«Սուրբ Երրորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
(Սուրբ Երրորդության բացահայտումը՝ ըստ Աստվածաշնչի։)
No edit summary
 
Համաձայն Երրրորդության ուսմունքի՝ Հիսուսը Հորը Հավասար Աստված է, ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, Հիսուսը Հորը Հավասար Աստված չի։ Ճշտենք Աստվածաշնչո՛վ։ Թուղթ առ ԿՈՂՈՍԱՑԻՍ, գլ.Ա, խոսք 15 (1։15) «Որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ '''ամեն ստեղծուածներից առաջ ծնուած'''»։ Հիսուսը ստեղծվել է Աստծո կողմից։ Այս ճշմարտությունը հաստատում է ինքը՝ Քրիստոսը,՝ հետևյալ վկայությամբ. «Սա է ասում Ամէնը, հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածների Սկիզբը» (Հայտնություն, գլ. Գ, խոսք 14 (3։14)։ Այս խոսքերը Հիսուսինն են, որովհետև  երկինք համբարձվելուց հետո Նա՛ է թելադրել Հայտնություն գիրքը՝ հրեշտակի միջոցով։ Այս ճշմարտությունը բաց է՝ Հայտնության 1-ին գլխի առաջին խոսքով։ Ի հակադրություն Երրորդություն ուսմունքի, Պողոս առաքյալը հանդես է գալիս   հետևյալ վկայությամբ, ինչը մատնանշում է, որ  Հիսուսը հավասար չէ իր Հորը՝ Եհովա Աստծուն՝ որպես Աստված։ Ահավասիկ. «Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել» (Թուղթ առ Փիլիպպեցիս, գլ. Բ, խոսք 6 (2։6)։ Սրանից զատ, Հովհաննեսի ավետարանում ասվում է.« Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց» (գլ. Ա, խոսք 18 (1։18))։ Այո՛. Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, իսկ Հիսուսին տեսել են հայտնապես։ Համաձայն Երրրորդության ուսմունքի՝ սուրբ հոգին անձ է՝ Աստված՝ Արարիչ Աստծուն հավասար։ Ստուգե՛նք։ Գործեր գրքի Բ գլխի 18-րդ խոսքն (2։18) ասում է. «Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան»։ Պարզից էլ պարզ է.  անձը չի կարող թափվել։ Նաև՝ երբ Գաբրիել հրեշտակը երևաց կույս Մարիամին ու հայտնեց, որ նա որդի է ունենալու, ասաց. «Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի» (Ղուկաս, գլ. Ա, խոսք 35 (1։35))։ Փաստորեն, կապ գոյություն ունի սուրբ հոգու և «Բարձրյալի զորության» միջև։ Նման միտք կա նաև Աստվածաշնչի այլ համարներում։ Միքիա մարգարեն գրել է. «Ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը» (Միքիա, գլ. Գ, խոսք 8 (3։8))։ Իսկ Հիսուսը խոստացավ իր աշակերտներին. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ հոգին գա ձեզ վրա» (Գործեր 1։8)։ Պողոս առաքյալը նույնպես խոսել է «սուրբ հոգու զորության» մասին (Հռովմայեցիս, գլ. 15, 13 և 19 խոսքեր (15։13, 19))։ Ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։ Սերտ կապ գոյություն ունի սուրբ հոգու և Աստծու զորության միջև։ Սուրբ հոգով Աստված դրսևորում է իր ուժը։ Այլ կերպ ասած՝ սուրբ հոգին Աստծու զորությունն է՝ որը գործի է դրվում արարելու, մարգարեներին խոսք թելադրելու, պաշտպանելու, կառուցելու և այլ նպատակներով։ Հիսուսն ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վերայ է» (Ղուկաս, գլ. Դ, խոսք 18 (4։18))։ Իսկ ի՞նչ արեց Հիսուսը «հոգու զորությամբ» (Ղուկաս, գլ. Դ, խոսք 14  (4։14))։ Նա հիվանդներ բուժեց, հանդարտեցրեց մոլեգնած ծովի ալիքները, ընդամենը մի քանի հացով և ձկով կերակրեց հազարավոր մարդկանց, անգամ՝ մահացածների հարություն տվեց։ Հիսուսը սուրբ հոգու ազդեցությամբ չարեց արտասովոր բաներ։ Օրինակ՝ չընկավ գետնին, անհասկանալի բառեր չխոսեց ու իրեն տարօրինակ չպահեց։ Այնինչ այսպիսի անհասկանալի բաներ են կատարվում աղանդավորական որոշ հավաքներում, որտեղ պնդում են, թե իրենք սուրբ հոգով են առաջնորդվում։
 
'''Այսպիսով, Աստվածաշունչը հստակ է ու վերին աստիճանի ճշգրիտ։ Սուրբ Երրորդությունը մարդկային հորինվածք է՝ կեղծ ուսմունք։'''
 
''' '''{{ՀՍՀ|հատոր=11|էջ=202}}
Մինչ օրս ոչ մի եկեղեցական չի կարողանում բացատրել երրորդություն երւույթը
 
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ