Սուրբ Գևորգ եկեղեցի (Դրոգոբիչ)
Սուրբ Գևորգ եկեղեցին (ուկր.՝ Церква святого Юра) ուղղափառ եկեղեցի է, պատմության և ճարտարապետության հուշարձան է, որն գտնվում է Դրոգոբիչում (Լվովյան շրջան, Ուկրաինա)։ 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ` ընդգրկելով « Լեհաստանի և Ուկրաինայի Կարպատյան շրջանի փայտաշեն եկեղեցիներ» կազմը
[1][2][3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտաշեն եկեղեցի է, եռահատված (եռահատ) է, վերագրում են XV դարավերջին կամ XVI դարասկզբին, խորանարդաձև երկուական նավերով և երկու նստակերտ կողմային երգչախմբային դասերով և երկուական տաշված փայտակերտվածքներով զոհասեղանով և գավիթով։
1656 թվականին եկեղեցին հանձնվել է Դոլինա քաղաքին մոտ գտնվող կարպատյան Նադիևա գյուղից։ Եկեղեցին փոխանակել են աղով, քանդել մասերի և տեղափոխել են Դրոգոբիչ՝ եզների վրա։ Տեղադրել են եկեղեցին նախկին եկեղեցու տեղում, որն այրվել էր, իսկ արդեն 1678 թվականից սկսել են կառուցել զանգակատունը[4] :
Եկեղեցու ստորին հատվածը պատված է լայն գոտու տեսք ունեցող կամարաշարով, որն հիմնված է սյուներին։ Հատուկ կանանց համար նախատեսված գավիթների՝ բաբինեցների վերևում է գտնվում երգչախումբը՝ կամար -պատկերասրահով և Վվեդեսսկյան մատուռը։ Եկեղեցին, գլխավոր փայտյա գերաններով (срубами) մեծանում է երեք գագաթներով առանց թեքվելու, իսկ երգչախմբի տեղը՝ փոքր գագաթներով՝ մեկ թեքումով ութանկյուն թմբուկների վրա։
Եկեղեցու ներսակողմը նկարազարդված է որմնանկարներով, որոնք կատարվել են Ստեֆան-Մալյար Պոպովիչ Մեդիցիկովի գլխավորությամբ։ Բացի կրոնական կոմպոզիցիաներից ( «Քրիստոսի խանդավառություն» ), հարուստ են դեկորատիվ զարդաքանդակները՝ առավելապես բուսական բնույթի։ Պատկերակալը և սրբապատկերները նույն նկարչի (« Աստվածամոր օրհներգությունը՝ ակաթիստը», « Գործ Պետրոս առաքելոց», « Մեծ մարտիրոս Յուրիի գլխատումը» ) շագանակա- կավաքարագույն և կանաչավուն՝ ձիթապտղավուն երանգով, նկարչական պարզ միջոցներով զարդանկարների ստեղծողը հաղորդել է անհատական, գրեթե դիմային արտահայտություններ զարդաքանդակներին։ Պատկերակալի սյան՝ խաղողի ոստյունի փորագրության մակերևութապատկերը՝ ռելիեֆը մոտ է քարի փորագրությանը։
Սուրբ Գևորգի եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է, բայց այն չի կորցրել իր նախնական տեսքը և մինչ այսօր համարվում է XV—XVI դարերի գալիցկյան ճարտարապետության ամենապահպանված հուշարձանը։ Եկեղեցին համարվում է «Դրոգոբիչչինա» թանգարանի փայտաշեն ճարտարապետության առանձին բաղադրիչը ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ` Дерев’яні церкви Карпат внесли до Списку всесвітньої спадщини ЮНЕСКО
- ↑ Карпатські церкви стали спадщиною ЮНЕСКО // Українська правда / Історична правда. - Неділя, 23 червня 2013
- ↑ http://whc.unesco.org/en/list/1424
- ↑ Нариси з історії Дрогобича (від найдавніших часів до початку XXI ст.). — Дрогобич : Коло, 2009. — ISBN 978-966-7996-46-8.