Կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արշիպելագից)
Եգեյան ծովի կղզիները

Կղզեխումբ (արշիպելագ) (հուն․՝ Αρχιπέλαγος), կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են իրար մոտ, և սովորաբար ունեն միևնույն ծագում (մայրցամաքային, հրաբխային, մարջանային) և նման երկրաբանական կառուցվածք. Որոշ կղզեխմբերում կղզիները կարող են ունենալ նաև տարբեր ծագում։

Կղզեխմբից կազմված ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է։ Այլ օրինակներ են Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Ամենաշատ կղզիներ ընդգրկող կղզեխումբը Ֆիննական կղզեխումբն է (տարբեր հաշվարկներով 20―ից 50 հազար)։

Եզրույթի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արշիպելագ» բառը ծագել է հունարեն a]rche՝ սկիզբ, գլխավորություն և pelages՝ ծով բառերից Αρχιπέλαγος, ի սկզբանե այս անվանումը օգտագործվում էր միայն Էգեյան ծովում գտնվող հունական կղզիների համար։

Խոշոր խղզեխմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Շետլանդյան կղզիներ — արկտիկ կղզիների խումբ
Կերգելեն կղզեխումբ — մեկ խոշոր կղզի և բազմաթիվ փոքր
Նոր Երկիր — երկու մեծ կղզի և մի քանի փոքրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110 CC BY-SA icon 80x15.png