Սուրբ Սերֆ
Սուրբ Սերֆ | |
---|---|
Ծնունդ | 500 |
Վախճան | 583 |
Սրբացված կարգ | կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 1 |
Աշխատանք | քահանա |
Պաշտոն | եպիսկոպոս |
Սուրբ Սերֆ կամ Սերբան (Սերվանուս) (500 - 583), շոտլանդական սուրբ, որը սրբադասվել է արևմտյան Ֆայֆում։ Համարվում է Օրկնեյան կղզիների առաքյալը։ Հիշատակության օրը նշվում է հուլիսի 1-ին։
Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Հաֆ Ֆարմերը գրել է, որ Սերֆի մասին լեգենդը «անհավանականությունների խառնուրդ է»[1], նշելով, որ նա եղել է Քանանի թագավոր Էլիուդի ու վերջինիս կնոջ՝ Արաբիայի արքայադուստր Ալֆիայի որդին։ Երկար ժամանակ զավակներ չունենալով՝ նրանք վերջապես երկու որդի են ունեցել․ երկրորդ որդին Սերֆն էր։ Սերֆը ժամանել է Հռոմ, ու քանի որ սրբի հեղինակություն ուներ, ընտրվել ու ծառայել է Հռոմի Պապին յոթ տարի։
Մայր աթոռից հեռանալուց հետո ճանապարհորդել է դեպի Գալլիա և Բրիտանիա ու վերադարձել Շոտլանդիա։ Այնտեղ հանդիպել է Այոնայի վանահայր Ադովնանին, որը նրան ցույց է տվել Լոխ Լիվեն լճի կղզին (հետագայում անվանվել է սուրբ Սերֆի կղզի)[2]։ Այդ ժամանակ կղզին հանդիսանում էր Պիկտական թագավորության մաս, որը կոչվում էր Ֆիբ (հետագայում՝ Ֆայֆ)։ Կղզում Սերֆը հիմնադրել է իր անունով կոչվող մենաստանը, որտեղ մնացել է յոթ տարի։ Ներկայումս կանգուն են մենաստանի փոքրաթիվ ավերակները։
Սերֆի պաշտամունքի (հավանաբար նաև նրա գործունեության) կենտրոնը Քուրոս քաղաքն էր, որն ըստ ավանդության, հիմնադրվել է սրբի կողմից։ Լեգենդի համաձայն՝ Ստրաթերնի Դանինգ գյուղում նա իր ձեռնափայտով վիշապ է սպանել։
«Վերջապես, բազմաթիվ հրաշքներ ու աստվածային առաքինություններ գործելուց և անհամար եկեղեցիներ հիմնադրելուց հետո Դանինգի իր խցում հուլիսի առաջին օրը Սերֆն իր հոգին ավանդեց, և նրա աշակերտներն ու շրջանի ժողովուրդը նրա մարմինը Քուրոս տարան ու պատվով հողին հանձնեցին»[3]։
Սերֆ և Մունգո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասումեն, որ Սերֆը եղել է սուրբ Մունգոյի (նաև հայտնի որպես սուրբ Կենտիգեռն) ժամանակակիցը։
Լեգենդը պատմում է, որ երբ բրիտանացի արքայադուստր, հետագայում՝ սուրբ, Թենևան հղիացել է նախքան ամուսնանալը, նրա ընտանիքը նրան ցած է նետել ժայռից։ Սակայն նրան ոչինչ չի պատահել ու շուտով նա հանդիպել է մի դատարկ նավակի։ Իմանալով, որ չի կարող տուն վերադառնալ, Թենևան նստել է նավակը, որն անցնելով Ֆորթ գետի գետաբերանով, նրան հասցրել է Քուրոս, որտեղ էլ սուրբ Սերֆը հոգ է տարել նրան՝ դառնալով վերջինիս որդու՝ սուրբ Կենտիգեռնի (սուրբ Մունգո) հոգեհայրը[4]։
Ըստ մեկ այլ լեգենդի՝ Մունգոն կյանք է տվել Սերֆի ընտանի արշալուսիկին, որին սպանել էր իր դասընկերը՝ որոշելով դրանում մեղադրել Մունգոյին։
Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սերֆի անունով հաճախ են եկեղեցիներ կոչել Ֆայֆում, Էդինբուրգում և կենտրոնական Շոտլանդիայում։ Այդ տարածքներում նրա անունով նաև դպրոցներ են անվանակոչվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Farmer David Hugh (1978)։ The Oxford dictionary of saints։ Clarendon Press։ էջ 354
- ↑ Simon Taylor, "Seventh-century Iona Abbots in Scottish Places", in Dauvit Broun and Thomas Owen Clancy (eds) Spes Scotorum: Hope of Scots. Saint Columba, Iona and Scotland (Edinburgh: T & T Clark, 1999), p. 66. This tradition would place Serf's floruit in the late 7th century.
- ↑ History of the Scottish Nation, volume 3,chapter 17 Archived 2008-06-11 at the Wayback Machine. by J.D. Wylie.
- ↑ Hunter-Blair, Oswald. "St. Kentigern." The Catholic Encyclopedia. Vol. 8. New York: Robert Appleton Company, 1910. 6 May 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kingdom of Fife Tourist Board Archived 2007-12-28 at the Wayback Machine.
- Video footage of St Serf's at Dunning
|