Սուրեն Մովսեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սուրեն Մովսեսյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 21, 1911[1] |
| Ծննդավայր | Շիրվանզադե, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 24, 1982[1] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1936)[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ (1938)[1] |
| Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1] (1969) |
| Մասնագիտություն | երկրաբան և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և ՀԿԿ[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Էլեոնորա Փիրուզյան |
Սուրեն Համբարձումի Մովսեսյան (սեպտեմբերի 21, 1911[1], Շիրվանզադե, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 24, 1982[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր (1969 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (1936 թվականին)։ 1936-1938 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի երկրաբանական գիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1938-1941 թվականներին եղել է նույն ինստիտուտի տնօրեն։ 1941-1945 թվականներին պատասխանատու աշխատանք է կատարել ՀԿԿ կենտկոմում։ 1945-1952 թվականներին եղել է շինանյութերի արդյունաբերության մինիստր, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, ժողտնտխորհի նախագահ, 1952-1973 թվականներին՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1973-1982 թվականներին աշխատել է որպես միներալային հումքի և երկրաբանահետախուզական աշխատանքների էկոնոմիկայի համամիութենական ինստիտուտի կովկասյան լաբորատորիայի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ-ի և Կովկասի մետաղային հանքավայրերի երկրաբանության և նրանց պաշարների տնտեսական գնահատման ուսումնասիրության հարցերին[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Ստալինյան մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 42)։ |
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երկրաբաններ
- Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 5-րդ գումարման պատգամավորներ
- Երկրաբաններ այբբենական կարգով
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ