Սուրբ Սարգիս եկեղեցի (Ծար, 1274 թվական)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շահումյանի շրջան |
Հասցե | Ծար գյուղ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Գոյություն չունի |
Կազմված է | Եկեղեցի և գերեզմանոց |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1274 թվական |
Շինանյութ | Քար |
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ծար գյուղում[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1274 թվականին Ծար գյուղի հարավային կողմում[1][2]։ Կանգուն է մնացել մինչև 1950-ական թվականները։ Հայտնի է, որ եկեղեցին ավերվել է այդ ժամանակ Ծարում բնակվող թուրքերի կողմից և քարերն օգտագործվել գյուղի դպրոցի շինարարության համար[1]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը, այդ թվում՝ նաև Ծար գյուղը, հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[3][4][5][6]։
Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սարգիս եկեղեցին տարբեր ժամանակներում ուսումնասիրվել է հուշարձաններով հետաքրքրվող մասնագետների կողմից։ Հայտնի է, որ 1880-ական թվականների վերջերին եկեղեցու ուսումնասիրությամբ զբաղվել է Մակար Բարխուդարյանցը[1][2]։ Նրա կատարած աշխատանքի շնորհիվ են հայտնի եկեղեցու վիմագրերից մի քանիսի պարունակած տեղեկությունները։ 2015 թվականին եկեղեցու ուսումնասիրությամբ զբաղվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը[1]։
Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սարգիս եկեղեցին եղել է թաղակապ, միանավ կառույց։ Ունեցել է 7,15x4,75 մ արտաքին չափեր և կառուցված է եղել քարից։ Պատերին ագուցված են եղել խաչքարեր, որոնք եկեղեցու քանդումից հետո Խորհրդային Ադրբեջանի պատկան մարմինների կողմից օգտագործվել են դպրոցի կառուցման համար։ Խաչքարերը կամ առանձին կտորներ 1990-ական թվականներից մինչև 2010-ական թվականները հայտնաբերվել են Ծար գյուղի դպրոցի շենքի պատերի մեջ[1][2]։
Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սարգիս եկեղեցու շուրջ տարածված է եղել պատմական գերեզմանոց, որտեղ առկա են եղել խաչքարեր, որոնց վրա փորագրված են եղել պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող հայերեն արձանագրություններ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծար
- Ծարի Սուրբ Սարգիս եկեղեցի (1279 թ․),
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակար Բարխուդարյանց, «Արցախ», Բագու, 1895 թվական։
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։