«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 7841 բայթ ծավալ |
|||
Տող 31. | Տող 31. | ||
* {{gutenberg author| id=Luigi+Pulci | name=Luigi Pulci}} |
* {{gutenberg author| id=Luigi+Pulci | name=Luigi Pulci}} |
||
* [http://trionfi.com/0/g/12/ Luigi Pulci / Liens et quelques notes] |
* [http://trionfi.com/0/g/12/ Luigi Pulci / Liens et quelques notes] |
||
{{Bio-stub}} |
|||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
{{DEFAULTSORT:Պուլչի, Լուիջի}} |
{{DEFAULTSORT:Պուլչի, Լուիջի}} |
18:52, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Լուիջի Պուլչի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1432[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1484 (52 տարեկան) |
Վախճանի վայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ և գրող |
Լեզու | իտալերեն |
Luigi Pulci Վիքիպահեստում |
Լուիջի Պուլչի (իտալ.՝ Luigi Pulci, 1432, օգոստոսի 15, Ֆլորենցիա - 1484, նոյեմբերի 11, Պադուա), իտալացի բանաստեղծ-հումանիստ։ 15-րդ դարի հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, մատերիալիստ և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է հերետիկոս։
Կենսագրություն
Ֆլորենցիայում ժամանակին մեծ համբավ վայելած Պուլչի տոհմը Լուիջիի հոր՝ Յակոպոյի օրոք նյութական տեսակետից կտրուկ անկում է ապրել՝ զրկվելով քաղաքի ղեկավար մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Լուիջին իր աշխատանքային գործունեությունն սկսել է Ֆրանչեսկո Կաստելանիի տանը կլիենտի պաշտոն վարելուց. հաշվետարություն էր անում, առտնին գործեր կատարում, զանազան հանձնարարություններով այս ու այնտեղ ուղարկվում, տանտիրոջ երեխաներին դպրոց ուղեկցում... 1461 թվականից նա ծառայության է անցել Մեդիչիների տանը: Մինչև 1469 թվականը վերջիններս, և հատկապես Լորենցո Մեդիչին, հովանավորել են նրան, դիվանագիտական բնույթի մանր-մունր հանձնարարություններով զբաղեցրել: Հենց Լորենցոյի մայրը՝ Լուկրեցիան է Պուլչիին պատվիրել «Մորգանտե» պոեմը:
1470 թվականին Լուիջին ծառայության է անցել կոնդոտիեր Ռոբերտո Սանսևերինոյի մոտ: Նրա եղբայրը՝ Լուկան (1431—1470 թթ.), որ նույնպես գրական գործեր է հեղինակել, ձգտել է դառնալ բանկիր, սակայն մահացել է ծայր աղքատության մեջ:
Պուլչին աստվածամերժի համարում ուներ, այդ պատճառով էլ թաղվել է չօրհնված հողում:
Ստեղծագործություններ
Պուլչիի հիմնական ստեղծագործությունը «Մորգանտե» էպիկական պոեմն է, որի առաջին հրատարակությունը (1478-1480-ի միջև) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտեն» (1482)՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դարի ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու բուֆոնադը միաձուլվում են ժողովրդական միամիտ խանդավառությանը։ «Մորգանտեն» ազդեցություն է գործել Վերածննդի հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև Ռաբլեի ստեղծագործության վրա։
Հեղինակը պոեմի նյութը քաղել է կարոլինգյան ժամանակների էպիկական պատումներից, բայց բավականին ազատորեն է վարվել այդ նյութի հետ; Գլխավոր հերոսները ֆրանկների նշանավոր արքա Կառլոս Մեծի ասպետ Ռոլանդն ու վերջինիս զինակիր, հսկայամարմին Մորգանտեն են: Պուլչին ներմուծել է բազում այլ կերպարներ ու մոտիվներ, որոնք նրան ծանոթ էին Ֆլորենցիայի հրապարակնորում ասացողների պատումներից ու ժողովրդական երգերից, միաժամանակ ողջ դիպաշարը հարստացրել է երգիծական, ծաղրական, կատակային բազում դրվագներով[3]: Դեռ գրելու ընթացքում Պուլչին պոեմը հատված առ հատված ընթերցել է Մեդիչիների պալատում, ջերմ ընդունելության արժանացել երգիծական կերպարների, առատորեն տեղ գտած հումորի, վառ երևակայության, նոր ապրելակերպի ու նոր մտածելակերպի, ինչպես նաև լեզվի համար. պոեմի լեզուն բավականին հեռացած է վաղ վերածնության շրջանի դասական մոդելից, որ առաջարկել էր այդ նույն տարիներին Մեդիչիների պալատում ծառայության անցած Անջելո Պոլիցիանոն, և ներառում է գողական ժարգոնից մինչև գիտական լատիներենին հատուկ արտահայտչաձևեր[3]:
Պուլչին գրել է նաև փոքրածավալ երգիծական ստեղծագործություններ, այսպես ասած՝ պոչավոր սոնետներ, որոնք աչքի են ընկնում բանաստեղծական արվեստով, վարպետությամբ, համարձակ այլաբանություններով, անպարկեշտ արտահայտությունների առատությամբ:
Գրականություն
- Franca Ageno (a cura di), Pulci, Morgante, Milano, Mondadori, 1955.
- Paolo Orvieto, Pulci medievale, Roma, Salerno, 1977.
- G. Getto, Studio sul Morgante, Como, Marzorati, 1944.
- Pio Rajna, Le fonti dell'Orlando furioso, Firenze, Sansoni, 1900.
- Ruggero Ruggieri, L'Umanesimo cavalleresco italiano da Dante al Pulci, Roma, Ateneo, 1962.Neil Harris, Sopravvivenze e scomparse delle testimonianze del Morgante di Luigi Pulci, Firenze, Olschki, 2006.
- Stefano Carrai, "Luigi Pulci nella storia del poema cavalleresco" in Paladini di carta, il modello cavalleresco fiorentino, a cura di M. Villoresi, Roma, Bulzoni, 2006.
- Vittorio Bagnasco, L'epopea cavalleresca del Quattrocento, Palermo, 1946.
- Francesco Foffano, I precursori del Boiardo, Rivista d'Italia, 1905.
- L. Caretti et C. Segre (a cura di), Ludovico Ariosto, lingua, stile e tradizione, Atti del Congresso organizzato dai comuni di Reggio Emilia e Ferrara, 12-16 octobre 1974, p. 137-175.
- Андреев М. Л. Рыцарский роман в эпоху Возрождения / Российская академия наук ; Институт мировой литературы им. А. М. Горького. — М. : Наука : Наследие, 1993. — С. 69—83. — 256 с. — ISBN 5-02-011505-3.
Ծանոթագրություններ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118742949 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 (իտալերեն) Baldi, Giusso, Razetti, Zaccaria, Dal testo alla storia. Dalla storia al testo, vol. 1b, Paravia, Torino, 1999
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |