Շերբրուկ (փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շերբրուկ
rue Sherbrooke
Sherbrooke and Rue Berri.jpg
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
Գտնվում էՄոնրեալ, Montréal-Est?, Վեսթմաունթ և Montreal West?
Անվանվել էՋոն Կոուպ Շերբրուկ[1]
Կոորդինատներ: 45°30′29.000000101594″ հս․ լ. 73°34′16.00000009958″ ամ. ե. / 45.50805555558377336° հս․. լ. 73.5711111111387766° ավ. ե. / 45.50805555558377336; 73.5711111111387766

Շերբրուկ փողոց (ֆր.՝ rue Sherbrooke), 31,3 կիլոմետր երկարությամբ գլխավոր պողոտա, Մոնրեալի կղզու երկրորդ ամենամեծ փողոցը: Փողոցը սկսվում է Մոնրեալի արևմուտքից և ավարտվում է Պուանտ օ Թխեմբլեի կղզու ծայրում` հատելով Գուին բուլվարը և միանալով Նոտր Դամ փողոցին: Քավենդիշ բուլվարի արևելյան մասում այս ճանապարհը կազմում է Քվեբեկ 138 փողոցի մաս:

Փողոցը բաժանված է երկու մասի: Շերբրուկ փողոցի արևելյան մասը գտնվում է Սենտ Լորան բուլվարում, իսկ Շերբրուկ փողոցի արևմտյան մասը` արևմուտքում: Արևմտյան հատվածում են գտնվում բազմաթիվ պատմական կառույցներ[2][3]:

Շերբրուկ փողոցի արևելյան մասն անցնում է Մոնտ Ռոյալ սարահարթի եզրով (և' վարչական, և' տեղագրական) Côte à Baron հայտնի բարձունքի գագաթին և հյուսիսում շարունակվում Մոնրեալի բուսաբանական այգու և Մեզոնով այգու միջով և հարավում` Օլիմպիական զբոսայգու: Փողոցն անվանվել է 1816-1818 թվականներին Բրիտանական Հյուսաիսային Ամերիկայի գեներալ նահանգապետ Ջոն Կոուպ Շերբրուկի պատվին[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին Շերբրուկ փողոցը ի սկզբանե բաղկացած էր երկու հատվածից` Bleury փողոցից դեպի Սանգինեթ փողոց: Այդ ժամանակաշրջանում քաղաքի կենտրոնական մասից հարաբերական հեռավորությունը դժվարացնում էր արդյունաբերության կամ գործարանների ստեղծումը: Շատ հիվանդանոցներ և ուսումնական հաստատություններ փողոցում տեղակայվեցին 19-րդ դարում, ինչպիսիք են` ՄաքԳիլի համալսարանը, Jacques-Cartier նորմալ դպրոցը, Մոնտ Սեն Լուի քոլեջը, Bon Pasteur մենաստանը:

Քսաներորդ դարի սկզբից մինչև 1930-ական թվականներ Շերբուկ փողոցը եղել է Մոնրեալի ամենահեղինակավոր փողոցը: 1912 թվականին փողոցի արևմտյան հատվածում է տեղակայվել Մոնրեալի գեղարվեստի թանգարանը: Հետագայում քաղաքի կենտրոնի ընդարձակման հետ մեկտեղ նոր ՈՒեսթմաունթ հատվածում շքեղ նոր տներ կառուցվեցին դեպի արևմուտք:

19-րդ դարի սկզբում Շերբրուկի փողոցը երկարեց դեպի արևելք Մոնրեալի քաղաքային զարգացման հետ զուգընթաց: Այն բազում հաստատությունների և զբոսայգիների ստեղծման կենտրոնն էր` Լա Ֆոնտան զբոսայգի, Նոտր Դամ հիվանդանոց, Մեզոնով այգի, Մոնրեալի բուսաբանական այգի և Օլիմպիական մարզադաշտը:

1976 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ փողոցը պետք է լիներ 8 կմ երկարությամբ Corridart արվեստի ցուցահանդեսի անցկացման վայրը: Այնուամենայնիվ, վիճահարույց որոշման մեջ նախկին քաղաքապետ Ժան Դրափյոն խաղերի մեկնարկից երկու օր առաջ չեղարկեց ցուցադրությունը[5]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

արևելքում`

  • Դուֆրեն ամրոց
  • Օլիմպիական մարզադաշտ
  • Մոնրեալի բուսաբանական այգի
  • Montreal Biodome.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Banque de noms de lieux du Québec
  2. Dutton, Nancy (2008)։ «Maison Alcan»։ A Guidebook to Contemporary Architecture in Montreal։ Douglas & Mcintyre։ էջեր 26–27։ ISBN 978-1553653462 
  3. Drouin, Martin։ Le Combat du Patrimoine à Montréal, 1973-2003 (French)։ Presses de l'Université du Québec։ էջեր 225–26 
  4. Larsen Wayne (2007-01-29)։ «A celebration of Sherbrooke Street»։ Westmount Examiner։ Վերցված է 2009-01-09 
  5. Melvin Charney interview, canadianart.ca, January 21, 2002. Archived February 13, 2012, at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]