«Ուֆֆիցի»–ի խմբագրումների տարբերություն
Տող 33. | Տող 33. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://www.uffizi |
* [http://www.uffizi.it/ Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում] {{ref-en}} {{ref-it}} |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
18:29, 30 Մայիսի 2016-ի տարբերակ
Ուֆֆիցի պատկերասրահ (իտալ.՝ Galleria degli Uffizi, Uffizi - գրասենյակ), պետական պատկերասրահ է Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585)։
Պատմությունը
Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1959 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1960 թվականին։ 1974 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1975 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը[1][2]։
Հավաքածուն
Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք XVIII դարի վերջին և XIX դարում փոխադրվել են այլ թանգարաններ։ Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն (հատկապես մեծ տեղ են գրավում Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչական դպրոցների գործերը)։ Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ։
Հիանալի նմուշներ են ներկայացված անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդերլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստներից։
Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն։
Պատկերասրահ
-
Սանդրո Բոտիչելլի, Հատված «Վեներայի ծնունդը» գործից
-
Ռեմբրանտ վան Ռեյն, Ինքնանկար
-
Ռաֆայել Սանտի, Ինքնանկար
-
Հովհաննես Այվազովսկի, Ինքնանկար 1874
-
Ռաֆայել Սանտի, հռոմի Յուլիուս II պապը
Արտաքին հղումներ
- Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում (անգլ.) (իտալ.)