«Կենի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
||
Տող 70. | Տող 70. | ||
* [[The Plant List]]։ [http://www.theplantlist.org/browse/G/Taxaceae/Taxus/ ''Taxus''] |
* [[The Plant List]]։ [http://www.theplantlist.org/browse/G/Taxaceae/Taxus/ ''Taxus''] |
||
* [http://www.worldbotanical.com/TAXNA.HTM Richard W. Spjut. Overview of Study of Taxus]{{ref-en}} |
* [http://www.worldbotanical.com/TAXNA.HTM Richard W. Spjut. Overview of Study of Taxus]{{ref-en}} |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=366}} |
||
{{ՀԲ}} |
{{ՀԲ}} |
||
21:00, 9 Ապրիլի 2016-ի տարբերակ
Կենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Taxus | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Կարմրածառ, գեղձի, բզենի | ||||||||||||
|
Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի (լատին․՝ Taxus), կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Բարձրությունը՝ 10-20 (25) մ է։ Տերևները հերթադիր են՝ խիտ դասավորված երկու շարքով, մուգ կանաչ։ Կոները միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտղանման։ Սաղարթը խիտ է։ Ապրում է 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ։
Տեսակներ
Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 8), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
- Կենի սովորական կամհատապտղային (T. baccata)
- Taxus baccata L. — թունավոր կեն
- Taxus brevifolia Nutt.
- Taxus canadensis
- Taxus cuspidata Siebold & Zucc. — սրածայր կեն
- Taxus floridana Nutt. ex Chapm. — ֆլորիդ կեն
- Taxus fuana Nan Li & R.R.Mill
- Taxus globosa Schltdl.
- Taxus sumatrana (Miq.) de Laub.
- Taxus wallichiana Zucc.
Բնական հիբրիդներ
- Taxus ×hunnewelliana Rehder [= Taxus canadensis ]
- Taxus ×media Rehder [= Taxus baccata × Taxus cuspidata]
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Հայաստանում տարածված է սովորական կամ հատապտղային կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի, բզենի, նետածառ, զառնաբ։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Հազվադեպ՝ ստորին և միջին լեռնային գոտիներում (1000-1800 մ բարձրություններում), առաջացնում մաքուր ծառուտներ։ Ամենամեծը (25 սմ) գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում։
Նշանակություն
Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ Օգտագործվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Ասեղնատերևները, կոները և ընձյուղները պարունակում են տաքսին ալկալոիդ, տերևները՝ նաև եթերայուղեր։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Մեղրատու է։ Երրորդային դարաշրջանի մնացորդ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Գրականություն
- Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7
- Hageneder, Fred [et al.]։ Die Eibe in neuem Licht, eine Monographie der Gattung Taxus mit Fotos von Andy McGeeney, Saarbrücken, Verlag Neue Erde, 2007,320 S. ISBN 978-3-89060-077-2
- Hassler-Schwarz, Jürg։ Die Eibe (Taxus baccata L.)։ Eine Beschreibung unter besonderer Berücksichtigung des Kantons Graubünden. Ein Versuch zur Beschreibung der Baumart mit ihren physischen und mythischen Eigenarten..., Verlag։ Jürg Hassler-Schwarz, 1999, 40 S.
- Beiträge zur Eibe / Hrsg.։ Bayerische Landesanstalt für Wald und Forstwirtschaft, Freising։ Bayerische Landesanstalt für Wald und Forstwirtschaft, 1996։ 90 S., Reihe։ Berichte aus der Bayerischen Landesanstalt für Wald und Forstwirtschaft; Nr. 10
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 366)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |