Սուրբ Վարդան եկեղեցի (Ղազախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Վարդան եկեղեցի (Ղազախ)
ՏեղադրությունԱդրբեջանՂազախ, Ադրբեջան
Պատմական երկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցիՀայ առաքելականաություն
Պատմություն
Հիմնադիր(ներ)Մկրտիչ Ջաղեթյանց,
Ալեքսանդր Ջաղեթյանց
Ճարտարապետություն
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբՀունիսի 17, 1889 թվականի
Կառուցման ավարտ1901 թվական
##Սուրբ Վարդան եկեղեցի (Ղազախ) (Ադրբեջան)
Set01-church1.svg
41°05′25″ հս․ լ. 45°21′28″ ավ. ե.HGЯO

Սուրբ Վարդան եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Ղազախ քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականին քաղաքի կարգավիճակ ստացած Ղազախի հայ ազգաբնակչության մոտ առաջացել է հայկական եկեղեցի ունենալու գաղափարը։ Արդեն 1885 թվականին եկեղեցի կառուցելու նպատակով հանգանակություն էր սկսվել[1][2]։ Որոշ ժամանակ անց Գանձակ քաղաքի բնակիչ Մագի (Մկրտիչ) Ղազարյանցը դիմում է Թիֆլիսի թեմի առաջնորդին, որպեսզի իր ֆինանսական միջոցներով եկեղեցի կառուցելու թույլատվություն ստանա։ Հայտնի է, որ եկեղեցու շինարարության համար անհրաժեշտ էր 5000 ռուբլի[1][3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի հունիսի 17-ին օծվում է եկեղեցու հիմքը, որից հետո Մագի Ջաղեթյանցը սկսում է շինարարությունը[1][4][5]։

Հայտնի է, որ 1890 թվականի հուլիսի 22-ին Մագի Ջաղեթյանցը վախճանվում է, իսկ եկեղեցու կառուցման գործը շարունակում է նրա որդի Ալեքսանդրը[1][5]։

Եկեղեցու կառուցման աշխատանքներն ընթացել են առանց ընդհատման և ավարտվել 1901 թվականին[1][6][7][8]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի ապրիլի 8-ին բազմամարդ հանդիսավոր արարողությամբ Գանձակի փոխանորդ Անանիա եպիսկոպոսը տաս քահանայի հետ միասին օծեց նորակառույց եկեղեցին։ Նույն օրը 200 հյուրերի պատվին տրված ճաշկերույթի ժամանակ եկեղեցու շինարարությունը ֆինանսավորած Ալեքսանդր Ջաղեթյանցը արտասանում է հետևյալ ճառը[1][9][10]՝

Aquote1.png «Հանգուցեալ հայրս, հիմք դնելով Սուրբ Վարդանի անւան եկեղեցուն, չկարողացաւ կենդանութեան ժամանակ աւարտել շինութիւնը. վիճակւած էր նրան միայն 1,5 արշին բարձրացնել հիմքից ու աչքերը յաւիտեան փակել։ Հայրս կտակեց ինձ, որ աւարտեմ եկեղեցու շինութիւնը. ես ինքս, ինչ թագցնեմ, այդ ժամանակ սուղ միջոցների տէր էի. բայց յուսալով առ Աստուած, շարունակեցի գործը և, ինչպէս կըտեսնէք տպագրած հաշւից, 18.500 րուբլի ծախսելով իմ սեպհական միջոցներից, աւարտեցի այդ սրբազան շինութիւնը, որն ահա, ձեր առաջ նւիրում եմ հօրս և մորս յիշատակին, խնդրելով ձեզանից միայն մի անկյուն ոսկրներիս համար, իմ շինած եկեղեցու պատի տակ՝ ծնողացս դամբարանի մօտ»[1][9][10]։
- Ալեքսանդր Ջաղեթյանց (ապրիլի 8, 1901թ․)
Aquote2.png


Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցու շինարարության համար Ջաղեթյանցի պատվին կոնդակ է գրում[1][11][12]։ Մեկ այլ կոնդակով թույլատրում է նաև Ջաղեթյանցի ժառանգներին նույնպես թաղել Սուրբ Վարդան եկեղեցու գավթում[1][13]։ Ի դեպ, համաձայն կաթողիկոսի կոնդակի, 1916 թվականի օգոստոսի 26-ին ներկայիս Իջևան քաղաքում մահացած Ալեքսանդր Ջաղեթյանցի աճյունն ամփոփվել է Սուրբ Վարդան եկեղեցու գավթում՝ մուտքի մոտ։ Նրա հուղարկավորությանը մասնակցել են նաև թուրք աղալարներ (աղաներ) և հոգևորականներ, ովքեր հայտնեցին իրենց երախտիքը հանգուցյալին և ասացին, որ հանգուցյալը քաղաքի հայոց եկեղեցին կառուցելուց հետո եղել է նաև մզկիթի կառուցմանը նպաստողներից առաջին անձը[1][14]։

Քահանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Ղազախ քաղաքի հայերի համար քահանա է ձեռնադրվել Զաքարիա Ապրեսյանցը, ով հովվել է 1896 թվականի ապրիլի 2-ից մինչև 1918 թվականը ներառյալ։ Նա ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և չորս տարի զբաղվել ուսուցչությամբ[1][15][16][17]։

Հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումներ 1905-1906թթ․[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1906 թվականներին Ռուսական Կայսրության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած հայ-թուրքական ընդհարումների ժամանակ եկեղեցին թուրքերի ենթարկվել է թալանի[1]։

Հայ-թաթարական (ադրբեջանական) ընդհարումներ 1918-1920[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ՝ փետրվար ամսին, անվտանգության նկատառումներից ելնելով Ղազախ հայ ազգաբնակչությունը հեռացել էր քաղաքից և ապաստան գտել Իջևան քաղաքում։ Այդ ընթացքում, Սուրբ Վարդան եկեղեցին թուրքերի կողմից թալանվել է։ Թուրքերը նախապես կոտրել են եկեղեցու ապակիները, կատարել սրբապիղծ գործողություններ[1][18]։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004 թվական, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ISBN 5-8080-0566-3, (էլեկտրոնային տարբերակ)։
  2. «Նոր-Դար», 1885, N 58, էջ 1։
  3. «Նոր-Դար», 1887, N 46, էջ 3։
  4. «Մշակ», 1889, N 74, էջ 3։
  5. 5,0 5,1 «Արձագանք», 1890, N 23, էջ 8։
  6. «Արձագանք», 1890, N 40, էջ 4։
  7. «Մշակ», 1891, N 51, էջ 3։
  8. «Արձագանք», 1895, N 19, էջ 3։
  9. 9,0 9,1 «Մշակ», 1901, N 87, էջ 3։
  10. 10,0 10,1 «Տարազ», 1901, N 19, էջ 220։
  11. «Արարատ», 1901, էջ 264։
  12. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 18, գ. 421, թ. 4:
  13. «Արարատ», 1901, էջ 478։
  14. Խառատյան Հ., Մկրտիչ և Ալեքսանդր Ջաղեթյանցները՝ Ղազախի Սուրբ Վարդանանց եկեղեցու կառուցողներ, «Էջմիածին», 1994, Զ-Է, էջ 96։
  15. «Արձագանք», 1897, N 35, էջ 3։
  16. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1079, թ. 3:
  17. «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում. 1918-1920 թթ.» փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2003, էջ 69։
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1254, թ. 13, 15-18, 21։