Սուրեն Գրիգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Գրիգոր
Ծննդյան անունՍուրիկ Միսակի Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 29, 1956(1956-08-29) (67 տարեկան)
ԾննդավայրՍյունիքի մարզ, Կապան, գյուղ Նոր Առաջաձոր (Հայաստան)
Գրական անունՍուրեն Գրիգոր
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, իրավաբան
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀայաստան
Կրթությունբարձրագույն իրավաբանական
Ստեղծագործական շրջան1990 թվականից մինչ այսօր
ԺանրերԲանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներ«Զորականչ», «Կրակամայր», «Խրամատի հաց»
ԱմուսինԳոհար Սարգսյան
ԶավակներՀասմիկ և David?

Սուրեն Գրիգոր (Սուրիկ Միսակի Գրիգորյան, օգոստոսի 29, 1956(1956-08-29), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, գրող, իրավաբան։

Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Գրիգորյանի գրական անվան կնքահայրը եղել է Ռուբեն Զարյանը 1974 թվականին[փա՞ստ]։ Սուրեն Գրիգորի բանաստեղծություններն առաջին անգամ Ռուբեն Զարյանի առաջաբանով և գրական անունով տպագրվել է Եգիպտոսի «Արև» թերթում, այնուհետև սփյուռքյան այլ թերթերում և պարբերականներում, որտեղ եղել է Ռուբեն Զարյանը[փա՞ստ]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գրիգորը ծնվել է 1956 թվականին Կապանի շրջանի Նոր Առաջաձոր գյուղում։ Մինչև 1968 թվականի երկրաշարժը սովորել է Քաջարանի «Եղիշե Չարենցի» անվան թիվ 2 դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կապան քաղաք և շարունակել է ուսանել Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 1973 թվականին։ Մինչև 1975 թվականը աշխատել է Կապանի կահույքի գործարանում։

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, իսկ ծառայությունն անցել է Հյուսիսային Կովկասում։

Զինվորական ծառայությունից անմիջապես հետո ընդունվել է Կուբանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և մեկ տարի ուսանելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, և վեցամյա կրթությունից հետո ստացել է իրավաբանի մասնագիտություն։

Մինչև 1987 թվականը աշխատել է Կապանի քաղաքային խորհրդում և Կապանի Ագրոպրոմում՝ որպես իրավախորհրդատու, համատեղ աշխատելով նաև որպես ռազմագիտության ուսուցիչ։

1987-1991 թվականներին եղել է Կապանի շրջանի հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման նախաձեռնող խմբի մասնակիցներից մեկը և հանդիսացել է զինագործության պատասխանատու։

  • 1992-1994 թվականներին եղել է քաղաքական պատասխանատվության օղակներում` որպես կազմակերպական գործիչ։
  • 1996-2000 թվականներին աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարությունում՝ որպես գլխավոր իրավաբան-արբիտր։
  • 1998-2000 թվականներին հանդիսացել է Հայաստանի ծովային տրանսպորտի ծրագրի իրագործման պատասխանատուն։
  • 2000 թվականին նշանակվել է Կենսաթոշակային հիմնադրամի իրավաբանական վարչության պետ և աշխատել մինչև 2001 թվականը։
  • 2002-2006 թվականները զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
  • 2007-ից հանդիսանում է ««ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և Հայաստան-Սփյուռք համայնքների համագործակցության հիմնադրամի» գլխավոր տնօրենը։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գրիգորը մի շարք կազմակերպությունների անդամ է.

  • Փաստաբանների պալատ
  • «Հայաստանի Զինագործների միություն»
  • «Կապան միություն»
  • «Որսորդական միություն»
  • «Շառլ Ազնավուր» միություն
  • «Գորիս-Սիսիան» արցախյան պատերազմի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի գեղարվեստական ղեկավար։
  • Երգիծաբանների համահայկական միություն (2017 թվականից նախագահ)
  • Հայաստանի Մշակույթի գործիչների միություն (2023 թվականից նախագահ[1])

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Գրիգորն իր գրական գործունեությունն սկսել է 1990 թվականից։ Հեղինակել է մի շարք գրքեր՝ բանաստեղծություններ և ժողովածուներ հայերեն և ռուսերեն լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ժողովածուներ, երգիծանք[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աներևույթ թռչուններ», 1991, 50 էջ, 1000 օրինակ,
  • «Տապանագիր», 1996, 60 էջ, 700 օրինակ[3]
  • «Զորականչ», 1998, 70 էջ, 700 օրինակ
  • «Надписи на ковчеге», Պերմ, 1999, 60 էջ, 2000 օրինակ,
  • «Կրակամայր», 2006, 159 էջ, 700 օրինակ
  • «Խրամատի հաց», 2009, 100 էջ, 700 օրինակ
  • «Ծիրանի ծով», 2008, 40 էջ, 700 օրինակ
  • «Զվարճալի պատառաքաղ» 2007, Կապան-Քաջարան, 160 էջ, 1000 օրինակ
  • «Զվարճալի ծաղկաքաղ» 2010,
  • «Զվարճալի ծաղկաքաղ - 2» 2010,
  • «Զվարճալի ծաղկաքաղ - 3» 2010։

Բանաստեղծություններ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անձրև»,
  • «Մեղքը»,
  • «Քավարան»,
  • «Օրենք»,
  • «Հիշողություն»,
  • «Մոռացություն»,
  • «Հասունություն»,
  • «Աշնանազարդ»,
  • «Արթնություն»,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փոփոխություններ Հայ դրամատուրգների և Մշակույթի գործիչների միություններում». avangard.am. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  2. Ժողովածուներ, երգիծանք
  3. Amazon. Tapanagir (Armenian Edition), author Suren Grigor
  4. Սուրեն Գրիգորի հեղինակային բանաստեղծություններ