Թենյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թենյու
Ծնունդ6-րդ դար
ԾննդավայրTraprain Law
Վախճան7-րդ դար
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀուլիսի 18
Աշխատանքգրող
ԱմուսինՕուեն ապ Ուրիեն
ԶավակներՍուրբ Մունգո

Թենյու (լատ.՝ Theneva), (Թանի, Թանեա, Դենու և այլն), քրիստոնեական լեգենդար սուրբ, որը սրբադասվել է միջնադարյան Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Եղել է վեցերորդ դարի Գոդոդին թագավորության (որը հետագայում դարձել է Լոթիան) արքայադուստր, ծնունդ է տվել սուրբ Կենտիգեռնին, որը Ստրաթքլայդ թագավորության բրիտոնների առաքյալն էր ու Գլաս Գհու (Գլազգո) քաղաքի հիմնադիրը։ Նա և իր որդին համարվում են քաղաքի համահովանավոր սրբերը, իսկ Գլազգոյի սուրբ Էնոք հրապարակը ենթադրաբար կառուցվել է նրան նվիրված միջնադարյան մատուռի տեղում, որն էլ կառուցված է եղել նրա գերեզմանի մոտ («Սուրբ Էնոք»-ը իրականում «Սեյնթ Թենյու»-ի ձևափոխված արտասանությունն է)[1]։ Հիշատակի օրը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 18-ին։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր որդու գրառված առաջին կենսագրության մեջ նշված է Թանի անունով[2]։ Vita Kentigerni («Սուրբ Մունգոյի կյանքը»)[3] գրքում, որը գրվել է եպիսկոպոս Ջոսելին Գլազգոացու, հետագայում խմբագրվել քահանա Ջոսելին Ֆարնեսցու կողմից, նրա անունը նշված է որպես Թանյու[2]։ Հանդիպում են նաև Թենյու, Թենոու և Դենյու (կամ Դվինվեն)[2] տարբերակները։ 1521 թվականին Ջոն Մեյրի Historia Majoris Britanniae ժամանակագրության մեջ նրան անվանում են Թամետես, որը Լոթ թագավորի դուստրն էր ու Արթուր թագավորի ասպետ սըր Գավեյնի քույրը[4]։ Երբեմն հանդիպում է Թամետա կամ Թենելիս անուններով։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թենյուին նկարագրել են որպես «Շոտլանդիայի պատմության մեջ հայտնի բռնաբարության առաջին զոհ, որի նկատմամբ բռնություն է կատարվել, և առաջին միայնակ մայր»[2]։ Նա հղիացել է իր որդով, երբ ուելսեցի արքայազն Օուեն ապ Ուրիենը բռնաբարել է նրան։ Վերջինս ծպտված է եղել որպես կին և միամիտ արքայադստեր հանդեպ սեռական ոտնձգությունից հետո խոստովանել է նրան․ «Մի լացիր, քույր իմ, քանի որ ես քեզ հետ չեմ արել այն, ինչ անում է տղամարդը կույսի հետ։ Մի՞թե ես կին չեմ քեզ նման»[5]։ Իմանալով դստեր հղիության մասին՝ բարկացած հայրը՝ թագավոր Լոդունը (Լոթ), որոշել է Թրափրեյն Լո ժայռից ցած գցելով սպանել նրան։ Հրաշք է տեղի ունեցել և նա ընկնելիս չի մահացել․ կենդանի հայտնվելով ժայռի ստորոտին՝ նա մի փոքրիկ նավակ է նկատել, որը նրան Ֆիրթ-օֆ-Ֆորթ գետով հասցրել է Քուրոս։ Այնտեղ սուրբ Սերֆը նրան ապաստան է տվել, որտեղ էլ նա ծնունդ է տվել ու դաստիարակել իր որդի Քենթիգեռնին, որին Սերֆն անվանել էր «Մունգո» (շատ հարազատ անձ)։

Թենյուի մասին կան նաև ուելսական լեգենդներ․

Aquote1.png Գլազգոյից սուրբ Թենյուի պաշտամունքը տարածվել է նաև Ուելսում, որտեղ ասվում էր, որ նա ունեցել է նաև այլ որդիներ՝ ամուսնանալով հյուսիսցի արքայազն Դինգադի հետ։ Նրա մասին ամենավաղ գրառումը հանդիպում է <Սուրբ Վինիֆրեդի կյանքը> աշխատության մեջ (մոտ. 1140), որտեղ Վինիֆրեդը խորհրդի համար դիմում է սուրբ Էլերիին։ Վերջինս նրան հանձնում է իր մոր՝ Թեոնիայի խնամքին, որին էլ ի վերջո Վինիֆրեդը փոխարինում է որպես Գվիթերինի (Քլոյդ) վանամայր։ Քլոյդում Քենթիգեռնին նույնպես պաշտում էին[6]։ Aquote2.png


Ժամանակակից գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթլին Հերբերթի «Բրիտանիայի մութ ժամանակները» եռերգության Bride of the Spear պատմավեպի հերոսուհին է[7][8][9], որպես Թանյու (1982, Սբ․ Մարտինի հրատարակչատուն), ինչպես նաև Նայջել Թրանթների «Դրուիդների զոհաբերությունը» պատմավեպի հերոսուհին՝ որպես Թանեա (1993, Հոդդեր & Ստոուգթոն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցանկությունների ծառ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]