«Էրիքսոն Գլոբ»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
→Նախագծի պատմություն: #ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 36. | Տող 36. | ||
== Նախագծի պատմություն == |
== Նախագծի պատմություն == |
||
«Ստոկհոլմ Գլոբեն Արենա» եւ Գլոբեն Սիթի Նախագիծը մշակվել է ճարտարապետ Սվանտե Բերգի ({{Lang-sv|Svante Berg}}) կողմից՝ |
«Ստոկհոլմ Գլոբեն Արենա» եւ Գլոբեն Սիթի Նախագիծը մշակվել է ճարտարապետ Սվանտե Բերգի ({{Lang-sv|Svante Berg}}) կողմից՝ նոր մարզադաշտի լավագույն նախագծի մրցույթի շրջանակներում, որը Ստոկհոլմ քաղաքը հայտարարեց 1985 թվականին։ Գլոբեն Սիթիի, իսկ դրա հետ մեկտեղ «Ստոկհոլմ Գլոբեն Արենա» -ի մակետը ստեղծվել է 1985 թվականին։ |
||
== Շինարարություն == |
== Շինարարություն == |
||
Արենայի հիմնարկեքը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ շինարարությունը սկսվեց նույն թվականի աշնանը։ 1987 թվականի ապրիլին արդեն դրվել էր հիմնակմախքի քառորդ մասը, հունիսին՝ կեսը։ Սեպտեմբերին արդեն մասամբ պատրաստ էր գնդաձև գմբեթը։ Նոյեմբերին կատարվեց լուսային մոնտաժը և արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր գմբեթը։ 1988 թվականին արենան ամբողջությամբ կառուցված էր։ |
Արենայի հիմնարկեքը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ շինարարությունը սկսվեց նույն թվականի աշնանը։ 1987 թվականի ապրիլին արդեն դրվել էր հիմնակմախքի քառորդ մասը, հունիսին՝ կեսը։ Սեպտեմբերին արդեն մասամբ պատրաստ էր գնդաձև գմբեթը։ Նոյեմբերին կատարվեց լուսային մոնտաժը և արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր գմբեթը։ 1988 թվականին արենան ամբողջությամբ կառուցված էր։ |
20:43, 23 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Տեսակ | բազմաֆունկցիոնալ համալիր |
---|---|
Մարզաձև | տափօղակով հոկեյ |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Երկիր | Շվեդիա[1] |
Անվանված է | Ավիչի |
Բացված | փետրվարի 19, 1989[2] |
Ճարտարապետ | Berg Arkitektkontor |
Սեփականատեր | SGA Fastigheter և Ericsson? |
Գործաղեկավար | Anschutz Entertainment Group |
Տարողություն | 13 850[3] և 16 531[4] |
Տնային թիմ | Շվեդիայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքական, Djurgårdens IF Hockey? և AIK IF Herr? |
Կայք | aviciiarena.se(անգլ.)(շվեդ.) |
Avicii Arena Վիքիպահեստում |
«Էրիքսոն Գլոբ» (շվեդ.՝ Ericsson Globe, ոչ պաշտոնապես պարզապես Գլոբեն — Globen, «գլոբուս»), տարբեր կիրառություններ ունեցող 85-մետրանոց արենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Խոշորագույն գնդաձև կառույցն աշխարհում, համերգների ու սպորտային միջոցառումների անցկացման վայր։ Արենան գտնվում է Գլոբեն Սիթի միկրոշրջանում, որը ստեղծված է հատուկ նրա համար։ Տարողությունը 16 000 մարդ է համերգների ժամանակ և 13 850 մարդ հոկեյի խաղերի ժամանակ։
Արենան բացվել է 1989 թվականի փետրվարի 19-ին[5]: Իրենից ներկայացնում Արև Շվեդիայի Արեգակնային համակարգում՝ Արեգակնային համակարգի աշխարհի խոշորագույն մոդելում[6]:
2009 թվականի փետրվարի 2-ից «Ստոկհոլմ Գլոբեն Արենա»-ի սեփականության իրավունքը ձեռք է բերել շվեդական Ericsson հեռահաղորդակցության ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր արենան սկսեց կոչվել «Էրիքսոն Գլոբ»[7]:
Նախագծի պատմություն
«Ստոկհոլմ Գլոբեն Արենա» եւ Գլոբեն Սիթի Նախագիծը մշակվել է ճարտարապետ Սվանտե Բերգի (շվեդ.՝ Svante Berg) կողմից՝ նոր մարզադաշտի լավագույն նախագծի մրցույթի շրջանակներում, որը Ստոկհոլմ քաղաքը հայտարարեց 1985 թվականին։ Գլոբեն Սիթիի, իսկ դրա հետ մեկտեղ «Ստոկհոլմ Գլոբեն Արենա» -ի մակետը ստեղծվել է 1985 թվականին։
Շինարարություն
Արենայի հիմնարկեքը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ շինարարությունը սկսվեց նույն թվականի աշնանը։ 1987 թվականի ապրիլին արդեն դրվել էր հիմնակմախքի քառորդ մասը, հունիսին՝ կեսը։ Սեպտեմբերին արդեն մասամբ պատրաստ էր գնդաձև գմբեթը։ Նոյեմբերին կատարվեց լուսային մոնտաժը և արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր գմբեթը։ 1988 թվականին արենան ամբողջությամբ կառուցված էր։
-
«Գլոբեն»-ը 1987 թվականի ապրիլին
-
«Գլոբեն»-ը 1987 թվականի սեպտեմբերին
-
1988 թվականի օգոստոսի արենան ամբողոջությամբ կառուցված է
Կոնստրուկցիա
«Գլոբեն»-ի գնդաձև գմբեթը կազմված է 48 թեքված երկաթյա սյուներից։ Գնդի ներքին ծածկույթը կազմված է վանդակաձև ալյումինից, արտաքինը՝ սպիտակ լաքապատ, բարակ մետաղական սալերից՝ 140 մմ հաստությամբ և հավասարապես դասավորված ալյումինե վանդակներում։ Փխրուն գմբեթին լրացուցիչ ժանդակություն են խողովակ-սյուները, որոնք նույնպես ալյումինից են։ Արենայի տրամագիծը կազմում է 110 մետր։
Ներսույթ
Արենայի ներսում տեղավորված է հարթակը, որը կարող է օգտագործվել և՛ տափօղակով հոկեյի խաղերի ժամանակ, և՛ համերգների։ Հարակից շինությունում տեղ կա ոչ մեծ հանդիսությունների համար։
SkyView
2010 թվականի փետրվարին արենայի արտաքին հարավային կողմում բացվեց վերելակ, որը այցելուներին տեղափոխում էր արենայի գմբեթ։ SkyView-ը կազմված է 2 գոնդոլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տանել 16 մարդ և շարժվում են 2 զուգահեռ ուղիներով։
Իրադարձություններ
Սպորտային
Արենան ընդունել է 1989 թվականի Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը, բասկետբոլի Եվրոպայի 2003 թվականի առաջնությունը, հանդբոլի 2002 թվականի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի 1989, 1995, 2012, 2013 թվականի աշխարհի առաջնությունները և հոկեյի աշխարհի գավաթի 1996 և 2004 թվականի խաղարկությունները։ Ամեն տարի «Էրիքսոն Գլոբ»-ում անցկացվում է Ստոկհոլմի թեթև ատլետիկայի Գրան պրին։
Երաժշտական
Էրիքսոն Գլոբում կայացել են այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների համերգներ, ինչպիսիք են՝ Էմինեմը, Շերը, Լեդի Գագան, Ջասթին Թիմբերլեյքը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն:
Արենայում կայացել են «Եվրատեսիլ 2000» երգի մրցույթը «Մելոդիֆեստիվալեն»-ի 1989[8] և 2002-2012 թվականների եզրափակիչները[9]: 2016 թվականի մայիսի 10, 12 և 14-ին «Էրիքսոն Գլոբ»-ում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»-ը[10]:
Պատկերասրահ
-
Համերգ
-
Հոկեյի մրցաշար
-
SkyView
-
Արենան 2014 թվականի սեպտեմբերին
-
«Էրիքսոն Գլոբ» շրջակայքը
-
Տեսքը գիշերով
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Globen fyller 25 år idag — 2014.
- ↑ Utsålt på Globen — 2007.
- ↑ Filip och Fredrik slår Globens publikrekord
- ↑ Petersen, Leif. «Allt ljus på Globen». SvD.se. Վերցված է 2016-05-16-ին.
- ↑ «Sweden Solar System: English summary». Sweden Solar System. Վերցված է 2009-11-03-ին.
- ↑ «Press release for Ericsson naming rights» (PDF). globearenas.se. Վերցված է 2009-02-06-ին.
- ↑ «80-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009-06-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2000-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009-06-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Stockholm to host 2016 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016-05-16-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Տեսահսկողություն
- Stockholm Globe City
- Hockeyarenas.net entry
- Տեսաէքսկուրսիա «Գլոբեն Արենա»-ում և բարձրացում SkyView ատրակցիոնով
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրիքսոն Գլոբ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիքսոն Գլոբ» հոդվածին։ |
|