Հովհաննես Հինդլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հ. Հինդլյանից)
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հինդլյան
Hovhannes Hindlyan.jpg
Ծնվել է1866
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի նահանգ, Թուրքիա
Մահացել էմարտի 16, 1955(1955-03-16)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, ուսուցիչ և գրող
ԱշխատանքՈւսուցիչ, մանկավարժ,
հրատարակիչ, կրթության
գործի կազմակերպիչ,
հասարակական գործիչ

Հովհաննես Հինդլյան (1866, Սկյուտար, Ստամբուլի նահանգ, Թուրքիա - մարտի 16, 1955(1955-03-16), Ստամբուլ, Թուրքիա), հայ նշանավոր ուսուցիչ, մանկավարժ, հրատարակիչ, կրթության գործի կազմակերպիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հինդլյանը ծնվել է 1866 թ. Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում, որը գտնվում էր Բոսֆորի ասիական ափին։ Կրթությունը ստացել է ծննդավայրի Ներսիսյան-Երմոնյան, ապա հեղինակավոր Պերպերյան վարժարանում (միջնակարգ դպրոց) ու աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին (ով վարժարանի հիմնադիրն ու տնօրենն էր)։ Բարձր գնահատանքի ու երաշխավորության արժանանալով՝ սկսում է աշխատել Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք վարժարաններում։ Դասավանդել է հայերեն, անգլերեն, թվաբանություն, աշխարհագրություն, տոմարակալություն։ Եղել է Մաքրուհյան, Սբ. Խաչ Դպրեվանք, Թարգմանչաց (Օրթա գյուղ), Բերայի թաղային, Դպրոցասեր, Արամյան, Դադյան և Ազգային Կեդրոնական վարժարանների տնօրեն։ Ընտրվել է ուսումնական խորհրդի անդամ և ազգային երեսփոխան, Առաջադիմական միության նախագահ։

Նա շրջագայել է Եվրոպայում և ուսումնասիրել, թե ինչպես է դպրոցական համակարգը գործում այնտեղ։ Նա հանդիպել է ճանաչված ուսուցիչների ու մանկավարժների հետ, ինչպիսիք էին Պեստալոցցին և Մարիա Մոնտեսսորին։ Վերադառնալով հայրենի քաղաք, նա Գ. Մալաթյանի հետ Կ.Պոլսի Բանկալթի թաղամասում հիմնում է «Նոր դպրոց» կրթօջախը, որն իր դռներն է բացում 1909 թ. հոկտեմբերի 15-ին։ Հինդլյանն ուսումնասիրել է մանկավարժության պատմություն ու տեսության հարցերը։ Ըստ նրա, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»։ Այս առումով մերժել է ինչպես ժառանգականության տեսության գերագնահատումը, այնպես էլ Ջոն Լոկի՝ երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու տեսությունը։ Գտնում էր, որ բնական նախադրյալների զարգացումը պայմանավորված է կյանքի պայմաններով։ Նա բարձր է գնահատել օտար մանկավարժների փորձը և առաջադիմական գաղափարները։ Հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ անհրաժեշտ է համարել ֆիզիկական, մտավոր ու բարոյական դաստիարակությունը, կարևորել է մայրենի լեզվի և գրականության ուսուցումը։ Ուսման մեջ պաշտպանել է դիդակտիկայի առաջավոր սկզբունքները, մեծ տեղ հատկացրել աշխատանքային դաստիարակության, համատեղ ուսուցման հարցերին։ Հինդլյանը եղել է «Հ.Մ.Ը.Մ.»-ի («Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն և Սկաուտներ»` հայկական մարզական ակումբներն ու սկաուտական խմբերը միավորող կազմակերպության) հիմնադիրներից մեկը։1949 թ. առողջության վատթարացմաան պատճառով ընդունվում է Սուրբ Փրկիչ հիվանադանոց, 1950 թ. մարտի 16-ին` 84 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն։

Գրական ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փունջ մանկավարժական բանախոսության», հրապարակային դասախոսությունների շարք, 1901։
  • «Ուսուցանելու մեթոդ» կամ «Մեթոդ դիրեկտիվ», 3 մասից, 1908։
  • «Հոգի մը կազմելու համար», 1912։
  • «Անկեղծ էջեր», մամուլում տպագրված հոդվածներն ու աշխատությունները, 4 հատոր, 1913-1922։
  • «Դաստիարակին անբաժանելի ընկերը», 1925։
  • «Քսան և հինգ տարվա կյանք մը», 1934։
  • «Ծնողքներուն», նույն վերանգրով 3 գրքույկ, 1957-1959։

Հինդլյանը գրել է նաև մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են 6 գրքով 1949-1962, դրանցից առաջինը.

  • «Տիտանիկի փոքրիկ նավաբեկները» 1949 գիրքն է։

Նա գրել է ֆրանսերեն լեզվի մի շարք դասագրքեր, կատարել է նաև թարգմանություններ։ Աշխատակցել է.

  • «Ճակատամարտ» (1918-24, Կ.Պոլիս)
  • «Հայ պատանի» (1920-22, Կ.Պոլիս)
  • «Հայաստանի կոչնակ» (1920-68, Նյու-Յորք)և այլ պարբերականների։