Սուրեն Շտիկյան
Սուրեն Շտիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1930 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1996 |
Մասնագիտություն | գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1954) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Կանչ |
Պարգևներ | ՀԽՍՀ պետական մրցանակ |
Սուրեն Շտիկյան Վիքիդարանում |
Սուրեն Արշավիրի Շտիկյան (օգոստոսի 14, 1930, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996), հայ գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար): Ղևոնդ Ալիշանի անվան հոբելյանական մրցանակի դափնեկիր (1970): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից: ԽՄԿԿ անդամ 1960 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Շտիկյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 14-ին, Երևանում, Վանից գաղթած Արշավիրի և շատախցի Իսկուհու ընտանիքում: 1946 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ[1], սակայն մեկ տարի անց ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1953 թվականին աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես թարգմանիչ: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը: 1954-1957 թվականներին որպես ոճաբան աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում, միաժամանակ սովորել է (հեռակա) ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1957 թվականից գիտաշխատող է նույն ինստիտուտում: 1961 թվականին «Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Հրատարակության է պատրաստել և ծանոթագրել Ցոլակ Խանզադյանի «Հոդվածների ժողովածու» գիրքը (Երևան, 1963) և Ղևոնդ Ալիշանի «Նամակներ»-ը (Երևան, 1969)[2]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղևոնդ Ալիշանի հայրենասիրական պոեզիան։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Մ. Ինճիկյան, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1959, 100 էջ:
- Ալիշանի հայրենասիրական քնարը։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Մ. Ինճիկյան, Երևան, Հայկական ՍՍՌ կուլտուրայի մինիստրության № 6 տպարան, 1960, էջ 22:
- Художественное наследие Гевонда Алишана (автореферат)։ Ս. Շտիկյան։ Երևան, Պետական համալսարանի հրատարակչություն, 1961, 18 էջ:
- Ցոլակ Խանզադյան‚ Հոդվածների ժողովածու։ Տեքստը պատրաստեց և ծանոթագրեց Ս. Շտիկյանը, խմբագիր՝ Հ. Ա. Համբարձումյան, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1963, 273 էջ։
- Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Ա. Ղ. Լուսենց‚ Երևան‚ Հայաստան հրատարակչություն‚ 1967‚ 217 էջ:
- Ղևոնդ Ալիշան. նամակներ։ Տեքստը‚ առաջաբանը և ծանոթագրությունները Ս. Շտիկյանի‚ խմբագիր՝ Ս. Ս. Տարոնցի‚ Երևան‚ 1969‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 275 էջ[3]:
- Հայ նոր գրականության ժամանակագրություն (1801-1850)։ Ս. Շտիկյան։ Խմբագիր՝ Հ. Մ. Դավթյան‚ Երևան‚ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1973‚ 352 էջ[4]:
- Ալիշանը ժամանակակիցների հուշերում։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Մ. Ս. Թերզյան‚ Երևան‚ 1974‚ 260 էջ[5]:
- Ղևոնդ Ալիշան. Երկեր‚ բնագիրը‚ առաջաբանն ու ծանոթագրությունները Ս. Շտիկյանի‚ Երևան‚ «Սովետական գրող»‚ 1981‚ 397 էջ:
- Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865)։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Հ. Մ. Դավթյան‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1983‚ 540 էջ:
- Վազգեն Առաջին‚ Հայրապետ Հայոց. Համառոտ տարեգրություն (1908-1955)։ Ս. Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1986‚ 320 էջ:
- Վազգեն Առաջին Կաթողիկոս Ամենայն Հայոց. Ժամանակագրություն։ Ս. Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1990‚ 113 էջ:
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը։ Սուրեն Շ. Վանեցի‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1995‚ 208 էջ:
- Հայ նոր գրականության ժամանակագրություն (1865-1875)։ Ս. Շտիկյան‚ խմբագիր՝ Լ. Գ. Մուրադյան‚ Երևան‚ Հայաստանի ԳԱ հրատարակչություն‚ 1991‚ 667 էջ[6]:
- Դատապարտվածի օրագիրը: Ս. Շտիկյան-Վանեցի‚ Երևան‚ ԵՊՀ հրատարակչություն‚ 2016‚ 52 էջ:
- Ղևոնդ Ալիշան. Նվագներ, կազմեց և առաջաբանը գրեց Արամ Ինճիկյան, բառարանը կազմեց՝ Սուրեն Շտիկյան, խմբագիր՝ Ս. Ս. Տարոնցի, Երևան, Հայպետհրատ, 1957, 108 էջ:
- Հովհան Վանանդեցի‚ Ժամանակագրություն, Հայ նոր գրականության պատմություն, հ.1, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1961, էջ 151, 529:
- Ժամանակագրություն, Հայ նոր գրականության պատմություն, հ. 2, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1962, էջ 493:
- Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 3‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1964‚ էջ 729:
- Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 4‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1972‚ էջ 747:
- Ժամանակագրություն‚ Հայ նոր գրականության պատմություն‚ հ. 5‚ Երևան‚ ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն‚ 1979‚ էջ 97:
- Վազգեն Ա Կաթողիկոս. Գալիքի տեսիլքով (Ուսումնասիրություններ‚ հոդվածներ‚ ուղեգրություններ (1933-1954) )‚ կազմեցին Ս. Շ. Վանեցին‚ Պ. Հակոբյանը‚ Պ. Շահբազյանը‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տպարան‚ 1988‚ 330 էջ:
- Վազգեն Ա Կաթողիկոս. Գալիքի տեսիլքով (ուսումնասիրություններ‚ հոդվածներ)‚ գիրք 2‚ կազմեց Ս. Շ. Վանեցի‚ խմբագիր՝ Պ. Շահբազյան‚ Էջմիածին‚ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարան‚ 1993, 163 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՍՈՒՐԵՆ ՇՏԻԿՅԱՆ - Կենսագրություն»։ kalantarian.org։ Վերցված է 2019-02-12
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 355-356
- ↑ Շտիկյան Սուրեն Արշավիրի (1969)։ Ղեվոնդ Ալիշյան: նամակներ (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն
- ↑ Շտիկյան Սուրեն (1973)։ Հայ նոր գրականության ժամանակագրություն, 1800-1850 (հայերեն)։ Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն
- ↑ Shtikian Suren Arshaviri (1974)։ Alishaně zhamanakakitsʻneri husherum (արաբերեն)։ Hayastan
- ↑ Շտիկյան Սուրեն Արշավիրի (1991)։ Հայ նոր գրականության ժամանակագրություն (1865-1875) (հայերեն)։ ՀԳԱ հրատ.։ ISBN 9785808002692