Թերարժեքության բարդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թերարժեքության բարդույթ, հոգեբանական և հուզական ապրումների հավաք, որն արտահայտվում է սեփական անձի խոցելիության և շրջապատի գերակայության զգացմամբ։ Թերարժեքության բարդույթը առաջանում է տարբեր պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոգեկան վնասվածքները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն:

Ալֆրեդ Ադլերը առաջինն է նկարագրել թերարժեքության բարդույթը

Թերարժեքության բարդույթը էականորեն ազդում է ինքնազգացողության և մարդու վարքագծի վրա:

Առաջինը ով ուսումնասիրել և նկարագրել է թերարժեքության բարդույթը ավստրիացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն էր:

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերարժեքության բարդույթ տերմինը հոգեբանության մեջ ներմուծել է գերմանացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերը։ Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և բարդույթ հասկացությունները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։ Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է դեպրեսիա, որի ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների ենթագիտակցական պատճառ:

Հաճախ սեփական թերարժեքության փոխատուցման փորձերին բնորոշ է զոհի դեր ստանձնելը: Երիտասարդ տղամարդկանց մոտ սեփական թերարժեքության բարդույթի քողարկման միջոց է հանդիսանում բարձր ագրեսիվությունը և ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև կարգավիճակի ցուցադրումը՝ սպորտային մեքենաներ, բնորոշ հագուստ և այլն:

Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին[1]:

Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների:

Թերարժեքության բարդույթի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Ադլերը կարծում էր, որ երեխաների մոտ թերարժեքության բարդույթը զարգանում է մի քանի պատճառներով:

  • Ֆիզիկական թերություններ (օրինակ որոշ օրգանական թերություններ, ցածր հասակ, անհամաչափություն):
  • Ավելորդ ծնողական խնամակալություն, որը թույլ չի տալիս ինքնուրույն լուծել խնդիրները:
  • Ծնողական ուշադրության բացակայությունը նվազեցնում է իր ունակությունների նկատմամբ վստահությունը:

Հաճախ ֆիզիկական թերություները փորձում են կոմպենսացնել մարզումների միջոցով: Օրինակ Դեմոսթենեսը, ով մանուկ հասակից կակազում էր, դարձել է նշանավոր հռետոր: Ադլերը ենթադրեց, որ նշանավոր մարդիկ հաջողության են հասել, գործունեության ընթացքում հաղթահարելով սեփական թերարժեքության բարդույթները: Եթե չի հաջողվում հաղթահարել թերարժեքության բարդույթը, դա կարող է հասուն տարիքում հանգեցնել նևրոզի: Երբեմն թերարժեքության բարդույթը արտահայտվում է գերարժեքության բարդույթի համալիրում՝ պարծենկոտության և մեծամտության ձևով: Թերարժեքության զգացումը և դրանից բխող դեպրեսիան հաճախ արմատներով ձգվում են դեպի վաղ մանկություն: Գիտականորեն ապացուցված է, որ երեխայի նկատմամբ անբավարար ուշադրությունը և մշտական քննադատությունը կարող են խաթարել սեփական արժանապատվության զգացումի լիարժեք զարգացումը դեռահասների մոտ: Ըստ Զիգմունդ Ֆրոյդի թերարժեքության բարդույթը առաջանում է «Ես»—ի վերաբերմունքից «Գեր-Ես»-ի հանդեպ, որը դրսևորվում է որպես մեղք և դրանց միջև լարվածության արտահայտվածություն[2]։ Մարդը ծնվում է թույլ և անպաշտպան, ունենում է օրգանների թերություն, արտաքին աշխարհը միշտ սպառնում է նրան և այս ամենը խոսում է այն մասին, որ մարդ ծնված օրից ունենում է թերարժեքության բարդույթ[3]։ Ընդ որում պետք է նշել, որ Զիգմունդ Ֆրոյդը իր «Հոգեվերլուծության ներածության դասախոսություններ»-ում գրում է.

Aquote1.png Գիտեմ, որ դուք շատ եք լսել թերարժեքության բարդույթի մասին, որը նկարագրում է հենց նևրոտիկներին: Այն մասնավորապես արտահայտվում է այսպես կոչված գեղարվեստական գրականության մեջ: Գրողը, ով օգտագործում է «Թերարժեքության բարդույթ» բառակապակցությունը կարծում է, որ բավարարում է հոգեվերլուծության պահանջները և բարձրացնում իր ստեղծագործությունը ավելի բարձր հոգեբանական մակարդակի: Իրականում «Թերարժեքության բարդույթ» բառակապակցությունը հոգեվերլուծության մեջ գրեթե չի օգտագործվում: Այն մեզ համար տարրական բան չէ հանդիսանում: Կապել այն օրգանների հնարավոր թերզարգացվածության ինքնաընկալման հետ, ինչպես դա սիրում են անել այսպես կոչված անհատական հոգեբանության ներկայացուցիչները, մեզ համար անհեռատես մոլորություն է: Թերարժեքության զգացումը ունի խորապես էրոտիկ արմատներ: Երեխան իրեն անլիարժեք է զգում, երբ նկատում է, որ ինքը սիրված չէ, նմանապես չափահասը: Միակ օրգանը, որը կարելի է դիտել որպես թերարժեք, դա թերաճ պորտաքարն է և աղջկա ծլիկը: Բայց մեծամասամբ թերարժեքության զգացումը առաջանում է Ես-ի և իր Գերես-ի հարաբերությունները, ինչպես նաև մեղքի զգացումը, որոնք առաջանում են նրանց միջև: Թերարժեքության զգացումը և մեղքի զգացումը ընդհանրապես դժվար է տարբերակել: Հնարավոր է որ, ճիշտ կլիներ տեսնել էրոտիկ լրացումներ բարոյական թերարժեքության զգացմանը: Այդ հարցի հասկացությունների տարանջատմանը հոգեվերլուծության մեջ քիչ ուշադրություն ենք հատկացրել[4] Aquote2.png
Aquote1.png Հենց այդ պատճառով էլ թերարժեքության բարդույթը հայտնի է դարձել, ես ինձ թույլ եմ տալիս այստեղ փոքր ինչ նահանջել: Մեր ժամանակների պատմական գործիչներից մեկը, գենետիկ վնասվածքի հետևանքով ուներ ձեռքի թերարժեքություն: Մեր օրերի շատ հայտնի գրող, ով հաճույքով գրում է հրաշալի մարդկանց կենսագրություններ, զբաղվում է իմ կողմից հիշատակված անձի կյանքով: Բայց չէ՞ որ դժվար է ճնշել հոգեբանության մեջ խորանալու կարիքը, երբ կենսագրություն ես գրում: Այդ պատճառով մեր հեղինակը փորձել է իր հերոսի բնավորությունը կառուցել թերարժեքության բարդույթի վրա, որոնք առաջացել են այդ ֆիզիկական թերությունների պատճառով: Բայց այդ դեպքում նա բաց է թողել մի փոքր, բայց ոչ պակաս կարևոր փաստ: Սովորաբար մայրերը, որոնց ճակատագիրը հիվանդ, կամ անլիարժեք երեխա է տվել, փորձում են լրացնել այդ անարդարությունը անսահման սիրով: Մեր դեպքում հպարտ մայրը այլ կերպ է վարվում, նա հրաժարվում է սիրել երեխային՝ նրա թերության պատճառով: Երբ նա հզոր մարդ դարձավ, իր բոլոր արարքներով ապացուցեց, որ այդպես էլ չի ներել իր մորը: Եթե դուք պատկերացնեք մայրական սիրո նշանակությունը մանկան հոգևոր կյանքում, դուք հավանաբար մտովի փոփոխություններ կմտցնեք կենասգրի թերարժեքության տեսության մեջ:

_ Զիգմունդ Ֆրոյդ: «Հոգեվերլուծության ներածության դասախոսություններ»:

Aquote2.png

Ամենայն հավանականությամբ Ֆրոյդը նկատի ուներ Վիլհելմ 2-ին, ով ի ծնե տառապում էր ֆիզիկական թերությամբ՝ ձախ ձեռքի վնասվածքով, որը աջ ձեռքից կարճ էր 15 սմ-ով: Հոգեբանական գործոնների հետ մեկտեղ թերարժեքության բարդույթի զարգացման մեջ պակաս կարևոր չէ արտաքին գործոնների դերը՝ ժողովրդագրական, սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, նույնիսկ սեռական: Հաճախ փոքրամասնությունների ներկայացուցիչները, խտրականության զոհ դառնալով տառապում են վերոհիշյալ կատեգորիաների մեկ կամ մի քանի թերարժեքության բարդույթով: Օրինակ, էթնիկական փոքրամասնությունների մեջ հաճախ կարելի է հանդիպել էթնիկական թերարժեքության բարդույթի: Աղքատ ընտանիքներում մեծացած մարդկանց շրջանում այլ մարդկանց ունևորության ֆոնի վրա կարող է ձևավորվել դասակարգային թերարժեքության բարդույթ և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Актер Роберт Паттинсон: «Мною движет страх провала и комплекс неполноценности»
  2. Фрейд З. Введение В Психоанализ. Лекции СПб., Алетейя СПб, 1999
  3. Карабанова О.А. Возрастная психология PDF. Карабанова О.А. Возрастная психология. М.: Айрис-пресс, 2005. – 238 с. – (Серия "Высшее образование")
  4. Разделение психической личности // Фрейд З. Введение в психоанализ: лекции

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрейд З. Введение В Психоанализ. Лекции СПб., Алетейя СПб, 1999