«Մկրտիչ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 27. | Տող 27. | ||
{{ՀՀՀ}} |
{{ՀՀՀ}} |
||
{{DEFAULTSORT:Հաճյան, Մկրտիչ}} |
|||
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
[[Կատեգորիա:Հայ գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ գյուտարարներ]] |
[[Կատեգորիա:Հայ գյուտարարներ]] |
08:52, 25 հունվարի 2012-ի տարբերակ
Մկրտիչ Շահենի Հաճյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Շահէն Հաճեան | |
---|---|
Ծնվել է | 1915 թ. |
Ծննդավայր | գյուղ Էզմե |
Մահացել է | 1985 նոյեմբերի 25 |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկա |
Քաղաքացիություն | Թուրքիա և Ֆրանսիա |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1933) |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, երաժշտական քննադատ և գյուտարար |
Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, գյուղ Էզմե (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում) - 25. 11. 1985, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։ Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-57-ին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959-ին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները։ Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973) և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։ Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |