«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: vep:Kavkazalaine tabanu vai Šurikan uded tegod |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fr:La Prisonnière du Caucase ou les Nouvelles Aventures de Chourik |
||
Տող 60. | Տող 60. | ||
[[bg:Кавказка пленница]] |
[[bg:Кавказка пленница]] |
||
[[en:Kidnapping, Caucasian Style]] |
[[en:Kidnapping, Caucasian Style]] |
||
[[fr:La Prisonnière du Caucase ou les Nouvelles Aventures de Chourik]] |
|||
[[it:Una vergine da rubare]] |
[[it:Una vergine da rubare]] |
||
[[ka:კავკასიელი ტყვე ქალი, ანუ შურიკის ახალი თავგადასავლები]] |
[[ka:კავკასიელი ტყვე ქალი, ანუ შურიკის ახალი თავგადასავლები]] |
17:48, 20 փետրվարի 2013-ի տարբերակ
Կովկասի գերուհին ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика | |
---|---|
Պատկեր:Kavkazskaya plennitsa.jpg Ֆիլմի անգլալեզու պոստերը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1967թ. |
Պրեմիերա | ապրիլի 1 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Պրոդյուսեր | Մոսֆիլմ |
Սցենարի հեղինակ | Յակով Կոստյուկովսկի Մորիս Սլոբոդսկոյ Լեոնիդ Գայդայ |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո Նատալյա Վառլեյ Յուրի Նիկուլին Եվգենի Մորգունով Գեորգի Վիցին Ֆրունզիկ Մկրտչյան Վլադիմիր Էտուշ |
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Կովկասյան լեռներ |
Նկարահանման վայր | Ղրիմ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
IMDb | ID 0060584 |
Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում |
«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (ռուս.` Кавказская пленница, или Новые приключения Шурика), հայտնի նաև որպես` «Կովկասի գերուհին», 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ:
Ֆիլմը թվով երկրորդն էր, որտեղ մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին (Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը:
Սյուժեն
Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ: Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին:
Դերերում
- Ալեքսանդր Դեմյանենկո - Շուրիկ
- Նատալյա Վառլեյ - Նինա
- Վլադիմիր Էտուշ - Ընկեր Սաախով
- Մհեր Մկրտչյան - Նինայի քեռի
- Ռուսլան Ախմետով - Էդիկ
- Յուրի Նիկուլին - Հիմար
- Գեորգի Վիցին - Ցանցառ
- Եվգենի Մորգունով - Չաղ
- Դոնարա Մկրտչյան - Նինայի քեռակինը