«Պամփիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 10. Տող 10.
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրության պրովինցիաներ]]
[[Կատեգորիա:Հռոմեական կայսրության պրովինցիաներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի աշխարհագրություն]]





21:50, 14 Հուլիսի 2017-ի տարբերակ

Պամփիլիա

Պամփիլիա (հուն․՝ Παμφνλία), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավում (այժմ՝ Թուրքիայի Անթալիա վիլայեթում)։ Արևելքում սահմանակից էր Կիլիկիային, հյուսիսարևելքում՝ Իսավրիային, հյուսիսում՝ Պիսիդիային, արևմուտքում՝ Լիկիային։ Ըստ անտիկ ավանդության՝ Պամփիլիաում հնագույն ժամանակներում հաստատվել են Հունաստանից ելած գաղթականները և խառնվել տեղական բնակչության հետ։ Պամփիլիա հայտնի էր իբրև զարգացած գյուղատնտեսության երկիր։ Մ․թ․ա․ 6-րդ դար-ից գտնվել է Աքեմենյանների, մ․թ․ա․ 6-րդ դարի 2-րդ կեսին՝ Ալեքսանդր Մակեդոնացու, մ․թ․ա․ 3-2-րդ դարերից՝ Պտղոմեյանների, Սելևկյանների, Պերգամոնի պետության կազմում։ Մ․թ․ա․ 133-ից Պերգամոնի հետ դարձել է հռոմեական տիրույթ, իսկ մ․թ․ 43-ից Լիկիայի հետ կազմել առանձին նահանգ։

395 թ-ից գտնվել է Բյուզանդիայի կազմում։ XII դարից Պամփիլիայի արևելքի մասը մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։