«Ֆրուստրացիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Frustrated man at a desk.jpg|250px|մինի|աջից]] |
|||
'''Ֆրուստրացիա''' ({{lang-lat|frustra }} ապարդյուն, անհաջող; |
'''Ֆրուստրացիա''' ({{lang-lat|frustra }} ապարդյուն, անհաջող; frustratio՝ անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ [[Երևակայություն|երևակայության]] մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։ Ֆրուստրացիոն վիճակն արտահայտվում է ապրումների և [[վարք]]ի բնութագրական առանձնահատկություններով և պայմանավորված է օբյեկտիվորեն անհաղթահարելի կամ սուբյեկտիվորեն այդպես ընկալվող դժվարություններով, որոնք առաջանում են խնդրի լուծման կամ նպատակի ճանապարհին: Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի [[զգացմունք]]ներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, [[զայրույթ]]ը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ [[անձ]]ը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար։ |
||
== Բնութագիր == |
== Բնութագիր == |
||
Մարդը, պլանավորելով իր վարքը նպատակի ձեռքբերման ճանապարհին, միաժամանակ մոբիլիզացնում է նպատակի ապահովման բլոկը որոշակի գործողություններով: Այս դեպքում խոսում են նպատակաուղղված վարքի էներգետիկ ապահովման մասին: Սակայն եթե ճանապարհին հանկարծակի առաջանում է խաչընդոտ, հոգեկան իրադարձությունն ընդհատվում է: Առաջանում է [[ենթակեղև]]ային գոյացությունների, մասնավորապես [[ցանցաձև գոյացություն|ցանցաձև գոյացության]] ակտիվության մակարդակի բարձրացում: Ընդհատման տեղում իրականանում է [[հոգեկան էներգիա]]յի բարձրացում: Չիրացվող էներգիայի այդ ավելցուկն առաջացնումէ դիսկոմֆորտի և լարվածության զգացում, որը պետք է հանել: Ֆրուստրացիոն վիճակի առաջացման պայմաններին են դասվում՝ |
|||
* [[պահանջմունք]]ի՝ որպես ակտիվության աղբյուր, [[դրդապատճառ]]ի՝ որպես պահանջմունքի կոնկրետ դրսևորում, նպատակների և գործողությունների առկայություն, |
|||
* դիմադրության առկայություն (խոչընդոտ-ֆրուստրատոր): |
|||
Տարբերում են խոչընդոտների հետևյալ տեսակները՝ |
|||
# արտաքին պասիվ դիմադրություն, որի դեպքում առկա է տարրական ֆիզիկական խոչընդոտ նպատակի ձեռքբերման ճանապարհին: Բնորոշվում է պահանջմունքի օբյեկտի՝ [[տարածություն|տարածության]] և [[ժամանակ]]ի մեջ հեռու լինելով, |
|||
# արտաքին ակտիվ դիմադրություն, որի պարագայում առկա ՝ շրջապատի կողմից արգելքների և պատժի վտանգ, եթե սուբյեկտը իրականացնում կամ շարունակում է իրականացնել արգելված գործողությունները, |
|||
# պասիվ ներքին դիմադրություն, որը բնորոշվում է [[Թերարժեքության բարդույթ|թերարժեքության]] գիտակցված կամ չգիտակցված բարդույթներ, նպատակների իրականացման անընդունակությամբ, |
|||
# ակտիվ ներքին դիմադրություն, որի դեպքում մարդն ունենում է խղճի խայթ, կասկած այն բանում, արդյո՞ք իր կողմից ընտրված նպատակի ձեռքբերման միջոցները արդարացված են թե ոչ, նպատակները ինքնին բարոյական են թե ոչ: |
|||
Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր:Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի: Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, [[պահանջմունք]]ի բավարարման ճանապարհին:Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ:Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին: Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական: [[Հոգեկան վիճակ]]ը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից: [[Սաուլ Ռոզենցվեյգ]]ը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ. |
Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր:Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի: Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, [[պահանջմունք]]ի բավարարման ճանապարհին:Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ:Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին: Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական: [[Հոգեկան վիճակ]]ը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից: [[Սաուլ Ռոզենցվեյգ]]ը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ. |
||
* Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն. |
* Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն. |
||
#Արտաքին զրկում, որի դեպքում ֆրուստրատորը գտնվում է մարդուց դուրս (օր.՝ մարդը քաղցած է, իսկ սնունդ գտնել չի կարողանում): |
|||
#Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ [[զգացմունք]]ի): |
|||
* Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ): |
* Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ): |
||
* Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են [[կոնֆլիկտ]]ները: |
* Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են [[կոնֆլիկտ]]ները: |
||
Հոգեկան վիճակները այս դեպքերում տարբերվում են՝ կախված ֆրուստրատորի բովանդակությունից, ուժից, նշանակությունից: Կարող են լինել այնպիսի դեպքեր, երբ ֆրուստրատորը ֆրուստրացիա չառաջացնի: Գրականության մեջ այդպիսի իրավիճակները սահմանվում են որպես տոլերանտություն, խորն ապրումների և ռեակցիաների բացակայություն՝ չնայած ֆրուստրատորի առկայության: |
|||
== Վարքային դրսևորումներ == |
|||
Ֆրուստրացիոն վիճակում մարդը կարող է դրսևորել ամենատարբեր վարք՝ կախված տարիքային, անձնային առանձնահատկություններից, ֆրուստրատորի ուժից, նպատակների գրավչությունից: Վարքային գործողությունները կարող են բաժանվել երկու կատեգորիայի՝ վարք, որն ուղղված է մոտեցման, և վարք, որն ուղղված է խուսափման: Ոչ բոլոր մոտեցումներն ու խուսափումներն են պարտադիր գործողություններ պահանջում: Անհատը մոտենում է նպատակին այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեռք չի բերել, կամ հեռանում է անցանկալի օբյեկտից այնքան, մինչև վերջնական չխուսափի: Իրավիճակները, որտեղ անհատի առջև դրված է մոտիվներին միանշանակ դրական կամ բացասական արձագանքման խնդիր, հազվադեպ են հանդիպում: Հաճախ այդ մոտիվները որոշ չափով միմյանց հետ հակասության մեջ են մտնում: [[Կոնֆլիկտ]]ի էությունը կայանում է նրանում, որ մարդը միաժամանակ երկու տարբեր ուղղություններով գնալ չէր կարող: Մարդիկ, ըստ [[Կուրտ Լևին]]ի, կոնֆլիկտային իրավիճակները հետևում են երեք հիմնական սխեմաների՝ |
|||
* Մոտեցում-մոտեցում, որը բնութագրվում է որպես կոնֆլիկտ հավասար վալենտականություն ունեցող երկու նպատակների միջև, |
|||
* Մոտեցում-խուսափում, որի պարագայում մարդը բախվում է փաստի հետ, որն ունի միաժամանակ դրական և բացասական վալենտականություն (օր.՝ մարդը միաժամանակ ցանկանում է ինչ-որ բան, բայց վախենում է), |
|||
* Խուսափում-խուսափում, որը բնութագրում է երկու բացասական վալենտականությունների միջև կոնֆլիկտով (անհրաժեշտ է անել ինչ-որ տհաճ բան՝ պատժի վտանգի տակ): |
|||
=== Կառուցողական վարք === |
|||
Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է [[մոտիվացիա]]ն: Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց: Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը: Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները:Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը ՝ [[անհատ]]ի [[ուշադրություն]]ը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին: Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, [[հետաքրքրություն]]ները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը: Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան: Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը: Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝ |
|||
* Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը: Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ [[կոնֆլիկտ]]ի լուծմանը: Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ: |
|||
* Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում, |
|||
* Նպատակի փոփոխում. Այլընտրանքային նպատակի ընդունումը հնաևավոր է միայն զիջման ճանապարհով, և հնարավոր է, որ սկզբնական լարվածությունը մնա չլուծված, |
|||
* Իրավիճակի վերագնահատում. Այս պարագայում անհատը սկսում է հաշվի առնել նոր տարրեր, և խնդրի համատեքստի ընկալումը ընդլայնվում է: Իրավիճակի վերագնահատումը կարող է տեղի ունենալ ինչպես հանկարծակի՝ [[ինսայթ]]ի, այնպես էլ աստիճանական զարգացող գործընթացի արդյունքում: |
|||
Սրանք ֆրուստրացիայի և կոնֆլիկտի իրավիճակից դուրս գալու կոնստրուկտիվ եղանակներն են և եթե նրանք չեն հանգեցնում նպատակի ձեռբերմանը, լարվածությունը շարունակում է մեծանալ: |
|||
=== Կործանարար վարք === |
|||
[[Պատկեր:9 of 365 Frustration.jpg|250px|մինի|աջից]] |
|||
Երբ լարվածությունը հասնում է մի մակարդակի, որի ժամանակ ոչինչ չի նպաստում նպատակի ձեռքբերմանն ուղղված գործունեության, ան կրում է կործանարար բնույթ: Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ՝ |
|||
# Էներգիայի մոբիլիզացիոն աճը կարող է այնքան մեծ լինել, որ հանգեցնի ջանքերի «նուրբ» կոորդինացիայի խանգարմանը, |
|||
# Չափազանց լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ ոլորտում սահմանափակումների (անհատն այնքան է կենտրոնանում նպատակների ձեռքբերման վրա, որ չի նկատում այլընտրանքային ճանապարհներ) |
|||
# Լարվածության աճը հաճախ ուղեկցվում է հուզական գրգռմամբ, որը խոչընդոտում է [[Մտածողություն|մտածողության]] և ընտրության ռացիոնալ գործընթացները |
|||
Ոչ կոնստրուկտիվ վարքի հիմնական բնութագիրներն են են՝ |
|||
* Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը: |
|||
* Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա: Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ: Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»): |
|||
*[[Ագրեսիա]]յի ուղղում սեփական [[անձ]]ի կամ անշունչ առարկաների վրա: |
|||
=== Դիմադրություն === |
|||
Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա: Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն: Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության:Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն: Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր [[պաշտպանական մեխանիզմ]]ներ: Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է [[ռացիոնալիզացիա]]յի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում): Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը: Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը , այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն: Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և [[դիսթրես]]: |
|||
== Հղումներ == |
== Հղումներ == |
||
* [http://flogiston.ru/library/frustration Ֆրուստրացիայի մասին] |
* [http://flogiston.ru/library/frustration Ֆրուստրացիայի մասին] |
||
== Գրականություն == |
|||
* Левитов, Н. Д. (1967). Фрустрация как один из видов психических состояний. Вопросы психологии, 6, 118-129. |
|||
* Киршбаум, Э. И., & Еремеева, А. И. (2000). Состояние фрустрации//Психические состояния/Сост. и общая редакция ЛВ Куликова. СПб: Издательство «Питер, 388-393. |
|||
* Креч Д., Крачфилд Р., Ливсон Н. Фрустрация, конфликт, защита // Вопросы психологии. 1991. - № 6. - С. 69-82. |
|||
[[Կատեգորիա:Հոգեբանություն]] |
[[Կատեգորիա:Հոգեբանություն]] |
09:02, 1 Նոյեմբերի 2015-ի տարբերակ
Ֆրուստրացիա (լատին․՝ frustra ապարդյուն, անհաջող; frustratio՝ անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ երևակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։ Ֆրուստրացիոն վիճակն արտահայտվում է ապրումների և վարքի բնութագրական առանձնահատկություններով և պայմանավորված է օբյեկտիվորեն անհաղթահարելի կամ սուբյեկտիվորեն այդպես ընկալվող դժվարություններով, որոնք առաջանում են խնդրի լուծման կամ նպատակի ճանապարհին: Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի զգացմունքներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, զայրույթը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ անձը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար։
Բնութագիր
Մարդը, պլանավորելով իր վարքը նպատակի ձեռքբերման ճանապարհին, միաժամանակ մոբիլիզացնում է նպատակի ապահովման բլոկը որոշակի գործողություններով: Այս դեպքում խոսում են նպատակաուղղված վարքի էներգետիկ ապահովման մասին: Սակայն եթե ճանապարհին հանկարծակի առաջանում է խաչընդոտ, հոգեկան իրադարձությունն ընդհատվում է: Առաջանում է ենթակեղևային գոյացությունների, մասնավորապես ցանցաձև գոյացության ակտիվության մակարդակի բարձրացում: Ընդհատման տեղում իրականանում է հոգեկան էներգիայի բարձրացում: Չիրացվող էներգիայի այդ ավելցուկն առաջացնումէ դիսկոմֆորտի և լարվածության զգացում, որը պետք է հանել: Ֆրուստրացիոն վիճակի առաջացման պայմաններին են դասվում՝
- պահանջմունքի՝ որպես ակտիվության աղբյուր, դրդապատճառի՝ որպես պահանջմունքի կոնկրետ դրսևորում, նպատակների և գործողությունների առկայություն,
- դիմադրության առկայություն (խոչընդոտ-ֆրուստրատոր):
Տարբերում են խոչընդոտների հետևյալ տեսակները՝
- արտաքին պասիվ դիմադրություն, որի դեպքում առկա է տարրական ֆիզիկական խոչընդոտ նպատակի ձեռքբերման ճանապարհին: Բնորոշվում է պահանջմունքի օբյեկտի՝ տարածության և ժամանակի մեջ հեռու լինելով,
- արտաքին ակտիվ դիմադրություն, որի պարագայում առկա ՝ շրջապատի կողմից արգելքների և պատժի վտանգ, եթե սուբյեկտը իրականացնում կամ շարունակում է իրականացնել արգելված գործողությունները,
- պասիվ ներքին դիմադրություն, որը բնորոշվում է թերարժեքության գիտակցված կամ չգիտակցված բարդույթներ, նպատակների իրականացման անընդունակությամբ,
- ակտիվ ներքին դիմադրություն, որի դեպքում մարդն ունենում է խղճի խայթ, կասկած այն բանում, արդյո՞ք իր կողմից ընտրված նպատակի ձեռքբերման միջոցները արդարացված են թե ոչ, նպատակները ինքնին բարոյական են թե ոչ:
Կան դժվարություններ, որոնք միանգամայն հաղթահարելի են, սակայն դրանց հաղթահարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր:Ֆրուստրացիայի կոնցեպցիան այդպիսի դժվարություններին չի վերաբերում, իսկ եթե վերաբերում է, ապա միայն այն դեպքերում, երբ հաղթահարելի դժվարությունները սուբյեկտիվորեն ընկալվում են որպես անհաղթահարելի: Ֆրուստրացիան ենթադրում է այնպիսի դժվարություններ, պատնեշներ կամ խոչընդոտներ, որոնք գտնվում են նպատակների ձեռքբերման, խնդրի լուծման, պահանջմունքի բավարարման ճանապարհին:Ֆրուստրացիան կենդանիների և մարդկանց մոտ ունի տարբեր նշանակություն և պատճառներ:Կենդանիների մոտ ֆրուստրացիան պայմանավորված է դժվարություններով, որոնք առաջանում են կենսաբանական պահանջմունքների բավարարման ճանապարհին: Երկու սահմանումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կենդանիները կենսաբանական էակներ են, իսկ մարդիկ՝ հասարակական: Հոգեկան վիճակը, որն առաջանում է ֆրուստրատորով պայմանավորված, կախված է ֆրուստրատորի տիպից: Սաուլ Ռոզենցվեյգը առանձնացրել է ֆրուստրացիոն իրավիճակների երեք տեսակ.
- Զրկում, որը ենթադրում է նպատակի ձեռքբերման կամ պահանջմունքի բավարարման համար անհրաժեշտ միջոցների բացակայություն.
- Արտաքին զրկում, որի դեպքում ֆրուստրատորը գտնվում է մարդուց դուրս (օր.՝ մարդը քաղցած է, իսկ սնունդ գտնել չի կարողանում):
- Ներքին զրկում, որի պարագայում ֆրուստրատորը գտնվում է հենց մարդու ներսում (օր.՝ տղամարդը զգացմունքներ ունի մի կնոջ հանդեպ, սակայն գիտակցում է, որ բավականաչափ գրավիչ չէ, որ արժանանա փոխադարձ զգացմունքի):
- Իրավիճակների երկրորդ տեսակին են դասվում կորուստները (օր.՝ հարազատի մահ):
- Իրավիճակների երրորդ տիպի մեջ մտնում են կոնֆլիկտները:
Վարքային դրսևորումներ
Ֆրուստրացիոն վիճակում մարդը կարող է դրսևորել ամենատարբեր վարք՝ կախված տարիքային, անձնային առանձնահատկություններից, ֆրուստրատորի ուժից, նպատակների գրավչությունից: Վարքային գործողությունները կարող են բաժանվել երկու կատեգորիայի՝ վարք, որն ուղղված է մոտեցման, և վարք, որն ուղղված է խուսափման: Ոչ բոլոր մոտեցումներն ու խուսափումներն են պարտադիր գործողություններ պահանջում: Անհատը մոտենում է նպատակին այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեռք չի բերել, կամ հեռանում է անցանկալի օբյեկտից այնքան, մինչև վերջնական չխուսափի: Իրավիճակները, որտեղ անհատի առջև դրված է մոտիվներին միանշանակ դրական կամ բացասական արձագանքման խնդիր, հազվադեպ են հանդիպում: Հաճախ այդ մոտիվները որոշ չափով միմյանց հետ հակասության մեջ են մտնում: Կոնֆլիկտի էությունը կայանում է նրանում, որ մարդը միաժամանակ երկու տարբեր ուղղություններով գնալ չէր կարող: Մարդիկ, ըստ Կուրտ Լևինի, կոնֆլիկտային իրավիճակները հետևում են երեք հիմնական սխեմաների՝
- Մոտեցում-մոտեցում, որը բնութագրվում է որպես կոնֆլիկտ հավասար վալենտականություն ունեցող երկու նպատակների միջև,
- Մոտեցում-խուսափում, որի պարագայում մարդը բախվում է փաստի հետ, որն ունի միաժամանակ դրական և բացասական վալենտականություն (օր.՝ մարդը միաժամանակ ցանկանում է ինչ-որ բան, բայց վախենում է),
- Խուսափում-խուսափում, որը բնութագրում է երկու բացասական վալենտականությունների միջև կոնֆլիկտով (անհրաժեշտ է անել ինչ-որ տհաճ բան՝ պատժի վտանգի տակ):
Կառուցողական վարք
Այս խմբի մեջ մտնում են այն վարքային ռեակցիաները, որոնք մնում են նորմայի սահմաններում և ընդհանուր առմամբ ապահովում են կոնստրուկտիվ վարք, որի դեպքում խոչընդոտն ուժեղացնում է մոտիվացիան: Մարդը չի հրաժարվում իր նպատակներից, նա ավելի մեծ համառությամբ է ձգտում նրանց: Խոչընդոտը ինտենսիվացնում է մարդու գործողությունները, բարձրացնում ակտիվության մակարդակը: Խոչընդոտը ստիպում է վերանայել իրավիճակը, արդեն իսկ ձեռք բերածը համեմատել կորուստների հետ, համեմատել օգտագործվող միջոցները և նպատակները, փոխել միջոցները՝ պահպանելով նպատակները:Ֆրուստրացիայի կամ կոնֆլիկտի առաջացրած լարվածությունը կարող է նպաստել նպատակի ձեռքբերմանը ՝ անհատի ուշադրությունը կենտրոնացնելով կոնկրետ մոտիվի վրա, որը գործում է տվյալ պահին: Այդ դրդապատճառը դառնում է առավել արտահայտված, իսկ մյուս մրցակցող պահանջմունքները, ցանկությունները, հետաքրքրությունները հարաբերականորեն կորցնում են իրենց ուժը: Ոչ էական և շեղող ասպեկտները մղվում են հետին պլան: Արդյունքում ուժեղանում է դեռ ձեռք չբերած նպատակի գրավչությունը: Սա նշանակում է, որ կոնստրուկտիվ վարքը բնութագրվում է՝
- Ջանքերի ինտենսիֆիկացիայով. մինչև որոշակի սահման գործում է հետևյալ սկզբունքը. որքան ավելի մեծ է խոչընդոտը, այնքան ավելի մեծ է նրանց հաղթահարման համար անհրաժեշտ մոբիլիզացիայի ուժը: Ջանքերի այսպիսի ինտենսիֆիկացիան հաճախ հանգեցնում է խոչընդոտի հաղթահարմանը կամ կոնֆլիկտի լուծմանը: Սակայն խոչընդոտի չափից ավելի մեծ լինելու դեպքում կարող է իրականանալ այլ տիպի հարմարողական գործողություններ:
- Նպատակի ձեռքբերման միջոցների փոխարինում,
- Նպատակի փոփոխում. Այլընտրանքային նպատակի ընդունումը հնաևավոր է միայն զիջման ճանապարհով, և հնարավոր է, որ սկզբնական լարվածությունը մնա չլուծված,
- Իրավիճակի վերագնահատում. Այս պարագայում անհատը սկսում է հաշվի առնել նոր տարրեր, և խնդրի համատեքստի ընկալումը ընդլայնվում է: Իրավիճակի վերագնահատումը կարող է տեղի ունենալ ինչպես հանկարծակի՝ ինսայթի, այնպես էլ աստիճանական զարգացող գործընթացի արդյունքում:
Սրանք ֆրուստրացիայի և կոնֆլիկտի իրավիճակից դուրս գալու կոնստրուկտիվ եղանակներն են և եթե նրանք չեն հանգեցնում նպատակի ձեռբերմանը, լարվածությունը շարունակում է մեծանալ:
Կործանարար վարք
Երբ լարվածությունը հասնում է մի մակարդակի, որի ժամանակ ոչինչ չի նպաստում նպատակի ձեռքբերմանն ուղղված գործունեության, ան կրում է կործանարար բնույթ: Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ՝
- Էներգիայի մոբիլիզացիոն աճը կարող է այնքան մեծ լինել, որ հանգեցնի ջանքերի «նուրբ» կոորդինացիայի խանգարմանը,
- Չափազանց լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ ոլորտում սահմանափակումների (անհատն այնքան է կենտրոնանում նպատակների ձեռքբերման վրա, որ չի նկատում այլընտրանքային ճանապարհներ)
- Լարվածության աճը հաճախ ուղեկցվում է հուզական գրգռմամբ, որը խոչընդոտում է մտածողության և ընտրության ռացիոնալ գործընթացները
Ոչ կոնստրուկտիվ վարքի հիմնական բնութագիրներն են են՝
- Ագրեսիայի դրսևորում այն մարդու կամ օբյեկտի նկատմամբ, ով հանդիսանում է ֆրուստրատորը:
- Ոչ միշտ է ագրեսիան ուղղվում ենթադրյալ «մեղավորի» վրա: Մարդու բնույթից և կոնկրետ հանգամանքներից կախված ագրեսիան երբեմն չի կարող դրսևորվել ուղիղ և բացահայտ ձևով ֆրուստրատորի նկատմամբ: Տեղի է ունենում ագրեսիայի ուղղում մեկ այլ մարդու կամ օբյեկտի վրա («քավության նոխազ»):
- Ագրեսիայի ուղղում սեփական անձի կամ անշունչ առարկաների վրա:
Դիմադրություն
Գոյություն ունի լարվածության որոշակի շեմային մեծություն, որի գերազանցումը ունենում է որակապես այլ ներգործություն վարքի վրա: Այդ մեծությունը կարելի է անվանել ֆրուստրացիայի հանդեպ տոլերանտություն: Ֆրուստրացիայի նկատմամբ տոլերանտությունը բնութագրվում է խորն ապրումների և ռեակցիաների բացակայությամբ՝ չնայած ֆրուստրատորի առկայության:Ֆրուստրացիոն իրավիճակներում հաճախ առաջանում է ֆրուստրատորի անորոշ ուժին դիմակայելու անհրաժեշտություն: Այդ նպատակով անձը կարող է օգտագործել տարբեր պաշտպանական մեխանիզմներ: Օրինակ այն դեպքերում, երբ մարդը նպատակի ձեռքբերման հնարավորություն չունի, հնարավոր է ռացիոնալիզացիայի մեխանիզմի կիրառում (նպատակի մեջ այնպիսի թերությունների հայտնաբերում, որոնք նախկինում արհամարհվում կամ բավարար ուշադրության չէին արժանանում): Ֆրուստրացիայի և կոնֆլիկտի հետևանք է հանդիսանում ֆրսուստրացնող իրավիճակներից փախուստը: Չնայած սա կարող է որոշ չափով թեթևացնել լարվածությունը , այն հանդիսանում է բացասական ակտ, քանի որ այն չի ապահովում նպատակի ձեռքբերման հնարավորություն: Խնդրի լուծումը այս մեխանիզմի օգնությամբ հանդիսանում է ժամանակավոր, քանի որ ֆրուստրացիայի ելակետային պատճառը պահպանվելով շարունակում է առաջացնել լարվածություն և դիսթրես:
Հղումներ
Գրականություն
- Левитов, Н. Д. (1967). Фрустрация как один из видов психических состояний. Вопросы психологии, 6, 118-129.
- Киршбаум, Э. И., & Еремеева, А. И. (2000). Состояние фрустрации//Психические состояния/Сост. и общая редакция ЛВ Куликова. СПб: Издательство «Питер, 388-393.
- Креч Д., Крачфилд Р., Ливсон Н. Фрустрация, конфликт, защита // Вопросы психологии. 1991. - № 6. - С. 69-82.