«Աբգար Ժ Սևերոս»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 47. | Տող 47. | ||
|ստորագրություն = |
|ստորագրություն = |
||
}} |
}} |
||
'''Աբգար Ժ Սևերոս''' (ծննդյան թվականն անհայտ - [[242]]/[[244]]), [[Օսրոյենե]]ի թագավոր [[212]] - [[215]]<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25</ref>/[[216]] և [[240]] - [[242]]<ref>[http://www.iranicaonline.org/articles/abgar-dynasty-of-edessa-2nd-century-bc-to-3rd-century-ad Իրանիկա հանրագիտարան]</ref>/[[244]] թվականներին: |
'''Աբգար Ժ Սևերոս''' (ծննդյան թվականն անհայտ - [[242]]/[[244]]), [[Օսրոյենե]]ի թագավոր [[212]] - [[215]]<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25</ref>/[[216]] և [[240]] - [[242]]<ref>[http://www.iranicaonline.org/articles/abgar-dynasty-of-edessa-2nd-century-bc-to-3rd-century-ad Իրանիկա հանրագիտարան]</ref>/[[244]] թվականներին: |
||
== Աբգար Ժ-ի մասին իրարամերժ տեղեկություններ == |
== Աբգար Ժ-ի մասին իրարամերժ տեղեկություններ == |
15:40, 10 հունվարի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Ժ Սևերոս կամ Ֆրահատ[1] | |
---|---|
Օսրոյենեի թագավոր | |
Աբգար Ժ-ի պատկերով մետաղադրամ, 3-րդ դար | |
Իշխանություն | 212 - 215[2]/216, 240 - 242[3][4]/244 |
Թագադրում | 212 |
Ծնվել է՝ | I հազարամյակ |
Ծննդավայր | Եդեսիա |
Մահացել է՝ | 242[5] կամ 244 |
Հարստություն | Օսրոյենեի Արշակունիներ |
Նախորդ | Մանու Թ[6][7] |
Հաջորդող | Աբգար ԺԱ[8] |
Հայր | Մանու Թ[9] |
Աբգար Ժ Սևերոս (ծննդյան թվականն անհայտ - 242/244), Օսրոյենեի թագավոր 212 - 215[10]/216 և 240 - 242[11]/244 թվականներին:
Աբգար Ժ-ի մասին իրարամերժ տեղեկություններ
Դիոն Կասսիոս «Հռոմեական Պատմություն»
Ըստ Դիոն Կասսիոսի Հռոմեական Պատմության՝ Անտոնինոս Կարակալլա կայսրը (211-217) 215 թվականին, խաբելով Օսրոյենեի Ավգարոս (Աբգար Ժ) թագավորին, համոզեց նրան իբրև բարեկամ գալ իր մոտ, որից հետո նրան ձերբակալելով կալանավորեց և այդպիսով Օսրոյենեն, որը մնացել էր առանց թագավորի, հպատակեցրեց և հռչակեց հռոմեական պրովինցիա[12][13]:
Իրանիկա հանրագիտարան
Ըստ Իրանիկա հանրագիտարանի Օսրոյենեի վերջին արքան՝ Աբգար Ժ-ն Մանու Թ-ի որդին է, կառավարել է 240-242 թվականներին և կրել Ֆրահատ պատվանունը, միևնույն ժամանակ 212-214 թվականներին կառավարել է Աբգար Թ Սևերոսը, որը Աբգար Ը Մեծի որդին է, իսկ 214-240 թվականներին կառավարել է Մանու Թ-ն, որն Աբգար Թ-ի որդին է[14]:
Քրոնոս
Ըստ Քրոնոս կայքի Օսրոյենեի արքաների ցանկը 212 թվականից հետո սկսվում է այս հերթականությամբ՝
193-194 թվականների Հռոմի քաղաքացիական պատերազմի ժամանակ Աբգար Ը-ն Պեսցենիուս Նիգերի կողմն է անցնում: Երբ հաղթանակն անցնում Սեպտիմիուս Սևերուսին, նա շտապեց ընդունել նրա իշխանությունը և պահպանեց իր գահը, բայց պարտավորվում էր Հռոմ գերի ուղարկել իր երեխաներին: Նրա հաջորդ Աբգար Թ-ն 216 թվականին կանչվում է Անտիոք կայսր Կարակալլայի կողմից, կալանավորվում և ուղարկվում Հռոմ: Օսրոյենեն դառնում է հռոմեական պրովինցիա, բայց այդ կարգավիճակում մնում է շատ քիչ: Շուտով հռոմեացիները կրում են պարտություն պարթևներից և Եդեսիայում գահին է բարձրանում Աբգար Թ-ի որդին՝ Մանու Թ-ն: Մի քանի տարի անց Պարթևստանում հաստատվում է Սասանյանների պարսկական հարստությունը: Պարսկական շահերը սկսում են համառորեն պատերազմել հռոմեացիների հետ, աստիճանաբար մեծացնելով իրենց իշխանությունը արևմտյան ուղությամբ: Նրանց առաջին ձեռքբերումներից է լինում Օսրոյենեն, նվաճված 242 թվականին: Նույն թվականին Հորդիան III կայսրը հետ է վերադարձնում Օսրոյենեն և գահին նստեցնում Աբգար ԺԱ-ին: Բայց 244 թվականին Հորդիանը սպանվում է, իսկ նրա հաջորդ Ֆիլիպպը զիջում է պարսկական Շապուհ I շահին ողջ Հռոմեական Միջագետքը Օսրոյենեի հետ միասին: Այսքանով դադարեցնում է իր գոյությունը Եդեսիայի թագավորությունը[15]:
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները
- ↑ Օսրոյենեի արքաները
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Հայաստանի քաղաքական վիճակը մ.թ. 2-րդ դարում և 3-րդ դարի սկիզբներին ըստ Դիոն Կասիոսի՝ «Հռոմեական Պատմություն», գիրք 78-րդ
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 387, 390 և 394-ի ծան. 24 և 25
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները
Աղբյուրներ
- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 269-270, 272
Տես նաև
Նախորդող Մանու Թ[1][2] |
Օսրոյենեի թագավոր Աբգար Ժ 212 - 215[3]/216, 240-242[4][5]/244 |
Հաջորդող Աբգար ԺԱ[6] |
Ծանոթագրություններ
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 394-ի ծան. 25
- ↑ Իրանիկա հանրագիտարան
- ↑ Օսրոյենեի արքաները
- ↑ Օսրոյենեի արքաները