«Կանադական Արկտիկական կղզեխումբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 31. Տող 31.


== Գրականություն ==
== Գրականություն ==
* Hans Frebold: Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.
* Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.


{{ՎՊԵ|Satellite pictures of Canadian Arctic Archipelago}}
{{ՎՊԵ|Satellite pictures of Canadian Arctic Archipelago}}

11:19, 1 Հուլիսի 2014-ի տարբերակ

Կանադական Արկտիկական կղզեխումբ
Տեսակկղզեխումբ
Երկիր Կանադա[1]
Վարչատարածքային միավորՆունավութ
ՏեղադրությունՀյուսիսային սառուցյալ օվկիանոս
Մակերես550 000 քառակուսի մղոն
Ամենաբարձր կետըԲարբո
Քարտեզ
Քարտեզ
Կանադական արկտիկ արշիպելագի քարտեզը

Կանադական արկտիկ արշիպելագ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆր.՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկ արշիպելագ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) արշիպելագներից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։

Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիս-արևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավ-արևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։

Արշիպելագի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս արշիպելագին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկ արշիպելագի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։

Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում ՛ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ2)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղշերուն, սպիտակ արշը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։

Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձրունքները ծածկված են արկտիկ անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։

Կղզիների մեծամասնությունը անմարդաբնակ են, բնակավայրերը կամ Էսկիմոսների գյուղակներ են, կամ զինվորական բազաներ, կամ բևեռային կայաններ։ Ընդհանուր բնակչությունը ընդամենը մոտ 14 հազար մարդ է։

Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։

Գրականություն

  • Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. Deutsche Nationalbibliothek Record #4029461-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.