«Մոնրեալի բուսաբանական այգի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
#100wikidays (9) Canada, day 35
(Տարբերություն չկա)

08:38, 19 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Մոնրեալի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Կազմված էAlpine Garden?[1], Chinese Garden?[2], Jardin botanique de Montréal’s Rose Garden?, First Nations Garden? և Exhibition Greenhouses?
ԵրկիրԿանադա
ՎարչատարածքՌոզմոն Լա Պտի Պատրի
Հիմնվել էհունիսի 9, 1931
Բացվել է1931, հունիսի 9
Ճարտարապետական ոճար-դեկո
Մակերես75 հեկտար[3]
Այցելուներ695404 (2011)[4]
ԱնդամակցությունSociété des musées du Québec?[5]
Մոնրեալի բուսաբանական այգիը գտնվում է Կանադաում
Մոնրեալի բուսաբանական այգի

Մոնրեալի բուսաբանական այգի (ֆր.՝ Jardin botanique de Montréal), մեծ բուսաբանական այգի Մոնրեալում, Կանադա: Զբաղեցնում է 75 հեկտար թեմատիկ այգիների և ջերմոցներ: 2008 թվականին ճանաչվել է Կանադայի պատմական վայր և իր հավաքածուների չափի ու հարմարությունների համար համարվում է աշխարհի ամենակարևոր բուսաբանական այգիներից մեկը[6][7]:

Պատմություն

Բուսաբանական այգին գտնվում է Շերբրուկ փողոցի 4101 հասցեում՝ Pie-IX և Շերբրուկ փողոցների անկյունում, Մեզոնով այգում, Ռոզմոն Լա Պտի Պատրի շրջանում, նայում է Մոնրեալի օլիմպիական մարզադաշտին: Այն ներառում է ամբողջ աշխարհի բույսերի լիարժեք ջերմոցային համալիր և մի շարք մեծ բացօթյա այգիներ, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ թեմայով է ներկայացված: Բացօթյա այգիները դատարկ են և նոյեմբերի կեսից մինչև ապրիլ ծածկված են ձյունով, սակայն ջերմոցները բաց են այցելուների համար տարվա ընթացքում, որտեղ փետրվարից մինչև ապրիլ անցկացվում է ամենամյա «Ազատություն թիթեռներին» ցուցահանդեսը:

Այգին հիմնադրվել է 1931 թվականին, Մեծ ճգնաժամի տարիներին Մոնրեալի քաղաքապետ Կամիլիեն Հուդի կողմից, տարիներ շարունակ եղբայր Մարի-Վիկտորոն Կիրուակի քարոզարշավից հետո: Այգու հենքը նախագծել է Հենրի Թյորշերը, արտ դեկո ոճի վարչական շենքը նախագծվել է ճարտարապետ Լուսիեն Ֆ. Կերոակը[8]:

Այն ծառայում է ընդհանրապես հասարակությանն ու մասնավորապես այգեգործությամբ զբաղվող ուսանողներին կրթելու, ինչպես նաև վտանգված բույսերի տեսակների պահպանման համար: Այգում են գտնվում նաև բուսաբանական գիտահետազոտական հաստատություններ՝ Մոնրեալի աստղագիտական ընկերություն (Société d'astronomie de Montréal) և Մոնրեալի Ինստիտարիում. այգի աշխատակիցները նաև տնօրինում են Ferme Angrignon կրթական ֆերման և գազանանոցը:

Թեև այգու մուտքը վճարովի է, Մոնրեալի քաղաքացիները կարող են ստանալ անվճար ընդունելություն դեպի բացօթյա այգիներ, ուստի շատ մարդիկ այցելում են պարբերաբար, նույնիսկ պարզապես ծառերի տակ նստելու համար: Մոտակա մետրոյի կայանը Pie-IX-ն է, որը գտնվում է Օլիմպիական մարզադաշտի անկյունում:

Երեխաները Մոնրեալի բուսաբանական այգում 1941 թվականին

Մոնրեալի բուսաբանական այգին Մոնրեալ քաղաքին պատկանող բնության չորս տեսարժան վայրերից մեկն է, որը գտնվում է Կյանքի համար տարածք (ֆրանսերեն՝ Espace pour la vie) թանգարանային շրջանում: Մյուս վայրերն են՝ Բիոդոմ, Ինստիտարիում և Ռիո Տինտո ալկան պլանետարիում, որոնք բոլորը գտնվում են Օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ:

Ծանոթագրություններ

  1. https://espacepourlavie.ca/jardins-et-serres/jardin-alpin
  2. https://espacepourlavie.ca/en/gardens-and-greenhouses/chinese-garden
  3. «About the Botanical Garden». Montreal Botanical Garden. Վերցված է 24 May 2013-ին.
  4. «Bilan 2011» (PDF). Tourisme Montréal. Վերցված է 24 May 2013-ին.
  5. https://www.musees.qc.ca/fr/musees/guide?sort=alpha — 2017.
  6. «Montreal Botanical Garden». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Վերցված է August 7, 2011-ին.
  7. Montreal Botanical Garden. Canadian Register of Historic Places
  8. «History of the Montréal Botanical Garden». Montréal Botanical Garden website. Վերցված է December 31, 2011-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի բուսաբանական այգի» հոդվածին։