«Ալեքսանդր I-ի հուշարձան (Տագանրոգ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
||
Տող 15. | Տող 15. | ||
== Բնօրինակ արձանի նկարագրություն == |
== Բնօրինակ արձանի նկարագրություն == |
||
Սպիտակ երակներով մոխրագույն [[գրանիտ]]ից բարձր զանգվածեղ [[պատվանդան]]ին, որի մոտ կարելի էր բարձրանալ հինգ աստիճաններով, ողջ հասակով կանգնած էր կայսեր [[բրոնզ]]ե արձանը։ [[Գեներալ]]ական համազգեստով և ցած իջնող թիկնոցով [[Ալեքսանդր I]]-ը ոտքով հպարտորեն սեղմում էր գալարվող [[օձ]]ը<ref name="Музей под открытым небом — С. 31-34" />։ Այս [[այլաբանություն]]ը խորհրդանշում էր նրա հաղթանակը [[Նապոլեոն Բոնապարտ| |
Սպիտակ երակներով մոխրագույն [[գրանիտ]]ից բարձր զանգվածեղ [[պատվանդան]]ին, որի մոտ կարելի էր բարձրանալ հինգ աստիճաններով, ողջ հասակով կանգնած էր կայսեր [[բրոնզ]]ե արձանը։ [[Գեներալ]]ական համազգեստով և ցած իջնող թիկնոցով [[Ալեքսանդր I]]-ը ոտքով հպարտորեն սեղմում էր գալարվող [[օձ]]ը<ref name="Музей под открытым небом — С. 31-34" />։ Այս [[այլաբանություն]]ը խորհրդանշում էր նրա հաղթանակը [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]] նկատմամբ։ Ձախ ձեռքում ցարը բռնում էր [[Թուր|թրի]] դաստապանը, աջում [[Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածու|Ռուսական կայսրության օրենքների ժողովածուն]] էր։ Նրա ոտքերի մոտի թևավոր [[հրեշտակ]]ները խորհրդանշում էին Ալեքսանդր I-ի «հրեշտակային» բնավորությունը։ Քանդակը ժամանակակիցներին զարմացնում էր պատկերային նմանությամբ։ |
||
Պատվանդանի դիմային մասում հակիրճ գրված էր. |
Պատվանդանի դիմային մասում հակիրճ գրված էր. |
||
Տող 30. | Տող 30. | ||
Հուշարձանը տեղադրվեց Երուսաղեմի հրապարակի կենտրոնում, հունական Երուսաղեմյան Ալեքսանդր Նևսկու վանքի դիմաց։ |
Հուշարձանը տեղադրվեց Երուսաղեմի հրապարակի կենտրոնում, հունական Երուսաղեմյան Ալեքսանդր Նևսկու վանքի դիմաց։ |
||
1920-ական թվականների վերջում Ալեքսանդր I-ի հուշարձանն ապամոնտաժվեց և տեղափոխվեց [[Քաղաքագլխի տուն (Տագանրոգ)|Ալեքսանդր I-ի |
1920-ական թվականների վերջում Ալեքսանդր I-ի հուշարձանն ապամոնտաժվեց և տեղափոխվեց [[Քաղաքագլխի տուն (Տագանրոգ)|Ալեքսանդր I-ի պալատի]] բակ<ref>''Орлов Г. Н., Найговзин Л.И., Цымбал А.А.'' Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях. — Таганрог: Лукоморье, 2004. — С. 64. </ref>։ [[1932]] թվականին Տագանրոգի քաղխորհրդի որոշմամբ հուշարձանը ուղարկվեց [[Դոնի Ռոստով]], որտեղ ձուլվեց «խորհրդային արդյունաբերության կարիքների համար»։ |
||
Ալեքսանդր I-ի հանված հուշարձանի վայրում ստեղծվեց [[Քաղաքացիական պատերազմ]]ի մասնակից Տրոֆիմ Դիշլովոյի գերեզմանը։ Ավելի ուշ գերեզմանը տեղափոխվեց Գորկու անվան զբոսայգի, ապա` հին գերեզմանատուն, որտեղ այն գտնվում է ներկայումս։ |
Ալեքսանդր I-ի հանված հուշարձանի վայրում ստեղծվեց [[Քաղաքացիական պատերազմ]]ի մասնակից Տրոֆիմ Դիշլովոյի գերեզմանը։ Ավելի ուշ գերեզմանը տեղափոխվեց Գորկու անվան զբոսայգի, ապա` հին գերեզմանատուն, որտեղ այն գտնվում է ներկայումս։ |
||
Տող 52. | Տող 52. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:Տագանրոգի հուշարձաններ]] |
[[Կատեգորիա:Տագանրոգի հուշարձաններ]] |
||
[[Կատեգորիա:Հուշարձաններ այբբենական կարգով]] |
[[Կատեգորիա:Հուշարձաններ այբբենական կարգով]] |
19:23, 22 Ապրիլի 2017-ի տարբերակ
Ալեքսանդր I-ի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր I-ի հուշարձանը, 2007 թվական | |
Տեսակ | արձան |
Քանդակագործ | Իվան Մարտոս |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Տագանրոգ |
Բնակավայր | Տագանրոգ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument of Alexander I of Russia (Taganrog) Վիքիպահեստում |
Ալեքսանդր I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру I), ռուս կայսր Ալեքսանդր I-ի հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տեղադրվել է 1831 թվականին[1]։ Հեղինակներն են քանդակագործ Իվան Մարտոսը և ճարտարապետ Ավրաամ Մելնիկովը։ Տագանրոգի պատմության մեջ առաջին և մինչև 2014 թվականի նոյեմբեր Ալեքսանդր I-ի միակ հուշարձանը Ռուսաստանում[1][2]։
Բնօրինակ արձանի նկարագրություն
Սպիտակ երակներով մոխրագույն գրանիտից բարձր զանգվածեղ պատվանդանին, որի մոտ կարելի էր բարձրանալ հինգ աստիճաններով, ողջ հասակով կանգնած էր կայսեր բրոնզե արձանը։ Գեներալական համազգեստով և ցած իջնող թիկնոցով Ալեքսանդր I-ը ոտքով հպարտորեն սեղմում էր գալարվող օձը[1]։ Այս այլաբանությունը խորհրդանշում էր նրա հաղթանակը Նապոլեոնի նկատմամբ։ Ձախ ձեռքում ցարը բռնում էր թրի դաստապանը, աջում Ռուսական կայսրության օրենքների ժողովածուն էր։ Նրա ոտքերի մոտի թևավոր հրեշտակները խորհրդանշում էին Ալեքսանդր I-ի «հրեշտակային» բնավորությունը։ Քանդակը ժամանակակիցներին զարմացնում էր պատկերային նմանությամբ։
Պատվանդանի դիմային մասում հակիրճ գրված էր.
Ալեքսանդր Առաջինին |
Մարտոսի հեղինակած Ալեքսանդր I-ի տագանրոգյան հուշարձանի մոդելը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, Պետական ռուսական թանգարանի ցուցադրությունում[3]։
Տագանրոգում հուշարձանի ստեղծման պատմություն
Տագանրոգում հուշարձանի ստեղծման միտքն առաջացել է Ալեքսանդր I-ի մահից անմիջապես հետո` 1825 թվականին[4]։ Տագանրոգցիների խնդրանքը բավարարվեց նոր կայսր Նիկոլայ I-ի կողմից։ Առավել ևս, որ հուշարձանի նախագիծը կազմելու համաձայնություն էր տվել մեծանուն քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Իվան Մարտոսը[4]։
Հուշարձանը տեղադրվեց Երուսաղեմի հրապարակի կենտրոնում, հունական Երուսաղեմյան Ալեքսանդր Նևսկու վանքի դիմաց։
1920-ական թվականների վերջում Ալեքսանդր I-ի հուշարձանն ապամոնտաժվեց և տեղափոխվեց Ալեքսանդր I-ի պալատի բակ[5]։ 1932 թվականին Տագանրոգի քաղխորհրդի որոշմամբ հուշարձանը ուղարկվեց Դոնի Ռոստով, որտեղ ձուլվեց «խորհրդային արդյունաբերության կարիքների համար»։
Ալեքսանդր I-ի հանված հուշարձանի վայրում ստեղծվեց Քաղաքացիական պատերազմի մասնակից Տրոֆիմ Դիշլովոյի գերեզմանը։ Ավելի ուշ գերեզմանը տեղափոխվեց Գորկու անվան զբոսայգի, ապա` հին գերեզմանատուն, որտեղ այն գտնվում է ներկայումս։
Հուշարձանի վերականգնում
1998 թվականին, Տագանրոգի 300-ամյակի առթիվ, հուշարձանը որոշվեց վերականգնել։ Նախագիծը ֆինանսավորեց առևտրային կառույց` «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի տագանրոգյան մասնաճյուղը` ի դեմս նրա կառավարիչ Գ. Պավլենկոյի։ Հուշարձանի պատճենը որոշ փոփոխություններով պատրաստվեց ըստ Սանկտ Պետերբուրգում պահպանված նկարների[6]։ Վերականգնված հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1998 թվականի սեպտեմբերի 11-ին։ Կազմակերպվել էր մեծ հանրահավաք` տեղական կազակների և քաղաքային վարչակազմի ներկայությամբ։ Ժամանակակից հուշարձանը հրապարակի կենտրոնից շեղված է դեպի բնակելի շենքը։ Մի քանի տարի անց վերականգնվեցին թումբերի շղթաները, ինչը հուշարձանին տվեց բավանաչափ մոնումենտալություն։
Պատվանդանի նոր քանդակագործական լուծման մեջ անհետացել է օձը, քանի որ նախագծի կազմակերպիչները համարել են, որ Նապոլեոնի ներխուժումը մեզնից շատ հեռու իրադարձություն է` նրա մասին հուշը գեղարվեստական կերպարի մեջ սահունորեն տեղավորվելու համար[6]։ Քանդակային կոմպոզիցիայից անհետացել են նաև հրեշտակները[6]։
Պատկերասրահ
-
Հուշարձանը 1907 թվականի փոստային քարտի վրա
-
Հուշարձանը XIX դարի վերջի փոստային քարտի վրա
-
Դիմում «Ռոսիյսկի կրեդիտ» բանկի վարչության նախագահին
-
Ուղեկցող նամակ հուշարձանի տեղափոխման ժամանակ
Հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 31-34.
- ↑ Собств. корр. Памятник Александру I появился у стен Кремля в Москве // tvzvezda.ru. — 2014. — 20 ноября.
- ↑ Русский музей
- ↑ 4,0 4,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 60-64.
- ↑ Орлов Г. Н., Найговзин Л.И., Цымбал А.А. Памятники архитектуры, истории и культуры Таганрога на старых открытках и фотографиях. — Таганрог: Лукоморье, 2004. — С. 64.
- ↑ 6,0 6,1 6,2 Люци М. Памятник Александру I // Таганрог.Su. — 2009. — 30 июля.