Jump to content

Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան

Аеродром Охрид "Св. Апостол Павле"


օդանավակայանի արտաքին տեսք

IATA: OHD – ԻԿԱՕ: LWOH
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Սեփականատեր TAV Airports
Օպերատոր TAV Airports
Ծառայում է Օխրիդ
Տեղագրություն Հյուսիսային Մակեդոնիա
Կառուցված 1952
Բարձրացում ԲԾՄ {{{elevation-f}}} ֆտ / 705 մ
Կայք http://ohd.airports.com.mk/

Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան (մակեդոներեն՝ Аеродром Охрид "Св. Апостол Павле") նաև հայտնի է որպես Օխրիդի օդանավակայան (մակեդոներեն՝ Аеродром Охрид), օդային դարպաս Հյուսիսային Մակեդոնիայում՝ Օխրիդից 9 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Սկոպիեից 145 կմ հարավ-արևմուտք՝ Օխրիդ-Կիչևո-Սկոպիե ճանապարհին։ Այն հանրապետության երկրորդ խոշոր օդանավակայանն է՝ զիջելով միայն մայրաքաղաքի օդային դարպասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օխրիդի օդանավակայանը բացվել է 1952 թվականին Հարավսլավիայի անդամ Մակեդոնիայում։ Այն ժամանակ դա գտնվում էր Գորենզի և Օրովնիկ գյուղերի միջև։ Սկզբում կար 900 մետրանոց թռիչքուղի։ Առաջին միջազգային թռիչքը տեղի է ունեցել 1953 թվականի հուլիսի 5-ին։ Օդանավակայանի վերջնական վերանորոգումն ավարտվել է 2004 թվականին, երբ տեղադրվել է լուսավորության նոր համակարգ։

2008 թվականին Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը 20 տարվա պայմանագիր է կնքել թուրքական Tepe Akfen Ventures ավիաընկերության հետ՝ Օխրիդի և Սկոպիեի օդանավակայանների պահպանման, ինչպես նաև հետագա արդիականացման համար։ Հետագայում նախատեսվում է Օխրիդի օդանավակայանում կառուցել նոր տերմինալ և բարելավել VIP հատվածները, իսկ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել Սկոպիեի օդանավակայանը և երրորդ օդանավակայան կառուցել Շտիպ քաղաքում։ Ամբողջ ծրագրի արժեքը 200 միլիոն եվրո է։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանում կարող են տեղավորվել ինչպես փոքր, այնպես էլ միջինից մեծ ինքնաթիռներ։ Կայքը նախատեսված է առավելագույնը 9 ինքնաթիռի համար, տերմինալը տարեկան կարող է ընդունել մինչև 400 հազար ուղևոր։ Օդանավակայանում կա տեղեկատվական գրասեղան, ռեստորան, անմաքս խանութ և VIP ժամանցի ակումբ։

Թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքներ
Ավիաընկերություն Ուղղություն
Air Serbia Սեզոնային՝ Բելգրադ[1]
Arkia Israel Airlines Սեզոնային՝ Թել Ավիվ[2]
Corendon Dutch Airlines Սեզոնային՝ Ամստերդամ
Helvetic Airways Ցյուրիխ
Nordica Սեզոնային՝ Տալլին
TUI Airlines Netherlands Ամստերդամ
Wizz Air Սեզոնային՝ Բազել-Մյուլուզ-Ֆրայբուրգ
Լոնդոն (Լութոն)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորների քանակ ըստ տարիների։

Օխրիդի «Սուրբ Պողոս Առաքյալ» օդանավակայանի երթևեկության մանրամասները
Տարի Ուղևոր Փոփոխություն
1990 67 811
1991 60 440 10,9 %
1992 34 344 43,2 %
1993 48 022 39,8 %
1994 18 681 61,1 %
1995 39 270 110,2 %
1996 104 229 165,4 %
1997 42 544 59,2 %
1998 55 417 30,3 %
1999 74 497 34,4 %
2000 65 941 11,5 %
2001 53 954 18,2 %
2002 60 209 11,6 %
2003 51 082 15,5 %
2004 32 309 36,8 %
2005 53 901 66,8 %
2006 50 336 6,6 %
2007 45 515 9,6 %
2008 44 413 2,4 %
2009 33 873 23,7 %
2010 14 095 58,4 %
2011 78 246 455,1 %
2012 84 736 8,3 %
2013 83 060 2,0 %
2014 69 984 15,7 %
2015 107 916 54,2 %
2016 (հունվարի 1 — մարտի 31) 11 903 161,1 %

Ցամաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանում գործում է ավտոբուս, որը ուղևորներին տեղափոխում է օդանավակայանի և քաղաքի միջև՝ մեկնելով չորեքշաբթի և կիրակի օրերին։ Ավտոբուսի չվացուցակը որոշվում է դեպի Բազել և Լոնդոն Wizzair-ի թռիչքներով, և՛ դեպի և հակառակ ուղղությամբ։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի նոյեմբերի 20-ին Յակ-42[3] ինքնաթիռը Ժնևից Սկոպիե թռչելիս Օխրիդի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել։ Եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Օխրիդում[4], սակայն մխրճվել է Տրոյան լեռան մեջ։ Պատճառը անձնակազմի սխալն է եղել, որը սխալ է հասկացել դիսպետչերի հրահանգները։ Զոհվել է 124 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ[5]։ Ուղևորներից մեկը ողջ է մնացել վթարից, սակայն 11 օր անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Air Serbia: Belgrade - Ohrid Արխիվացված է Մարտ 26, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  2. Израелски „Arkia International“ од идната сезона воспоставува директна авиолинија за Охрид Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  3. Fatal Events with a Sole Survivor Արխիվացված է Ապրիլ 16, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. «ASN Aircraft accident Yakovlev 42D RA-42390 Ohrid:». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  5. «One survives crash; 115 die». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Crash survivor dies». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան» հոդվածին։