«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի [[ընդհանուր]] և [[մասնավոր]] դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «Դիդակտիկա» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում: [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1652-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող՝ «[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]» ([[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ [[վերացական]]ի, [[ծանոթ]]ից՝ [[անծանոթ]]ին և այլն։
'''Դիդակտիկա''' ({{Lang-gr|διδακτικός}}-ուսուցանող), [[մանկավարժություն|մանկավարժության]] բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը։ Գոյություն ունի [[ընդհանուր]] և [[մասնավոր]] դիդակտիկա։ Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական [[առարկա]]յով (մասնավոր մեթոդիկաներ)։ Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց։ «Դիդակտիկա» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում։ [[Վ. Ռատկե]]ն (1571-1635թվականներին) և [[Յան Ամոս Կոմենսկի]]ն (1652-1670)՝ հենվելով դեռևս [[Հին Հունաստան]]ում կիրառվող՝ «[[դիդասկոս]]», «[[դիդասկալ]]» ([[ուսուցիչ]], [[ուսուցանել]]) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «[[ուսուցանելու արվեստ]]»։ Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում։ Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների [[տարիքային]]-[[հոգեբանական]] [[առանձնահատկություններ]]ին։ Դեմ լինելով դասային կրթությանը՝ [[Կոմենսկի]]ն զարգացրել է [[ընդհանուր կրթություն|ընդհանուր կրթության]] գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր [[մեթոդ]]ներ, հիմնավորել գիտակցականության, [[զննականություն|զննականության]], մատչելիության, [[հաջորդականություն|հաջորդականության]] և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «[[ոսկե կանոն]]ներ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ [[վերացական]]ի, [[ծանոթ]]ից՝ [[անծանոթ]]ին և այլն։


Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան [[«Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»]] (16361), [[«Զննական աշխարհ նկարներով»]] (1658) դասագրքերում: [[Կոմենսկի|Կոմենսկու]] դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: [[Կոմենսկի|Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։
Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան [[«Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»]] (16361), [[«Զննական աշխարհ նկարներով»]] (1658) դասագրքերում։ [[Կոմենսկի|Կոմենսկու]] դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է [[բնահարմարություն|բնահարմարության]] սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը։ Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում [[սենսուալիստական]] են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը։ [[Կոմենսկի|Կոմենսկու]] հայացքները XVIII-XX դարերին զարգացրին [[Ի. Պեստալոցցի]]ն, [[Ա. Դիստերվեգ]]ը և ուրիշներ։ Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։


[[Պեստալոցցի]]ն ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների [[զգայական ընկալում]]ը, կարևորում [[զննականություն|զննականության]] դիդակտիկական սկզբունքը և երեխաների [[դիտունակություն|դիտունակության]] զարգացումը: [[«Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար»]] (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկզբին մանկավարժներ [[Օ. Վլիման]]ը, [[Պ.Ֆ. Կապտերն]]ը և այլք դիդակտիկան դիտում էին որպես [[կրթության տեսություն]], իսկ [[Մ.Ի. Դեմկով]]ը, [[Ֆ. Պաուլսեն]]ը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ [[Կ. Ուշինսկի]]ն (1821-1870 թվականներ) հիմնավորեց [[ուսուցման և կրթության տեսություն]]ը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր [[մատերիալիստական փիլիսոփայություն|մատերիալիստական փիլիսոփայա]]կան գաղափարների, [[դաստիարակության ժողովրդայնություն|դաստիարակության ժողովրդայնության]] սկզբունքի, [[մանկավարժական հոգեբանություն|մանկավարժական հոգեբանության]] և [[ֆիզիոլոգիա]]յի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց [[միասնություն]]ը: Ժողովրդական [[տարրական դպրոց]]ի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող [[սկզբունք]]ի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին [[Ն. Բունակով]]ը, [[Ն. Կորֆ]]ը, [[Վ. Վոդովոզով]]ը, [[Դ. Սեմյոնով]]ը, [[Լ. Մոձալևսկի]]ն և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ [[Վ. Բելինսկի]]ն, [[Ա. Գերցեն]]ը, [[Ն. Դոբրոլյուբով]]ը, [[Ն. Չերնիշևսկի]]ն: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ [[Մ. Լոմոնոսով]]ը, [[Ն. Լոբաչևսկի]]ն, [[Ա. Ստոլետով]]ը, [[Կ. Տիմիրյազև]]ը, [[Դ. Մենդելեև]]ը, [[Ն. Ժուկովսկի]]ն և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի [[մեթոդիկա]]յի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն [[Խ. Աբովյան]]ը, [[Ն. Զարյան]]ը, [[Ղ. Աղայան]]ը, [[Ս. Մանդինյան]]ը, [[Հ. Հինդլյան]]ը, [[Ի. Հարությունյւան]]ը և ուրիշներ:
[[Պեստալոցցի]]ն ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների [[զգայական ընկալում]]ը, կարևորում [[զննականություն|զննականության]] դիդակտիկական սկզբունքը և երեխաների [[դիտունակություն|դիտունակության]] զարգացումը։ [[«Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար»]] (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»։ Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն։ XIX և XX դարերի սկզբին մանկավարժներ [[Օ. Վլիման]]ը, [[Պ.Ֆ. Կապտերն]]ը և այլք դիդակտիկան դիտում էին որպես [[կրթության տեսություն]], իսկ [[Մ.Ի. Դեմկով]]ը, [[Ֆ. Պաուլսեն]]ը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն։ Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ [[Կ. Ուշինսկի]]ն (1821-1870 թվականներ) հիմնավորեց [[ուսուցման և կրթության տեսություն]]ը։ Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր [[մատերիալիստական փիլիսոփայություն|մատերիալիստական փիլիսոփայա]]կան գաղափարների, [[դաստիարակության ժողովրդայնություն|դաստիարակության ժողովրդայնության]] սկզբունքի, [[մանկավարժական հոգեբանություն|մանկավարժական հոգեբանության]] և [[ֆիզիոլոգիա]]յի վրա։ Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց [[միասնություն]]ը։ Ժողովրդական [[տարրական դպրոց]]ի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը։ Նա ուսուցման դաստիարակող [[սկզբունք]]ի ջատագով էր։ Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին [[Ն. Բունակով]]ը, [[Ն. Կորֆ]]ը, [[Վ. Վոդովոզով]]ը, [[Դ. Սեմյոնով]]ը, [[Լ. Մոձալևսկի]]ն և ուրիշներ։ Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ [[Վ. Բելինսկի]]ն, [[Ա. Գերցեն]]ը, [[Ն. Դոբրոլյուբով]]ը, [[Ն. Չերնիշևսկի]]ն։ Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ [[Մ. Լոմոնոսով]]ը, [[Ն. Լոբաչևսկի]]ն, [[Ա. Ստոլետով]]ը, [[Կ. Տիմիրյազև]]ը, [[Դ. Մենդելեև]]ը, [[Ն. Ժուկովսկի]]ն և ուրիշներ։ Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի [[մեթոդիկա]]յի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն [[Խ. Աբովյան]]ը, [[Ն. Զարյան]]ը, [[Ղ. Աղայան]]ը, [[Ս. Մանդինյան]]ը, [[Հ. Հինդլյան]]ը, [[Ի. Հարությունյւան]]ը և ուրիշներ։


Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի [[մեթոդաբանություն]]ը հիմնվում է մարքս-լենինյան [[աշխարհայացք]]ի վրա:
Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի [[մեթոդաբանություն]]ը հիմնվում է մարքս-լենինյան [[աշխարհայացք]]ի վրա։
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները: «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205): Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է: Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով: Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ: Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ:
Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները։ «Կենդանի հայեցողությունից դեպի [[աբստրակտ]] մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205)։ Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է։ Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով։ Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, [[Ա. Մակարենկո]]ն և ուրիշներ։ Վերջին տասնամյակներին [[սովետական դիդակտիկա]]յի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ։
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլք: Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեյցարիա) և ուրիշներ: [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը: Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, [[համակարգված գիտելիքներ]]ի անհրաժեշտության ժխտումը:
Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլք։ Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեյցարիա) և ուրիշներ։ [[Բուրժուա]]կան մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, [[համակարգված ուսուցում|համակարգված ուսուցման]] ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը։ Նրանց համար բնորոշ է [[էկլեկտիզմ]]ը, [[ուտիլիտարիզմ]]ը, [[համակարգված գիտելիքներ]]ի անհրաժեշտության ժխտումը։


Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է [[կրթության բովանդակություն]]ը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները: Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, [[անկետային մեթոդ]]: Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ: Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն]]ների նորագույն տվյալներին:
Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է [[կրթության բովանդակություն]]ը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում [[ուսուցում|ուսուցման]] սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները։ Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ [[գիտական դիտողականություն]], զրույց, մանկավարժական [[էքսպերիմենտ]], դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, [[անկետային մեթոդ]]։ Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն [[մոդելավորում|մոդելավորման]] մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և [[գենետիկական վերլուծություն|գենետիկական վերլուծության]] բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ։ Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է [[սոցիոլոգիա]]յի, [[կիբեռնետիկա]]յի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական [[հոգեբանություն|հոգեբանության]], [[նյարդային համակարգ|բարձրագույն նյարդային համակարգ]]ի գործունեության, տարիքային [[ֆիզիոլոգիա]]յի և այլ [[գիտություն]]ների նորագույն տվյալներին։


Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։
Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման [[ձև]]երն ու եղանակները։ Շատ [[մանկավարժ]]ներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

00:05, 8 Մարտի 2021-ի տարբերակ

Դիդակտիկա (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող), մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը։ Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր դիդակտիկա։ Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական առարկայով (մասնավոր մեթոդիկաներ)։ Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց։ «Դիդակտիկա» տերմինը մանկավարժական գրականության մեջ գործածվել է դեռևս XVII դարում։ Վ. Ռատկեն (1571-1635թվականներին) և Յան Ամոս Կոմենսկին (1652-1670)՝ հենվելով դեռևս Հին Հունաստանում կիրառվող՝ «դիդասկոս», «դիդասկալ» (ուսուցիչ, ուսուցանել) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «ուսուցանելու արվեստ»։ Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում։ Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին։ Դեմ լինելով դասային կրթությանը՝ Կոմենսկին զարգացրել է ընդհանուր կրթության գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր մեթոդներ, հիմնավորել գիտակցականության, զննականության, մատչելիության, հաջորդականության և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը՝ ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ վերացականի, ծանոթից՝ անծանոթին և այլն։

Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (16361), «Զննական աշխարհ նկարներով» (1658) դասագրքերում։ Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է բնահարմարության սկզբունքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը։ Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում սենսուալիստական են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը։ Կոմենսկու հայացքները XVIII-XX դարերին զարգացրին Ի. Պեստալոցցին, Ա. Դիստերվեգը և ուրիշներ։ Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»։

Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակության զարգացումը։ «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»։ Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն։ XIX և XX դարերի սկզբին մանկավարժներ Օ. Վլիմանը, Պ.Ֆ. Կապտերնը և այլք դիդակտիկան դիտում էին որպես կրթության տեսություն, իսկ Մ.Ի. Դեմկովը, Ֆ. Պաուլսենը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն։ Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ Կ. Ուշինսկին (1821-1870 թվականներ) հիմնավորեց ուսուցման և կրթության տեսությունը։ Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր մատերիալիստական փիլիսոփայական գաղափարների, դաստիարակության ժողովրդայնության սկզբունքի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա։ Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց միասնությունը։ Ժողովրդական տարրական դպրոցի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը։ Նա ուսուցման դաստիարակող սկզբունքի ջատագով էր։ Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին Ն. Բունակովը, Ն. Կորֆը, Վ. Վոդովոզովը, Դ. Սեմյոնովը, Լ. Մոձալևսկին և ուրիշներ։ Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ Վ. Բելինսկին, Ա. Գերցենը, Ն. Դոբրոլյուբովը, Ն. Չերնիշևսկին։ Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ Մ. Լոմոնոսովը, Ն. Լոբաչևսկին, Ա. Ստոլետովը, Կ. Տիմիրյազևը, Դ. Մենդելեևը, Ն. Ժուկովսկին և ուրիշներ։ Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի մեթոդիկայի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն Խ. Աբովյանը, Ն. Զարյանը, Ղ. Աղայանը, Ս. Մանդինյանը, Հ. Հինդլյանը, Ի. Հարությունյւանը և ուրիշներ։

Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի մեթոդաբանությունը հիմնվում է մարքս-լենինյան աշխարհայացքի վրա։ Դիդակտիկայի զարգացման համար հիմք են հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որոշումները։ «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացմա, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ.Ի., Երկ., հ. 38, էջ 205)։ Լենինյան այս բանաձևը հիմնարար նշանակություն ունի դիդակտիկայի համար, քանի որ ուսուցումը ճանաչողական պրոցես է։ Միայն մարքս-լենինյան փիլիսոփայության շնորհիվ դիդակտիկան հնարավորություն ստացավ զարգացնելու գիտական հիմունքներով։ Սովետական դիդակտիկայի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն. Կրուպսկայան, Ա. Լունաչարսկին, Ս. Շացկին, Պ. Բլոնսկին, Ա. Մակարենկոն և ուրիշներ։ Վերջին տասնամյակներին սովետական դիդակտիկայի զարգացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե. Գոլանտը, Մ. Դանիլովը, Բ. Եսիպովը, Լ. Ջանկովը, Ա. Սկատկինը և ուրիշներ։ Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի և գրականության մեթոդիկաների զարգացմանը սատարել են Գ. Էդիլյանը, Ա. Ղարիբյանը, Թ. Ջուհարյանը, Ա. Տեր-Գրիգորյանը և այլք։ Դիդակտիկայի հարցերին անդրադարձել են նաև սոցիալիստական երկրների մանկավարժներ Վ. Օկոն (Լեհաստան), Խ. Կլեյնը, Կ. Տոմաշևսկին (ԳԴՀ), Շ. Նադը (Հունգարիա), Օ. Խլոսպը, Օ. Պավլինը, (ՉՍՍՀ), և ուրիշներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա. Պինսենտը (Անգլիա), Ռ. Գալը (Ֆրանսիա), Ջ. Բրոսները (ԱՄՆ), Ժ. Պիաժեն (Շվեյցարիա) և ուրիշներ։ Բուրժուական մի խումբ մանկավարժներ դիդակտիկայի հարցերը լուսաբանելիս թերագնահատում են ուսուցչի, համակարգված ուսուցման ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվությունը։ Նրանց համար բնորոշ է էկլեկտիզմը, ուտիլիտարիզմը, համակարգված գիտելիքների անհրաժեշտության ժխտումը։

Դիդակտիկան լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիր, սահմանում է կրթության բովանդակությունը նրա տարբեր աստիճաններում(տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսւոցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները։ Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ գիտական դիտողականություն, զրույց, մանկավարժական էքսպերիմենտ, դպրոցական փաստաթղթերի ու սովորողների աշխատանքների ուսումնասիրում, առաջավոր մանկավարժական փորձի ընդհանրացում, անկետային մեթոդ։ Վերջերս փորձեր են արվում կիրառելու մաթեմատիկական, ինֆորմացիոն մոդելավորման մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և գենետիկական վերլուծության բարդ համակարգեր, տեխնիկական բազմապիսի միջոցներ։ Ուսուցման և կրթության տեսական և գործնական-կիրառական հարցերը լուծելիս դիդակտիկան դիմում է սոցիոլոգիայի, կիբեռնետիկայի, ընդհանուր, տարիքային և մանկավարժական հոգեբանության, բարձրագույն նյարդային համակարգի գործունեության, տարիքային ֆիզիոլոգիայի և այլ գիտությունների նորագույն տվյալներին։

Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման ձևերն ու եղանակները։ Շատ մանկավարժներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

Աղբյուրներ

  • Ա. Մովսիսյան, «Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977 թվական