Սուրմալու կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրմալու կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍուրմալուի գավառ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

«Սուրմալու» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992 թվականին Երևանում՝ առանձնանալով Դավիթ Բեկ կամավորական ջոկատից։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան։ 1989-1992 թվականներին առանձին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Երասխ), Վարդենիսի, Նոյեմբերյանի (Բաղանիս) և Արցախի Հանրապետության Հադրութի (Ծամձոր), Ասկերանի (Նախիջևանիկ, Փրջամալ, Խրամորթ), Քաշաթաղի, Ֆիզուլիի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ա. Խաչատրյանը, շտաբի պետը՝ Ա. Մարգարյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։