոդգորիցան» վաստակել են հավասար միավորներ (25) և ունեցել են խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հավասար ցուցանիշ (0,833): Որոշելու համար, թե այդ թիմերից ով կմնա բարձրագույն դիվիզիոնում, և ով ստիպված կլինի խաղալ փլեյ-օֆֆ՝ լիգայից դուրս մնալու համար, անցկացվել են երկու լրացուցիչ հանդիպումներ: Սպլիտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Պոդգորիցայում կայացած պատասխան խաղում «Բուդուչնոստը» հաղթել է 4:0 հաշվով, որից հետո առաջնությունում գրավել է 10-րդ տեղը: Խորվաթական ակումբը զբաղեցրեց 11-րդ տեղը, որից հետո դուրս եկավ փլեյ-օֆֆ և պարտվեց՝ դուրս մնալով Հարավսլավիայի բարձրագույն դիվիզիոնի առաջնությունից[18]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 John D. Barrow Mathletics. — London: Vintage, 2013. — P. 191. — ISBN 9780099584230
  2. «Goal difference or head to head? How every major football competition ranks teams level on points» (անգլերեն). Goal.com. 2018-10-10. Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Goal Difference Arrives – Did it Make a Difference?» (անգլերեն). SoccerAttic.com. Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Calculating Percentages for the AFL Ladder» (անգլերեն). The Power From Port. Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Premier League Handbook Season 2019/20» (PDF) (անգլերեն). Premier League. 2019-08-02. էջեր 101–102. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2019-08-06-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Определение места команд» (ռուսերեն). Premierliga.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-04-16-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Спортивный регламент КХЛ» (PDF) (ռուսերեն). KHL.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-11-03-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. John Ashdown (2012-05-02). «When were the closest title races in Europe's top leagues?» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2020-09-21-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Jason Cowley (2009-03-29). «The night football was reborn» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-06-23-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Phil McNulty (2012-05-13). «Manchester City 3-2 QPR» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2020-07-27-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «How Joey Barton handed Manchester City the Premier League title» (անգլերեն). The Guardian. 2012-05-13. Արխիվացված է օրիգինալից 2017-10-28-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Debrecen crowned champions of Hungary» (անգլերեն). UEFA.com. 2014-06-01. Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. 13,0 13,1 Roddy Forsyth (2009-05-22). «How Hearts lost the Scottish title to Celtic in 1986» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2021-06-17-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Rangers crowned SPL champions» (անգլերեն). 2003-05-26. Արխիվացված է օրիգինալից 2020-05-16-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Looking back to 1924: Cardiff City and Huddersfield Town were Britain's best» (անգլերեն). Wales Online. 2013-02-08. Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. David Ross Scottish Football Answers to Questions. — Scottishleague.net, 2011. — P. 140.
  17. «Шампиони државе 1951» (սերբերեն). Crvenazvezdafk.com. Արխիվացված է օրիգինալից 2020-04-09-ին. Վերցված է 2020-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Две утакмице после краја првенства» (սերբերեն). Politika.rs. 2019-04-29.