Մորգանտե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մորգանտե | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | ասպետական պոեմ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Լուիջի Պուլչի |
Երկիր | Իտալիա |
Բնագիր լեզու | իտալերեն |
Կերպարներ | Rinaldo?, Orlando?, Morgante?, Կառլոս Մեծ և Ganelon? |
Հրատարակվել է | 1483 թվական |
Վիքիդարան | Մորգանտե |
Morgante |
«Մորգանտե» (իտալ.՝ Morgante), Լուիջի Պուլչիի ասպետական պոեմը։
Պոեմը կազմված է երկու մասերից։ Առաջին մասը, կազմված քսաներեք երգերից, հրատարակվել է առանձին՝ 1481-1482 թվականներին (կար ևս մեկ հրատարակություն, մինչև 1478 թվականը, սակայն այն ամբողջությամբ կորսվել է)։ 1483 թվականին պոեմը լույս է ընծայվել ավելացվելով ևս հինգ երգերով (մոտավորապես առաջին «Մորգանտե»-ի կեսը) և ստացել «Մեծ Մորգանտե» անունը։ Մասերն իրարից տարբերվում են աղբյուրներով, պատմողական սկզբունքներով, ընդհանուր մթնոլորտով։ Պուլչիի պոեմիզմը ծագում է ֆլորենցյան ծիծաղաշարժ պոեմներից (Ռուստիկո դե Ֆիլիպե, Չեկո Անջոլյերի, Դոմենիկո Բուրկյելո)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քսաներեք երգերը հիմնվում են XV դարի Օրլանդոյի մասին (Ռոլանդե) անանուն պոեմի վրա, պահպանված առանց սկզբի և վերջի։ Պուլչին իրենից ավելացրել է Մորգանտեի ու Մարգուտայի ծանոթության ու ընդհանուր արկածների, Մորգատեի մահը, Աստոլֆոյի չկայացած մահապատժի, Ուլիվերի ու Ֆորիսելայի սիրային պատմության, բրդոտ հրեշի հետ Ռինալդոյի, Դոդոնայի և Ուլիվերի կռիվների, գերի ընկած Դոդոնայի Մորգանտեի կողմից ազատման, աքսորից Գանոյի վերադարձի դրվագները։
Վերջին երգերի աղբյուրը «Իսպանիա»-ն է, որը մեզ է հասել որոշ նշանակալի տարբերություններ ունեցող հրատարակություններով ու տարբերակներով, չափածո ու արձակ, կարճ ու լայնածավալ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հսկա Ռոլանդը, վիրավորված լինելով Գանայի անվերջ զրպարտանքներից ու, որ Կառլը առանց կարեկցանքի հավատում է դրանց, թողնում է գավիթն ու հեռանում Ֆրանսիա։ Նրա ճանապարհն անցնում է անհավատների երկրով, որտեղ աշխատանք է գտնում իր սրի համար։ Ճանապարհի կեսին նա ձեռք է բերում զինակիրի, ով հնազանդվում է հսկայի ուժի շնորհիվ։ Եվ դա հենց Մորգանտն է։ Քիչ ժամանակ անց, ոչ հարազատ եղբոր հետքերով, Ուլիվերի ու Դոդոնայի հետ ճանապարհորդության է դուրս գալիս Ռինալդը։ Սակայն նա իր հռչակավոր զարմիկին հանդիպում է նիզակի բարի հարվածով, սկզբից չճանաչելով նրան։ Գանը այդ ընթացքում չի քնում. բոլոր անկյուններն են թռչում նրա գաղտնի նամակները և շտապում լրտեսներն ու զրպարտիչները։ Դրանից բորբոքված Ֆրանսիա է գնում սարակինոսյան արքան։ Կառլը շրջապատված է Փարիզում, նրա պերերը գերևարված են, բայց Օրլանդոն ու Ռինալդոն վերջին պահին նրանց օգնության են հասնում։
Հրաշագործ Մալագիսը, իրեն հատուկ ինտրիգների հանդեպ սիրո պատճառով, կռվեցնում է Ռոլանդին ու Ռինալդային և հասցնում է նրանց հերթական մենամարտի։ Կարճ հաշտեցումից հետո Ռինալդոն, իր կատաղի բնավորության պատճառով, շախմատի տախտակի առջև վիճաբանում է Ուլիվերի հետ, հայհոյում է Կառլին, փախչում է հայրենի Մոնտալբան ու Աստոլֆի ու եղբայրների հետ թալանում է մեծ ճանապարհի ճամփորդներին։ Գանոն, իհարկե, երկպառակություն է պատրաստում. Ռիչարդետան՝ Ռինալդի կրտսեր եղբայրը, կայսրի ձեռքերում գտնվելով, նրա հրահրումով ուղարկվում է մահապատժի։ Վիրավորված Օրլանդոն երկրորդ անգամ լքում է Ֆրանսիան։ Ռինալդը փրկում է եղբորը, Կառլը փրկվում է փախուստով, և Ռինալդը զբաղեցնում է նրա գահը։ Ռոլանդը նույն ընթացքում Պարսկաստանում նենգաբար գերի է վերցվում, այդ մասին լսելով, Ռինալդոն Կառլին է վերադարձնում գահն ու մեկնում իր եղբորն օգնության։ Նոր գոտեամարտ իրար չճանաչող քաջարի ասպետների միջև, սարակինոսյան հարձակման նոր ալիք Ֆրանսիայի վրա, ճիշտ ժամանակին վերադարձած պաշտպաններ նոր պաշտպանություն։
Ընդհանուր սյուժեից ճյուղավորում է Մորգանտի ու Մարգուտի ընդհանուր ճանապարհորդությունը։ Նրանց ամեն քայլի հանդիպում են վիրավորված գեղեցկուհիներ, վայրի կենդանիներ և հեքիաթային հրեշներ։ Գեղեցկուհիներին նրանք ազատագրում են, իսկ կենդանիներին ու հրեշներին սպանում են իրար հետևից. միաեղջյուրին, հսկայական կրիային, արքայօձին, փղին, և իրար հետևից ուտում են։ Գեղեկցուհի Ֆլորինետան, հանդիպելով նրանց արցունքներով ու կապկված (միաեղջյուրի ու կրիայի միջև), նույնպես միանում է նրանց ճամփորդությանը։
Մոտենում է Ռոնսեվալի ժամանակը, սակայն Օրլադոյի կողքին չկա իր եղբայրը։ Ռինալդոն կորած է Արևելքի ինչ-որ անսահման տարածքներում ու միտք էլ չունի վերադառնալ սիրելի Ֆրանսիա։ Մալագիսը նրա մոտ է ուղարկում Աստարոտին այն բանի հետ, որպեսզի հրեշը, որը տեղ է գտել Ռինալդոյի ձիու մեջ, երեք օրվա մեջ ասպետին հասցնի մարտի դաշտ։ Սկվարչաֆերոն, Աստարոտայի մրցակիցը, սարացինյան կուսակցության մոլի համախոհը, ընդունելով սուրբ ճգնավորի կերպար, ջանում է ասպետական ձիերին հասցնել ակունքին, որը ունակ է վտարել սատանայական հոգիները։ Աստարոտը նրան բացահայտում է։ Եվ բացահայտված Սկվարչաֆերոն միանում է ուրախ հեծելախումբին, գրավված ընկերության ոգով։ Ռինալդոն, ով բարեհաջող նպատակին է հասցվում, խոստանում է, որ Մալագիսին կհամոզի Աստարիսին ազատություն տալ և հանդիսավորապես հայտարարում է, որ դժոխքում, ինչպես ինքը համոզվել է, տեղ կա ընկերության, ազնվության և քաղաքավարիության համար։
Վեպը ավարտվում է Ռոնսևալյան ճակատամարտով և Օռլանդոյի մահով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андреев М. Л. Рыцарский роман в эпоху Возрождения. М., 1993, с. 70-83.