«Արթուր Շոպենհաուեր»–ի խմբագրումների տարբերություն
չ Robot: de:Arthur Schopenhauer is a good article |
չ Robot: zh:亚瑟·叔本华 is a good article |
||
Տող 52. | Տող 52. | ||
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]] |
[[Կատեգորիա:Անձինք թղթադրամների վրա]] |
||
{{Link GA|de}} |
{{Link GA|de}} |
||
{{Link GA|zh}} |
|||
[[af:Arthur Schopenhauer]] |
[[af:Arthur Schopenhauer]] |
05:24, 3 Սեպտեմբերի 2012-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արթուր Շոպենհաուեր (գերմ. Arthur Schopenhauer, 1788թ., փետրվար 22, Դանցիգ - 1860թ. սեպտեմբերի 21, Մայնի Ֆրանկֆուրտ), գերմանացի փիլիսոփա, գրող։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է: Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբնական սկզբունքի» հիման վրա:
Կյանքն ու ստեղծագործությունը
Արթուր Շոպենհաուերը ծնվել է Դանցիգում, որը Գերմանիայում ազատ գոտի էր։ Նրա հայրը՝ Ֆլորիս Շոպենհաուերը ծագում էր առևտրականների դինաստիայից, իսկ մայրը՝ Յոհաննա Շոպենհաուերը հետագայում հայտնի գրող էր։
- 1793–ին Շոպենհաուերների ընտանիքը լքում է Դանցիգը և տեղափոխվում է Համբուրգ։ Պատանի Արթուրին հայրը ուղարկում է Համբուրգի մասնավոր դպրոց, մտադրվելով, որ տղան դառնալու է առևտրական։ Երիտասարդ Արթուրը՝ ցուցաբերելով բացառիկ ընդունակություններ՝ խնդրում է հորը իրեն ուղարկել գիմնազիա։
- 1803–1804 թթ Մի քանի շաբաթ Ուիմբլդոնում անգլերեն ուսումնասիրելուց հետո Շոպենհաուերը ճամփորդում է Հոլլանդիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շլեզիեն, և Պրուսսիա։
- 1807թ–ին Շոպենհաուերը աշակերտում է Գոթա քաղաքի գիմնազիայի տնօրենի Դորինգին, իսկ 1809–ին աշակերտում է Ֆրանց Պասսովին։ Չափահաս Շոպենհաուերը՝ ստանալով հոր ժառանգության իր չափաբաժինը (հայրը՝ չպարզված հանգամանքներում զոհվում է պատահարից 1805թ.) ֆինանսապես անկախանում է։
- 1809թ–ն Շոպենհաուերը Գյոթթինգենի համալսարանում ուսանում է բժշկություն, որը սակայն շուտով թողնում է՝ փիլիսոփայությանը նվիրվելու նպատակով։
- 1813թ–ին Շոպենահաուերը ստանում է դոկտորի կոչում Յենայի համալսարանում, իր «Բավարար պատճառի սկզբունքի քառակի արմատի մասին» (գերմ. «Ueber die vierfache Wurzel des Satzes vom zureichenden Grunde») աշխատության համար։ Աշխատություն, որի առաջին ընթերցողներից է հանդիսանում Գյոթեն։ Շոպենհաուերը լայն շփումների մեջ է լինում Գյոթեի հետ, որը շատ է գնահատում Շոպենհաուերին։ Ֆրիդրիխ Մայերի շնորհիվ Շոպենհաուերը ծանոթանում է հնդկական Բրահմանիզմ փիլիսոփայության հետ։
- 1815թ–ին հրատարակում է իր ինքնուրույն գույնի տեսությունը «Տեսողության և գույների մասին» վերնագրով։
- 1818թ–ին Շոպենհաուերը ստեղծում է իր հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը իբրև կամք և պատկերացում», որը հրատարակում է Ֆրիդրիխ Առնոլդ Բրակհաուզը։
Փիլիսոփայական հայացքները
Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է "Աշխարհը որպես կամք և պատկերացում" աշխատությունում: Գոյություն ունեցող(գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում: Աշխարհը ներկայանում է որպես կույր "կամք կյանքի նկատմամբ", որը ի հայտ է գալիս"օբյեկտիվացման" անվերջանալի բազմության մեջ: Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող "բոլորի պատերազմը բոլորի դեմ" բանաձևի մեջ: Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ: Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին: Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը: Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է "վատագույնը հնարավորներից":
«Կամքի ազատություն»
Հիմնական հարցը, որ արծարծվում է այս աշխատանքում, կայանում է հետևյալում. հնարավո՞ր է արդյոք մարդկային կամքի ազատության հիմնավորումը բխեցնել ինքնագիտակցությունից: Այս միանգամայն կարևոր, լուրջ և բարդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ ճիշտ է հստակեցնել հիմնական հասկացությունները, օրինակ թե ի՞նչ է ազատությունը: Ստույգ դիտարկման դեպքում ազատությունը հասկացվում է որպես բացասական երևույթ: Դա բացատրվում է նրանով, որ ազատություն ասելով առաջին հերթին հասկանում ենք ցանկացած խոչընդոտի բացակայություն: Ազատության հասկացությունը ունի միանգամայն տարբեր 3 ձևեր՝
- ֆիզիկական
- ինտելեկտուալ
- բարոյական
Ֆիզիկական ազատությունը, ենթադրում է ցանկացած տիպի նյութական խոչընդոտների բացակայություն: Դրա համար մենք ասում ենք՝ ազատ մտահորիզոն, ազատ տարածություն, ազատ տեղ, գետի ազատ հոսք, եթե այն շրջապատված չէ սարերով և այլն: Նույնիսկ ազատ ապրելը, ազատ հրատարակությունը նշանակում են ծանր պայմանների բացակայություն, որոնք սովորաբար ուղեկցում են դրանց: Սակայն Շոպենհաուերը գտնում է, որ ազատության հասկացությունը ամենից հաճախ մեր մտքերում պատկանում է կենդանի էակներին, որոնք տարբերվում են նրանով, որ նրանց գործողությունները բխում են իրենց իսկ կամքից, տարերային, որի պատճառով էլ նյութական խոչընդոտների բացակայության դեպքում նրանց համարում են ազատ: Այսպիսով, ֆիզիկական նշանակությամբ ազատությունը ենթադրում է այն, որ կենդանի էակները շարժվում և գործում են միայն և բացառապես իրենց սեփական կամքով: Այս դեպքում այն ամենը, ինչ կարող է ազդել կամքի վրա, հաշվի չի առնվում: Քանի որ ազատության հասկացությունը իր նախասկզբնական անմիջական և հետևաբար հանրահայտ նշանակությամբ հանգեցվում է հնարավորությունների հարցին: Դրա համար էլ ասում են՝ " թռչունն ազատ է օդում, գազանն՝ անտառում": Ըստ Շոպենհաուերի, "ազատ ժողովուրդ" ասելով հասկանում ենք այն ժողովրդին, որը կառավարվում է օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետևում է իր սեփական կամքին: Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն: Ի տարբերություն ֆիզիկական ազատության, ինտելեկտուալ և բարոյական ազատություններն ունեն փիլիսոփայական իմաստ: Ֆիզիկական ազատությունը վերաբերում է միայն նյութական խոչընդոտներին: Բայց լինում են նաև այլ դեպքեր, երբ մարդը, չունենալով նյութական արգելքներ, որոշ դրդապատճառներից ելնելով, օրինակ՝ խոստումներ, վտանգ, սպառնալիքներ և այլն, ստիպված վարվում է այնպես , ինչպես չէր վարվի իր կամքով: Հարց է ծագում. արդյոք այս դեպքում ազա՞տ է մարդը: Ինտելեկտը կամ ճանաչողական ընդունակությունը դրդապատճառային միջավայր է, որի միջոցով այդ դրդապատճառները ազդում են կամքի վրա: Երբ այդ միջավայրը գտնվում է նորմալ վիճակում, ճիշտ է իրականացնում իր ֆունկցիաները և կամքին հնարավորություն է ընձեռում ընտրելու դրդապատճառները այնպիսի ձևով, ինչպիսին դրանք կան ռեալ կյանքում: Այս դեպքում մարդն ինտելեկտուալ առումով ազատ է, այսինքն նրա արարքները ներկայանում են որպես նրա կամքի ռեակցիայի մաքուր արդյունք դրդապատճառների վրա: Ինտելեկտուալ ազատությունը վերջանում է այն ժամանակ, երբ
- դրդապատճառային միջավայրը կամ ճանաչողական ընդունակությունը միշտ կամ որոշ ժամանակով կորցնում է կամ
- առանձին դեպքերում արտաքին հանգամանքները խեղաթյուրում են դրդապատճառների էությունը:
Շոպենհաուերը գտնում է, որ առաջին դեպքը լինում է այն ժամանակ, երբ մարդը հոգեկան հիվանդ է, սպիտակ տենդի մեջ է, քնաթաթախ վիճակում է կամ արատավոր է, իսկ երկրորդ դեպքում՝ երբ մարդն անմեղ մոլորության մեջ է, օրինակ, երբ հացի փոխարեն դեղ են տալիս կամ գիշերով սպանում եք սենյակ մտնող ծառային՝ կարծելով, թե հանցագործ է մտել և այլն: Երկու դեպքերում էլ դրդապատճառները խեղաթյուրված են, ինչի հետևանքով կամքը չի կարող կայացնել այնպիսի որոշում, որը համապատասխաներ ինտելեկտին: Դա է պատճառը, որ նման դեպքերում հանցագործությունները օրենքով չեն պատժվում: Քանի որ օրենքները ելնում են ճիշտ դրույթներից՝ կամքը բարոյապես ազատ չէ: Օրենքը, ինչպես և բարոյականությունը, գործ ունի միայն կամքի հետ: Միայն կամքն է ներկայացնում մարդուն, ինտելեկտը ընդամենը կամքի օրգան է:
«Բարոյականության հիմքերը»
Որտե՞ղ պետք է փնտրել բարոյականության հիմքերը և աղբյուրները: Արդարությունն, ըստ Շոպենհաուերի, որպես հիմք և աղբյուր, ունի կարեկցության զգացումը կամ խղճահարությունը: Բայց, իհարկե, դա շատ քիչ է արդարության նման ազատ բարեգործի համար: Արդարությունը իրականացվում է մարդկանց միջև և դրսևորվում է միայն ցնցող բացառության ձևով: Անարդարություն և արդարություն հասկացություններն անկախ են ցանկացած օրենսդրությունից և նախորդում են դրան: Իրավունքի մասին ուսմունքը բարոյականության մի մասն է, ուր թվարկվում են այն արարքները, որոնք չպետք է կատարել, եթե չես ցանկանում վնասել ուրիշին, այսինքն կատարել անարդարություն: Այս դեպքում բարոյականությունն ունի ակտիվ կողմ, իսկ օրենսդրությունն օգտագործում է այդ նույն արարքները, որպես անտանելի, անարդարացի արարք տուժվողի համար: Քրիստոնեական բարոյականությունն ավելի բարձր է Եվրոպայում երբևէ գոյություն ունեցած բոլոր այլ կրոնների բարոյականությունից, այսպես է գտնում Շոպենհաուերը: Ով գնում է մահվան հանուն հայրենիքի, ազատվում է մոլորությունից, որը սահմանափակում է իր գոյությունը սեփական անձով: Նա իր սեփական էությունը տարածում է իր հայրենակիցների վրա, որոնց մեջ նա դեռ երկար կապրի, նույնիսկ գալիք սերունդների մեջ, և այդ անձը մահվանը նայում է որպես մի ակնթարթ, որը չի ընդհատում տեսողությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ կուտակված է հսկայական էգոիզմ, որը հեշտությամբ կարող է անցնել ճշտի սահմանը, որի մասին փոքր մասշտաբով վկայում է առօրյա կյանքը, իսկ մեծ մասշտաբով՝ պատմության յուրաքանչյուր էջ: Ըստ Շոպենհաուերի, բացի էգոիզմից մարդու մեջ առկա է չարության, ատելության, բարկության, նախանձի պաշար, որոնք կուտակվելով, ինչպես օձի ատամի թույնը, սպասում են հարմար պահի, որ դուրս գան տարածության մեջ և գործեն ինչպես թոկից փախած սատանան: Մարդը միակ կենդանին է, որը տառապանք է պատճառում մարդուն, առանց որևէ հետին նպատակի, բացի վնասելուց: Մարդկային հասարակությունը հիմնվում է ատելության, վախի կամ զայրույթի հակազդեցության վրա: Ատելությունը մարդու մեջ հեշտությամբ կարող է մարդուն դարձնել մարդասպան, եթե չլիներ վախի զգացումը, մյուս կողմից միայն վախը ցանկացած մեկին կարող էր դարձնել հեգնանքի զոհ կամ խաղալիք, եթե չլիներ զայրույթը, որպես պահակ: Սակայն, ըստ Շոպենհաուերի, մարդկային բնության մեջ ամենավատ գիծը, այնուամենայնիվ, չարությունն է, որը սերտ բարեկամական կապի մեջ է դաժանության հետ:
Արտաքին հղումներ
- Շոպենհաուերի արխիվը Ֆրանկֆուրտ ամ Մայնի համալսարանի գրադարանում (Գերմ.)
- Երիտասարդ Շոպենհաուերը, ուսումը Գյոթթինգենում և Բեռլինում (Գերմ.)
- Արթուր Շոպենհաուերի մտքերից