Սուրեն Ուզունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սուրեն Ուզունյան
Ծնվել է1883
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 23, 1927(1927-02-23)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԿրթությունԲեյրութի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԳե­լի­բո­լուի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց
Պաշտոնառող­ջա­պա­հա­կան քննիչ
բժշկա­պետ
ԱմուսինՄար­գա­րիտ Ավե­տի­սյա­ն

Սուրեն Ուզունյան (1883, Կ. Պոլիս - 23 փետրվարի, 1927, Բուխարեստ), հայ բժիշկ, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականին Կ. Պոլսում։ Մանկությունը ծնողների հետ անցկացրել է Կարին քաղաքում։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ սովորել է Պերպերյան վարժարանում։ Հետագայում կրկին տեղափոխվել է Կարին և սովորել Սանասարյան վարժարանում։ Այնուհետև ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո մեկնել է Փարիզ և «Օդել Դի­եո» հիվանդանոցում հետևել Դիյոլաֆուայի դասերին։

Վերադառնալով Կ. Պոլիս՝ թուրք-ռուսական սահմանագլխի առողջապահական քննիչ է նշանակվել։ 1911 թվականին հրաժարվելով պաշտոնից՝ հաստատվել է Կ. Պոլսի ասիական կողմի Սկյուտար թաղամասում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Ռազմաճակատում վիրավորվել է, բուժվել, ապա Գելիբոլուի զինվորական հիվանդանոցի բժշկապետ նշանակվել։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո վերահաստատվել է Սկյուտարում, ուր լայն ժողովրդականություն է վայելել։ Եղել է Տարագրելոց, Որբախնամի, Կարմիր խաչի և Հայ բժիշկներու միությունների անդամ։ Եղել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։

1920 թվականին ամուսնացել է հանրաճանաչ գրագիտուհի տիկին Անայիսի (Եվփիմե Ավետիսյան) դստեր՝ Մարգարիտ Ավետիսյանի հետ։ 1922 թվականի աշնանը ընտանիքով գաղթել է Ռումինիա և հաստատվել Բուխարեստ մայրաքաղաքում, ուր շարունակել է բժիշկ աշխատել և հանրային գործունեությամբ զբաղվել։ Բուլղարական դումայում ուշագրավ ատենախոսություն է կատարել։

Մահացել է 1927 թվականի փետրվարի 23-ին Բուխարեստում՝ 44 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1928, Փարիզ, 1929։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։