Սոֆի Ռանդլ
Սոֆի Ռանդլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1988 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 2570706 |
Սոֆի Ռանդլ (անգլ.՝ Sophie Rundle, ապրիլի 21, 1988, Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է BBC Two հեռուստաալիքի «Սուր հովարներ» հեռուստասերիալում կատարած Էյդա Շելբիի դերով[1]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1988 թվականի ապրիլի 21-ին, Բորնմութ առողջարանային քաղաքում։ Նրա հայրը` Մայքլը, բիզնես խորհրդատու է, մայրը՝ Ֆիոնան, հաճախորդների սպասարկման մենեջեր, պապիկը եղել է գծային պրոդյուսեր։
Ռանդլը ընտանիքի միջնեկ երեխան է։ Նրա երկու եղբայրները իրենց կյանքը նույնպես կապել են ստեղծագործական մասնագիտությունների հետ. ավագ եղբայրը` Ջեյմսը, գրող է, իսկ կրտսեր եղբայրը` Հարրին, դերասան[1]։
11-ից մինչև 18 տարեկանը սովորել է Բորնմուտի օրիորդաց դպրոցում։ Այնուհետև Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում երեք տարի դերասանական վարպետություն է ուսումնասիրել, որն ավարտել է 2011 թվականին` բակալավրի աստիճանով[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ դերասանուհին հեռուստաէկրաններին է հայտնվել` նկարահանվելով 2007 թվականի «Փոքր քաղաքի մարդիկ» սարսափ ֆիլմում, սակայն նրա մասնագիտական կարիերայի իրական սկիզբը կարելի է համարել 2011 թվականին «Գարոուի օրենքը» հեռուստասերիալում խաղացած դրվագային դերը, որը նա ստացել է թատերական դպրոցն ավարտելուց հետո։
2012 թվականին նկարահանվել է «Տիտանիկ» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Մեծ հույսեր» ֆիլմում, որը Չարլզ Դիքենսի նույնանուն վեպի էկրանավորումն է։
2013 թվականին նկարահանվել է «Մերլին» և «Շեթլենդ» հեռուստասերիալներում[3], սակայն երիտասարդ դերասանուհու գլխավոր հաջողությունը դարձել է BBC հեռուստաալիքի «Սուր հովարներ» հեռուստասերիալը։ Ռանդլը կատարում է Էյդա Շելբիի՝ Շելբի գանգստերների քրոջ դերը, որը հիմնականում զբաղվում է ընտանեկան բիզնեսի օրինական մասով[4]։
2014 թվականին Սոֆին նկարահանվել է «Ուրախ հովիտ» հեռուստասերիալի երեք սերիաներում[4][5]։ 2015 թվականին նկարահանվել է «Տեսուչի այցելությունը» հեռուստաֆիլմում, «Աշխատանքի համար վտանգավոր» սիթքոմում և «Դիքենսիանա» հեռուստասերիալում։
2017 թվականին Sky1 հեռուստաալիքում թողարկվել է «Ջեյմսթաուն» հեռուստասերիալը, որտեղ Ռանդլը կատարում է Էլիս Քեթի դերը[6]։ 2018 թվականին նկարահանվել է «Թիկնապահ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Վիքի Բադի դերը[3]։
2019 թվականին գլխավոր դեր է կատարել «Ջենթլմեն Ջեք» հեռուստասերիալում[1]։
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Ռանդլը կատարել է Բանտիի դերը «Հորձանուտը» բեմադրությունում[7]։ 2014 թվականին Ազգային արքունական թատրոնում մասնակցել է Հովարդ Դևիսի «Երեք ձմեռներ» բեմադրությանը[8][9]։ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվար «Վայրի մեղր» բեմադրության մեջ կատարել է Սոֆյայի դերը[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ջեյմսթաուն» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ Ռենդլը ծանոթացել և սկսել է հանդիպել դերասան Մեթ Սթոքոուի հետ, ում հետ ավելի ուշ հիմնել են Bone Garden Films պրոդյուսերական կազմակերպությունը[1]։ 2019 թվականին հայտնի է դարձել, որ զույգը նշանվել է[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Փոքր քաղաքի մարդիկ | Small Town Folk | Հիզեր | |
2012 | Մեծ հույսեր | Great Expectations | Կլարա | |
2014 | Փոքր աստղեր | Little Stars | Աննա Բիվան | Վավերագրական ֆիլմ[12] |
Հրեշտակի դեմքը | The Face of an Angel | Հաննա | ||
2015 | Տեսուչի այցելությունը | An Inspector Calls | Եվա Սմիթ/Դեյզի Ռենտոն/Սառա | Հեռուստաֆիլմ |
TBA | Կեսգիշերային երկինքը | The Midnight Sky | Հետարտադրություն |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Գարոուի օրենքը | Garrow's Law | Միսս Քասոն | Սերիա՝ «3.4» |
2012 | Տիտանիկ | Titanic | Ռոբերտա Մայոնի | Կրկնվող դեր |
Մերլին | Merlin | Սեֆա | Սերիաներ՝ «Arthur's Bane - Part 1 & Part 2» | |
2013 | Շեթլենդ | Shetland | Սոֆի | Սերիաներ՝ «Red Bones – Part 1 & Part 2» |
2012–2014 | The Bletchley Circle | Լյուսի | Գլխավոր դեր | |
2012–2014 | Դրվագներ | Episodes | Լաբիա | Կրկնվող դեր |
2013 | Խոսել մահացածների հետ | Talking to the Dead | Ֆիոնա | Գլխավոր դեր |
2014 | Call The Midwife | Պամելա | Հրավիրված աստղ | |
Ուրախ հովիտ | Happy Valley | Քրիստեն | Կրկնվող դեր | |
2015 | Աշխատանքի համար վտանգավոր | Not Safe for Work | Ջեննի | Գլխավոր դեր |
2015–2016 | Դիքենսիան | Dickensian | Հոնորիա | Երկրորդ պլանի դեր |
2016 | Կարճատև հանդիպումներ | Brief Encounters | Ստեֆանի | Գլխավոր դեր |
2013–2019 | Սուր հովարներ | Peaky Blinders | Էյդա Շելբի | |
2017–2019 | Ջեյմսթաուն | Jamestown | Էլիս Քեթ | |
2018 | Թիկնապահ | Bodyguard | Վիքի | |
2019 | Ջենթլմեն Ջեք | Gentleman Jack | Էն Ուոքեր | |
2019 | Քաղաքային լեգենդներ | Urban Myths | Արքայադուստր Դիանա | Սերիա՝ «Princess Diana, Freddie And Kenny - One Normal Night» |
2019 | Էլիզաբեթը կորել է | Elizabeth is Missing | Սուսան | Հեռուստաֆիլմ |
2020 | The Nest | Էմիլի | Հայտարարված [13] |
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ
անվանում |
Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2016 | Աստղային փոշի | Stardust | Իվեյն | Գլխավոր կերպար |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ
անվանում |
Դեր | Ռեժիսոր | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2013 | Հորձանուտը | The Vortex | Բանտի | Սթիվեն Անվին | Ռոուզ թատրոն |
2014 | Երեք ձմեռներ | Three Winters | Լյուչիա | Հովարդ Դևիս | Ազգային արքունական թատրոն |
2016 | Վայրի մեղր | Wild Honey | Սոֆյա | Ջոնաթան Կենտ | «Hampstead» թատրոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Actress Sophie Rundle talks equality, friendships and embarrassing sex scenes»։ www.marieclaire.co.uk (անգլերեն)։ 2019-05-02։ Վերցված է 2019-06-22
- ↑ «Sophie Rundle»։ Royal Academy of Dramatic Art։ 2011։ Վերցված է 26 MAY 2019
- ↑ 3,0 3,1 Joanne Kavanagh (2019-06-10)։ «Who is Sophie Rundle? Vicky Budd actress in Bodyguard and Gentleman Jack»։ www.thesun.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ 4,0 4,1 Ryan Cahill (2017-05-05)։ «SOPHIE RUNDLE. In conversation with the small screen starlet.»։ www.wonderlandmagazine.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ «Happy Valley: 5 reasons why it's the best thing on the box»։ Wales Online։ մայիսի 21, 2014։ Վերցված է 2019-06-22
- ↑ Gemma Dunn (2018-01-31)։ «From Peaky Blinders to Jamestown - Sophie Rundle is a woman in a new world»։ www.irishexaminer.com (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ 60 Seconds with Sophie Rundle - The Vortex։ London: Rose Theatre, Kingston։ Վերցված է 2019-06-22
- ↑ «3 Winters review – Croatian family drama pierces the fog of history»։ The Guardian։ դեկտեմբերի 4, 2014։ Վերցված է դեկտեմբերի 6, 2014
- ↑ «3 Winters at the Lyttelton, SE1»։ The Times։ դեկտեմբերի 4, 2014։ Վերցված է դեկտեմբերի 6, 2014
- ↑ Paul Taylor (2016-12-12)։ «Wild Honey, Hampstead Theatre, London, review: Jonathan Kent directs with consummate tragicomic timing the final scene»։ www.independent.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ «Gentleman Jack star Sophie Rundle to tie the knot with actor Matt Stokoe»։ www.mirror.co.uk։ 25 MAY 2019։ Վերցված է 26 MAY 2019(չաշխատող հղում)
- ↑ «Little Stars»։ youtu.be։ հունիսի 4, 2014։ Վերցված է հուլիսի 7, 2019
- ↑ «BBC One Twitter Account»։ Twitter։ օգոստոսի 28, 2019։ Վերցված է օգոստոսի 28, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոֆի Ռանդլ Internet Movie Database կայքում
|
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ