«Գևորգ Ջահուկյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 2. | Տող 2. | ||
| պատկեր = Ջահուկյան.jpg |
| պատկեր = Ջահուկյան.jpg |
||
}} |
}} |
||
'''Գևորգ Բեգլարի Ջահուկյան''' ([[1920]], [[ապրիլի 1]], [[Մեծավան|Շահնազար]] - [[2005]], [[հուլիսի 6]], [[Երևան]]), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1955]]), [[պրոֆեսոր]] ([[1958]]), [[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] (1974, թղթակից անդամ՝ 1968-ից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ |
'''Գևորգ Բեգլարի Ջահուկյան''' ([[1920]], [[ապրիլի 1]], [[Մեծավան|Շահնազար]] - [[2005]], [[հուլիսի 6]], [[Երևան]]), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1955]]), [[պրոֆեսոր]] ([[1958]]), [[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] (1974, թղթակից անդամ՝ 1968 թ.-ից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
* 1941 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը: 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում, |
* 1941 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը: 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում, |
||
* 1948-1957 թթ. [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ]]ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, |
* 1948-1957 թթ. [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտ]]ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ, |
||
* [[1962]] թվականից [[ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ|Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտ]]ի տնօրեն, [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]]յի |
* [[1962]] թվականից [[ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ|Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտ]]ի տնօրեն, [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]]յի ակադեմիկոս<ref>[http://www.sci.am/members.php?mid=137&langid=2 ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Գևորգ Բեգլարի Ջահուկյան]</ref>: |
||
1942-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թ. մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։ |
1942-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թ. մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։ |
14:47, 17 Հունիսի 2018-ի տարբերակ
Գևորգ Ջահուկյան | |
---|---|
Պատկեր:Ջահուկյան.jpg | |
Ծնվել է | ապրիլի 1, 1920 Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | հունիսի 6, 2005 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958) և ակադեմիկոս (1974) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Արմեն Սարգսյան |
Պարգևներ | |
Gevorg Jahukyan Վիքիպահեստում |
Գևորգ Բեգլարի Ջահուկյան (1920, ապրիլի 1, Շահնազար - 2005, հուլիսի 6, Երևան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968 թ.-ից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն
- 1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում,
- 1948-1957 թթ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ,
- 1962 թվականից Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս[2]:
1942-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թ. մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։
1947 թ. պաշտպանել է թեկնածուական, 1955 թ.՝ դոկտորական ատենախոսություններ։ 1958 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1968 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս։
Գևորգ Ջահուկյանը գիտության վաստակավոր գործիչ Էր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։
Հետազոտություններ
Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաջնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։
Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։
Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[3]:
Երկեր
- Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954:
- Խաչատուր Աբովյանը որպես լեզվաբան քերականագետ, Երևան, 1954:
- Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959:
- Լեզվաբանության պատմություն, հատոր 1-2, Երևան, 1960-62:
- Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963:
- Հայասայի լեզուն և նրա առնչությունները հնդեվրոպական լեզուների հետ, Երևան, 1964:
- Հայոց լեզվի զարգացման փուլերը, Երևան, 1964:
- Հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը, Երևան, 1967:
- Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության, Երևան, 1967 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի զարգացումն և կառուցվածքը, Երևան, 1969:
- Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Երևան, 1970:
- Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972:
- Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974:
- Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Երևան, 1974:
- Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանություն (հեղինակակից, Երևան, 1976)։
- Общее и армянское языкознание, Е., 1978.
- Հայերենի համեմատական քերականություն, Երևան, 1982 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի պատմություն. նախագրայաին շրջան, Երևան, 1987:
- Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989:
- Լեզվի համընդհանուր տեսություն (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003)։
- Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010:
Աղբյուրներ
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 301:
- Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 530-531:
- ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Կրթության և գիտության նախարարություն, Երևանի Պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ «Գևորգ Ջահուկյան», պատմաբանասիրական հանդես № 4, 2005, էջ 352-354
Ծանոթագրություններ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Գևորգ Բեգլարի Ջահուկյան
- ↑ Գևորգ Ջահուկյանի մասին anunner.com կայքում
Արտաքին հղումներ
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հունիսի 6 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մեծավան գյուղում ծնվածներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ բանասերներ
- Հայ բառարանագիրներ
- Հայ հայագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ