Սուրեն Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Հովակիմյան
Ծնվել է1911
Մահացել է1991
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Սուրեն Գալուստի Հովակիմյան (1911 - 1991), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1961): Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ԽՄԿԿ անդամ (1939): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Հովակիմյանը ծնվել է 1911 թվականին Գորիսի շրջանի Ազատաշեն գյուղում։ 1930 թվականին Մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել Հալիձոր, Խնձորեսկ, Վերիշեն գյուղերի և Գորիս քաղաքի դպրոցներում։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետն ավարտելու հետ մեկտեղ ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում[1]։

1941 թվականին Սուրենը զորակոչվել է բանակ և որպես սակրավորների դասակի հրամանատար, ծովային հատուկ բրիգադի կազմում մեկնել գործող բանակ։ Մասնակցել է ճակատամարտերին և երկու անգամ վիրավորվել։ 1944 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից[1]։

Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և ուրիշ մեդալներով[1]։

Բանակից հիվանդության պատճառով զորացրվելուց հետո կատարել է մանկավարժական աշխատանք դպրոցներում, տեխնիկումներում և պոլիտեխնիկական ինստիտուտում։ Դասավանդել է «Նյութերի դիմադրություն» առարկան, 1957-1967 թվականներին եղել է ինստիտուտի պրոռեկտոր[1]։

Եղել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1961 թվականին Հովակիմյանին շնորհվել է վաստակավոր ինժեների կոչում։ ԽՄԿԿ շարքերն ընդունվել է 1939 թվականին[1][2]։

Սուրեն Հովակիմյանը մահացել է 1991 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանոցում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշան
  • «Մարտական ծառայության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳԱԼՈՒՍՏԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «The memorial of Hovakimyan Suren (Սուրեն Հովակիմյան Գալուստի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.