Jump to content

Լանդրի Ն'Գեմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանդրի Ն'Գեմո
ֆր.՝ Landry Nguémo
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1985(1985-11-28)[1][2][3]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Մահվան ամսաթիվ հունիսի 27, 2024(2024-06-27)[4] (38 տարեկան)
Մահվան վայր Օբալա, Լեկե, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լանդրի Ջոել Ցաֆակ Ն'Գեմո (ֆր.՝ Landry Joel Tsafack N’Guémo, նոյեմբերի 28, 1985(1985-11-28)[1][2][3], Յաունդե, Կամերուն - հունիսի 27, 2024(2024-06-27)[4], Օբալա, Լեկե, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է եկել Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականում։

2010 և 2014 թվականներիաշխարհի առաջնությունների մասնակից։

Վաղ տարիների

Լանդրին ծնվել է Կամերունի արևմուտքում գտնվող փոքրիկ Դշանգ քաղաքում, որի թիմում էլ սկսել է ֆուտբոլ խաղալ։ 13 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Յաունդե։

Ակումբային կարիերա

«Նանսի»

Կամերունի մայրաքաղաքի թիմում հանդես գալու տարիներին ֆուտբոլիստին նկատել են ֆրանսիական «Նանսի» ակումբի մասնագետները, որից հետո նրան հրավիրել են իրենց ակումբի պահեստայինների կազմ՝ պայմանագիր կնքելու։ Այդ ժամանակ նա եղել է ընդամենը 15 տարեկան։ 19 տարեկանում կամերունցին իր նորամուտը նշել է «Նանսիի» առաջին թիմում։ Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության խաղում, որում Լանդրիի ակումբը հանդիպել է «Լիոնի Օլիմպիկի» հետ։ Մեկ ամիս անց, Տրուայի դեմ խաղում, կամերունցին կատարել է իր առաջին խաղը Նանսիի կազմում։

2009 թվականի հունվարին ֆրանսիական և անգլիական լրատվամիջոցներում հայտնվել են «Արսենալի», «Սանդերլենդի» և «Էվերթոնի» կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրվածության մասին լուրերը, Լանդրին հայտարարել է «Նանսիից» հեռանալու իր ցանկության մասին։

Նույն թվականի հունվարի 31-ին Հավրի հետ խաղում Լանդրին 90-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ֆրանսիական թիմի կազմում, որը եղել է հաղթական գոլ։ Մայիսի 23-ին աֆրիկացի խաղացողը երկրորդ անգամ է դարձել գոլի հեղինակ։

«Սելթիկ»

2009 թվականի հուլիսի 16-ին Լանդրին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սելթիկ»։ Ակումբների միջև պայմանագիրը կնքվել է հետևյալ պայմաններով. կամերունցին 2009/10 մրցաշրջանում պետք է հանդես գա «Սելթիկում», որից հետո գլազվեգացիներն իրավունք ունեն գնելու Լանդրիի տրանսֆերը[5][6][7]։ Ն'Գեմոյի նորամուտը «Սելթիկի» կազմում հաջող է ստացվել. նա ճանաչվել է խաղի լավագույն խաղացող, որտեղ նրա թիմը հանդիպել է «Կարդիֆ Սիթիին» իրենց նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում[8]։

«Սելթիկի» պաշտոնական հանդիպմանը կամերունցին իր նորամուտը նշել է Մոսկվայի «Դինամոյի» հետ սպիտակ-կանաչների տնային խաղում, որին Գլազգոյի ակումբը պարտվել է 0:1 հաշվով։ Դա եղել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղը։ Լանդրին մասնակցել է նաև Մոսկվայում կայացած պատասխան խաղին, որտեղ հաղթել է 2։0 հաշվով։

Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում Ն'Գեմոն իր առաջնաելույթն անցկացրել է «Սելթիկի» արտագնա խաղում՝ 2009 թվականի օգոստոսի 15-ին՝ հաղթելով «Աբերդինին»։

Ընդհանուր առմամբ, 2009/10 մրցաշրջանում Լանդրին անցկացրել է 43 հանդիպում։

2010 թվականի մայիսի վերջին կամերունցին հարցազրույցներից մեկում նշել է, որ Գլազգոյում գոհ է ամեն ինչից, և դեմ չի լինի մնալ Շոտլանդիայում[9] ։ Մրցաշրջանից հետո «Սելթիկը» փորձել է գնել խաղացողի իրավունքները «Նանսիից», սակայն 1,8 միլիոն ֆունտ ստերլինգ գումարը չափազանց շատ էր «Սելթիկի» համար, և Ն՛Գեմոն ստիպված վերադարձել է Ֆրանսիա[10]։

Վերադարձ դեպի Նենսի

«Նանսի» վերադառնալուց հետո առաջին խաղում, որը Ֆրանսիայի առաջնության «Նիսի» դեմ հանդիպումն էր, Ն'Գեմոն, փոխարինման է դուրս եկել հանդիպման 64-րդ րոպեին, խաղավերջում երկու դեղին քարտի համար հեռացվել խաղադաշտից[11]։ 2011 թվականի մարտի 12-ին նա խփել է իր առաջին գոլը[12]։

«Բորդո»

2010/11 մրցաշրջանի վերջում կիսապաշտպանի պայմանագիրը Նենսիի հետ ավարտվել է, և նա դարձել է ազատ գործակալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստ։ 2011 թվականի հուլիսի 1-ին Լանդրին սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել ֆրանսիական Լիգա 1-ի մեկ այլ ակումբի՝ Բորդոյի հետ[13]։ Բժշկական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց երեք օր անց Ն'Գեմոն 3 տարվա պայմանագիր է կնքել«Բորդոյի» հետ [14]։ Օգոստոսի 7-ին Լանդրին առաջին անգամ հսնդես է եկել «Բորդոյի» պաշտոնական խաղում. այդ օրը նրա ակումբի մրցակիցը եղել է «Սենտ Էտիեն» ակումբը[15]։ 2012 թվականի մայիսի 2-ին կամերունցին «Բորդոյի» կազմում հեռահար հարվածով դարձել է գոլի հեղինակ[16]։

Կամերունի ազգային հավաքական

Լենդրին Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։ Մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի 2008 և 2010 թվականների մրցաշարերին։

2010 թվականի մայիսի 12-ին Ն'Գեմոն ընդգրկվել է Կամերունի հավաքականի նախնական կազմում 2010 թվականի աշխարհի առաջնության համար[17]։ Մայիսի 30-ին, երբ հայտնի դարձավ աշխարհի առաջնության համար ազգային հավաքականի վերջնական կազմը, Լանդրին 23 խաղացողների թվում էր, որոնք մեկնել էին Հարավաֆրիկյան Հանրապետություն[18]։

Նա ընդգրկվել է նաև Կամերունի հավաքականի կազմում Աշխարհի 2014 թվականի առաջնությանը։

Ձեռքբերումներ

«Նենսի»

«Բորդո»

Անձնական կյանք

Ն'Գեմոն եղել է բազեորսի մոլեռանդ երկրպագու։ Նա ունեՑԵԼ Է գիշատիչ թռչունների փոքրիկ հավաքածու, որում նրա սիրելի թռչունը միստր Ջորջ անունով սպիտակապոչ արծիվն էր, որը կրում էր Լանդրիի մանկության կուռքի՝ հայտնի լիբերիացի ֆուտբոլիստ Ջորջ Վեայի անունը։

Լանդրի Ն'Գեմոն մահացել է 2024 թվականի հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Օբալա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարից[19][20] [21]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Landry Nguemo: Former Cameroon and Celtic midfielder passes away in car accident
  5. Celtic sign defensive midfielder N’Guemo on Season long loan Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Scotzine.com (9 July 2009)(անգլերեն)
  6. «Mowbray welcomes N'Guemo signing». BBC Sport. 2009-07-17. Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին. Վերցված է 2009-07-18-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլերեն)
  7. Полузащитник «Нанси» перешел в «Селтик» Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Sports.ru (9 июля 2009)
  8. «Celts continue to make progress». Celtic FC. 2009-07-22. Արխիվացված է օրիգինալից 2009-07-25-ին. Վերցված է 2009-07-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլերեն)
  9. N’Guemo resigned to no Celtic deal, tribalfootball.com (1 July 2010)
  10. Hoops thrown N’Guemo lifeline Archive copy Wayback Machine-ի միջոցով:, skysports.com (1 June 2010)(անգլերեն)
  11. Ницца (Ницца) 1 — 1 Нанси (Нанси) Archive copy Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру
  12. «Nancy 2 — 0 Caen». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2011-03-11-ին. Վերցված է 2011-03-13-ին.(անգլերեն)
  13. «Accord avec Landry Nguémo». Girondins FC. 2011-07-01. Արխիվացված է օրիգինալից 2011-07-04-ին. Վերցված է 2011-07-05-ին.(Ֆրանսերեն)
  14. «Bordeaux have signed Cameroon's Landry N'Guemo». BBC Sport. 2011-07-02. Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին. Վերցված է 2011-07-05-ին.(անգլերեն)
  15. «Bordeaux 1 — 2 Saint-Étienne». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2013-07-28-ին. Վերցված է 2011-08-08-ին.(անգլերեն)
  16. «Bordeaux 2 — 0 Stade Rennes». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2013-07-31-ին. Վերցված է 2012-05-04-ին.(անգլերեն)
  17. Ле Гуэн обнародовал предварительный состав сборной Камеруна Արխիվացված է Մայիս 15, 2010 Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру (12 мая 2010)
  18. Ле Гуэн назвал окончательный состав сборной Камеруна на ЧМ Արխիվացված է Հունիս 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:, Чемпионат.ру (30 мая 2010)
  19. «L'ancien international camerounais Landry N'Guemo est mort à 38 ans dans un accident de la route». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2024-06-30-ին.
  20. «N'Guèmo è morto a 38 anni: tragico incidente per l'ex giocatore di Bordeaux e Celtic | Goal.com Italia». www.goal.com (իտալերեն). 2024-06-27. Վերցված է 2024-06-30-ին.
  21. «Landry Nguemo: Former Cameroon and Celtic midfielder passes away in car accident». Pulse Sports Kenya (անգլերեն). 2024-06-27. Վերցված է 2024-06-30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդրի Ն'Գեմո» հոդվածին։