Սոֆյա Գալաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սոֆյա Գալաչյան
Ծնվել է1889
ԾննդավայրՇուլավեր, Մառնեուլի շրջան, Վրաստան
Ազգությունհայ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց
Մասնագիտությունբժիշկ և մանկագիր

Սոֆյա Մելիքի Գալաչյան (1889, Շուլավեր, Մառնեուլի շրջան, Վրաստան), հայ բժիշկ, մանկագիր, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր հասակում զրկվել է հորից: Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում, առաջին իգական գիմնազիայում և Պետերբուրգի գիմնազիայում: Բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնել է Ցյուրիխ և ընդունվել տեղի համալսարանը: Այնուհետև տեղափոխվել է Բեռն: Ուսումը կիսատ թողնելով՝ վերադառնում է Թբիլիսի: Մի քանի տարի ուսուցչություն է անում: Դառնում է մանկական պատկերազարդ «Հասկեր» ամսագրի աշխատակից, հետաքրքիր պատմվածքներ գրում մանուկների համար («Կապիկները», «Այգեպանի մոտ» և այլն):

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որոշ ժամանակ բուժքույր է եղել հոսպիտալում, հետո գնում է Էջմիածին՝ օգնելու եղեռնից փրկված հայ գաղթականներին: Այնուհետև մեկնել է Մոսկվա, ավարտել բժշկական ինստիտուտը և Վահան Տերյանի, որն այդ ժամանակ Ազգությունների ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարի տեղակալն էր, ստորագրությամբ գրությունը ձեռքին գալիս է Հյուսիսային Կովկաս՝ հայ գաղթականներին բժշկական օգնություն ցույց տալու համար: Վլադիկավկազում բուժարան է բացում, բայց ինքն էլ վարակվում է տիֆով և հազիվ մահից փրկվելով՝ վերադառնում Շուլավեր: Ապաքինվելուց հետո աշխատել է Վրաստանի առողջապահության նախարարությունում որպես համաճարակագետ, իսկ 1924 թվականին՝ վերադարձել Երևան: 1937 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 59-60: