«Ուրմիայի գործողություն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ուրմիա ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 80. | Տող 80. | ||
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր]] |
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր]] |
||
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության ճակատամարտեր]] |
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության ճակատամարտեր]] |
||
[[Կատեգորիա:Ուրմիա]] |
17:29, 15 Հուլիսի 2017-ի տարբերակ
Մասն է | Պարսկական արշավ |
---|---|
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
|
Ուրմիայի ռազմագործողություն (1915 թվականի հունվար-հունիս), ռուսական Ադրբեջանական բանակի զորամասերի գործողությունները Ուրմիա լճի շրջանում Առաջին համաշխարհային պատերազմի Պարսից պատերազմաշրջանի ընթացքում:
Ադրբեջանական ուղղություն
Ադրբեջանական ռազմագործողությունների երկրորդական ուղղությունը գտնվում էր Կովկասյան բանակի ամենաձախ թևում և ձգվում էր Թավրիզից և Ուրմիայից մինչև Ռավանդուզ և Մոսուլ: Վանա լճի հարավ-արևելյան լեռներն այդ ուղղությունը անջատում էին հիմնական ռազմաճակատից: Տարածքում քիչ էին հարմարավետ ճանապարհները, նրանց մեծ մասը շրջանցիկ էին[1]:
1909-1912 թվականների ինտերվենցիայի ժամանակներից ռուսները Թավրիզում և Ուրմիայում մեծ ջոկատ էին պահում, որը պատերազմի ժամանակ օգտագործվեց Ջուլֆայից Էրիվան և Ելիզավետպոլ գնացող ճանապարհների պաշտպանության համար: Որպեսզի կանխվի թուրք լրտեսների կողմից ռազմատենչ քրդերի և շահսևենների՝ Ռուսաստանի դեմ ապստամբելու հավանականությունը, Իրանական Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 2-րդ Կովկասյան հրաձգային հրետանային դիվիզիայի և 2-րդ Կովկասյան հրաձգային գումարտակի, 4-րդ Կովկասյան կազակական դիվիզիայի և 27-րդ սահմանապահ բրիգադի ¾ գումարտակի կազմում ջոկատ կենտրոնացվեց: Ընդհանուր՝ հետևակային 8 ¾ գումարտակ, 24 հարյուրյակ և 24 հրանոթ[2]:
Ադրբեջանական բանակի ղեկավար նշանակվեց գեներալ Ֆ. Գ. Չերնոզուբովը: Նրա առջև խնդիր դրվեց հետևել և ապահովել Մոսուլ-Ռավանդուզ-Թավրիզ և Վան-Ուրմիա ուղղությունը: Այդ նպատակով զորքերը գրավեցին շրջանի կարևորագույն վայրերը՝ Թավրիզը, Խոյը, Դիլմանը և Ուրմիան, և դեպի Մարաղա, Սոուչ-Բուլագ և Մակու առաջ քաշեցին ոչ մեծ առաջապահ ջոկատները[2]:
Ի սկզբանե ջոկատը ենթակա էր 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի գեներալ Պ. Ի. Օգանովսկուն, բայց կապված զորամասերի՝ 400 կմ երկարաձգվող ճակատային գծի կառավարման դժվարությունների և կորպուսի ու ջոկատի առջև դրված խնդիրների տարբերությունների հետ, հետագայում առանձնացվեց որպես ինքնուրույն ռազմական միավոր, որն անցավ բանակի հրամանատարության անմիջականորեն ենթակայության տակ[3]:
Աստիճանաբար, ջոկատը ոչ մեծ մարտերով տեղափոխվեց արևմուտք՝ սեղմելով թուրքերի և քրդերի սահմանապահ և ժանդարմերական զորամասերը և դեկտեմբերին գրավելով Կոտուրը, Բաշկալեն և Սարայը[2]:
Մինչև 1914 թվականի դեկտեմբերն այս ուղղությամբ տեղի ունեցած բախումները ոչ նշանակալի էին, բայց արդեն նոյեմբերին թուրքերը սկսեցին ակտիվանալ Ռավանդուզի շրջանում, իսկ Վանի շրջանում հայտնվեցին 37-րդ հետևակային դիվիզիայի զորամասերը[4]:
Դեկտեմբերյան նահանջ
Դեկտեմբերի 15-ին (28) Կովկասյան բանակի հրամանատար Ա. Զ. Միշլաևսկին, Սարիղամիշում թուրքերի շրջապատումից զորքը լքելով և դեպի Թիֆլիս փախուստով փրկվելով, 4-րդ Կովկասյան կորպուսին ռուսական տարածք նահանջելու խուճապային հրաման տվեց, իսկ Չեռնոզուբովի ջոկատին հրամայեց նահանջել Ջուլֆա: Գեներալ Օգանովսկին, որի զորքերը որևէ ճնշման չէին ենթարկվել հակառակորդի կողմից, հրամանն անտեսեց, քանի որ նահանջը հարվածի տակ կդներ Սարիղամիշյան խմբի թևը, բայց Չեռնոզուբովը հեռացավ գրավված շրջանից և ջոկատը տեղակայեց Ջույֆայի և Խոյի մոտակայքում[5]: Քանի որ հապճեպ փախուստի պայմաններում չհաջողվեց պահեստները լիովին տարհանել, մեծ քանակությամբ պահեստավորված ապրանքներ ու մթերքներ դուրս նետվեցին կամ ոչնչացվեցին[6]:
Այս նահանջը զգալի վնաս պատճառեց, քանի որ քրդերի մի մասը, տեսնելով ռուսների թուլությունը, անցան թուրքերի կողմը, և դրա հետևանքով մեծ ջանքեր պետք եղան նրանց վերստին հպատակեցնելու համար[7]:
Ուրմիայի և Դիլմանի շրջանների հայկական և ասորական բնակչությունը, վախենալով մուսուլմանական վրեժխնդրությունից, խուճապահար լքեցին քաղաքը, փախստականների ամբոխները լցվեցին դեպի հյուսիս գնացող ճանապարհը, ինչը ևս խանգարեց զորքերի նահանջին[8]:
Միայն դեկտեմբերի 29-ին (հունվարի 11-ին) Չեռնոզուբովը 2-րդ կովկասյան հրաձգային բրիգադի գեներալ Ֆ. Ի. Նազարբեկովին հրաման տվեց կրկին նվաճել Խոյը: Հաջորդ օրը ռուսներն առանց կռվի գրավեցին քաղաքը և առաջապահ զորքերին դուրս մղեցին դեպի Կոտուր և Դիլման: Զորքի մնացյալ հատվածները հեռացան դեպի Ջուլֆա[9]:
Թուրքերը ոչ մեծ ջոկատներով նվաճեցին ռուսների կողմից լքված քաղաքները: Հունվարի 1-ին (14) կամավորական ջոկատները, սահմանապահները և քրդական հեծելազորը մտան Թավրիզ և շուտով հասան Խոյ:
Ռուսների հարձակում
Վերադառնալով Սարիղամիշից՝ գեներալ Ն. Ն. Յուդենիչը Չեռնոզուբովին հրամայեց վերականգնել իրավիճակը: Թուրքերի և քրդերի հետ եռօրյա համառ մարտերից հետո հունվարի 15-ին (28-ին) գրավվեց Սուֆիանը, հաջորդ օրը, դարձյալ կռիվ մղելով, Զաբարլին, և ամսի 17-ին (30-ին) ռուսները մտան հակառակորդի կողմից լքված Թավրիզ[10]:
Փետրվարի 16-ին (29-ին) Նազարբեկովի՝ 1-ին Պոլտավյան կազակական գնդով և 8-րդ Կովկասյան հրաձգային գնդով ամրացված զորամասերը Սուֆիանից առաջ քաշվելով թուրքերի կողմից՝ անցան հարձակման և առանց կռվի զավթեցին Դիլմանը[10]:
Այս դիրքերում ջոկատը մնաց մինչև ապրիլի 10-ը (23-ը)[10]:
Թուրքական հարձակում
Ապրիլի սկզբին Վանա լճի շրջանում կենտրոնացվեցին թուրքական զորքեր և ամսվա կեսերին 3-րդ Միացյալ և 37-րդ դիվիզիաները, որոնք ներառված էին Խալիլ բեյի հրամանատարության ներքո գտնվող կորպուսի մեջ, քրդական հեծելազորի հետ ներխուժեցին պարսկական տարածք և գրավեցին Ուրմիան՝ պլանավորելով շարժվել դեպի Ելիզավետպոլ և Բաքու: Այդ ժամանակ թուրքերի թիկունքում սկսվեց Վանի ապստամբությունը, և նույն կորպուսի կազմի մեջ մտնող 5-րդ դիվիզիան ստիպված եղավ այդ ուղղությամբ ճնշում գործադրել[11][12]:
37-րդ դիվիզիան դիրքավորվեց Բաշկալեի շրջանում, իսկ Խալիլ բեյը 3-րդ Միացյալ, ժանդարմերական և սահմանապահ զորամասերի հետ (10-12 գումարտակ, 12 թնդանոթ, մի քանի հազար քրդեր) ապրիլի 16-ին (29-ին) Դիլմանից դուրս մղեցին ռուսներին և սկսեցին հետապնդել նրանց: Նազարբեկովին անհապաղ համալրում ուղարկվեց, և ապրիլի 17-ին (30-ին) վերջինս զբաղեցրեց Դիլմանից 6 կմ հյուսիս գտնվող Մոհանջիկի դիրքերը՝ ունենալով 8,5 գումարտակ, 12 թնդանոթ և 12 հարյուրյակ[11]:
Ապրիլի 18-ի (մայիսի 1-ի) լուսադեմին թուրքերը սկսեցին հարձակումը՝ նպատակադրված լինելով նվաճել ջոկատի թևերը, 4 կամ 5 համառ գրոհներ ձեռնարկեցին, բայց պարտվեցին՝ ավելի քան հազար սպանված տալով: Հաջորդ օրը Նազարբեկովը մտադրվել էր հարձակում սկսել, բայց թուրքերը գիշերը հապշտապ նահանջեցին[11]:
Մայիսի կեսերին Ադրբեջանական ջոկատի ուժեղացման համար բանակի պահեստազորից արձակվեց 4-րդ Կուբանյան պլաստունյան բրիգադը՝ գեներալ Մ. Մ. Մուդրիյի հրամանատարությամբ[13]:
Շարպանտյեի ռեյդ
Ադրբեջանական ջոկատների դիրքերի ապահովման և Մանազկերտից հարձակվող 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի զորամասերին օգնելու համար որոշվեց զանգվածային հեծելազորային ռեյդ իրականացնել Ուրմիա լճի և ավելի հեռու՝ Վանա լճի շրջակայքում: Մայիսի 9-ից (22-ից) մինչև հունիսի 13-ը (26-ը) գեներալ Ն. Ռ. Շարպանտյեի ձիավորների խմբավորումը դուրս գալով Թավրիզից՝ շրջանցեց լիճը, ճանապարհին գրավելով Միանդոաբը, Նեգեդեն և Ումիան, այնուհետև ուղևորվեցին արևմուտք, հասան Վան քաղաք, որից հետո Վանա լճի հյուսիսային ափով մոտեցան Ադիլջևազին:
Խալիլ փաշա դարձած Խալիլ բեյի զորքերը մաքրեցին Ուրմիա լճի շրջակայքը և հապշտապ քաշվեցին դեպի արևմուտք, ուր և կանգ առան Բաշկալեի մոտ: Մայիսի 15-ին (28-ին) Նազարբեկովը այդտեղ կենտրոնացրեց 10 գումարտակ, 12 թնդանոթ և 12 հարյուրյակ և պատրաստվեց հաջորդ օրը գրոհել թշնամու վրա, բայց թուրքերը գիշերը գաղտնի ճամփա ընկան և լեռնանցքով հեռացան դեպի արևմուտք: Նազարբեկովը շարժվեց հարավ, ավելի քան մեկ շաբաթ թափառեց ասորիներով բնակեցված լեռներում և հունիսի 2-ին (15-ին) վերադարձավ Բաշկալե, ուր, ինչպես Ադրբեջանական հետևակային բոլոր ջոկատները, Մանազկերտի մոտ 4-րդ Կովկասյան կորպուսին միանալու հրաման ստացավ [14]:
Ծանոթագրություններ
- ↑ Масловский, с. 26
- ↑ 2,0 2,1 2,2 Масловский, с. 65
- ↑ Масловский, с. 141
- ↑ Масловский, с. 77
- ↑ Масловский, с. 100—101
- ↑ Масловский, с. 153
- ↑ Масловский, с. 101
- ↑ Масловский, с. 153—154
- ↑ Масловский, с. 154
- ↑ 10,0 10,1 10,2 Масловский, с. 155
- ↑ 11,0 11,1 11,2 Масловский, с. 156
- ↑ История первой мировой войны 1914-1918 гг. Глава пятая. Кампания 1915 г.
- ↑ Масловский, с. 157
- ↑ Масловский, с. 162
Գրականություն
- История Первой мировой войны 1914—1918 гг. / под редакцией И. И. Ростунова. — в 2-х томах. — М.: Наука, 1975
- Масловский Е. В. Мировая война на Кавказском фронте. — Париж: Возрождение, 1933
- Стрелянов (Калабухов) П. Н. Казаки в Персии. 1909—1918 гг. — М.: Центрполиграф, 2007. — 442 с. — (Россия забытая и неизвестная). — ISBN 978-5-9524-3057-0
- Шишов А. В. Персидский фронт (1909—1918). Незаслуженно забытые победы. — М.: Вече, 2010. — (Военные тайны XX века). — ISBN 978-5-9533-4866-9
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրմիայի գործողություն կատեգորիայում։ |